00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն ու Բաքուն այնքան էլ չեն լսում նրանց. Նարիշկինը՝ Արևմուտքի ձախողումների մասին

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Նարիշկին
Սերգեյ Նարիշկին - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2024
Սերգեյ Նարիշկին
Բաժանորդագրվել
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը խոսել է Արևմուտքի մասին` վկայակոչելով իրենց ունեցած տվյալների վերլուծությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում ընդհանրապես ձախողումներ են սկսվել, Հայաստանն ու Ադրբեջանը այնքան էլ ականջալուր չեն լինում ԱՄՆ-ի և ԵՄ-ի` խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջարկություններին՝ նախընտրելով ինքնուրույն լուծել բոլոր հարցերը: Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ռուսական «Հետախույզ» («Разведчик») ամսագրին տված հարցազրույցում՝ վկայակոչելով ծառայությանը հասանելի տվյալների վերլուծությունը։
«Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան «մոլուցքը» սկսում է կործանարար ազդեցություն ունենալ Վաշինգտոնի կառուցած համաշխարհային ֆինանսական և ռազմաքաղաքական համակարգի վրա։ ԱՄՆ–ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում` Մերձավոր Արևելքից մինչև Ասիա և Աֆրիկա։ Իսկ հետխորհրդային տարածքում նրանք ընդհանրապես սկսել են ձախողել»,- ասել է Նարիշկինը։
Այս համատեքստում նա բերել է Հարավային Կովկասի և Մոլդովայի օրինակը։
«Տեսեք` Վրաստանում, որտեղ խամաճիկ (Միխեիլ) Սաակաշվիլին դեռ բոլորովին վերջերս փողկապն էր կծոտում, արևմտականները չկարողացան խանգարել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակին։ Գիտակցելով Արևմուտքի նկատմամբ անխոհեմ կողմնորոշման վնասակարությունը` Վրաստանի իշխանությունները որոշեցին գործել ի շահ իրենց և այժմ գիտակցաբար հեռանում են դրսից պարտադրված ուլտրալիբերալ ​օրակարգից, որն անսահման խորթ է վրացական ավանդական արժեքներին։ Մոլդովայում էլ Սանդուի (Մայա) ռեժիմը ընտրություններում հազիվ հասավ ցանկալի արդյունքի ՝ դե ֆակտո արձանագրելով խոր պառակտում մոլդովական հասարակության մեջ»,- նշել է արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։
Դրա հետ մեկտեղ, Նարիշկինի խոսքով, հետխորհրդային տարածքը մնում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից հարձակումների առաջնային ուղղություն, ինչի մասին է վկայում արտաքին հետախուզությունում առկա տվյալների վերլուծությունը:
ՌԴ–ն մոտ է ռազմական հատուկ գործողության նպատակներին հասնելուն. Նարիշկին
«Արևմուտքն իր առաջ հավակնոտ նպատակ է դրել՝ խզել մեր երկրների միջև ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլև պատմական և հումանիտար կապերը։ Այս մոտեցումը անգլոսաքսոնների հայտնի սկզբունքից է բխում` «Ով ղեկավարում է Եվրասիան, նա տիրում է աշխարհին»։ Թեև նրանց համար «ղեկավարել» նշանակում է «բաժանել», «քաոս սերմանել», իսկ հետո իրենց առաջարկել արնաքամ եղած ժողովուրդներին որպես «անվտանգության անաչառ երաշխավորներ»։ Թե ինչպես է դա տեղի ունենում, պարզ երևում է ուկրաինական օրինակով», – նշել է արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նույնպես հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է քաոս ստեղծել ԱՊՀ-ում, և համագործակցության երկրների հատուկ ծառայությունների գործընկերներին կոչ էր արել ընդհանուր շահերը պաշտպանելու համար համախմբել ջանքերը։
Լրահոս
0