https://arm.sputniknews.ru/20241210/nman-ban-erbeq-chi-eghel-pvordzagety-depi-hh-zbvosashrjajin-hvosqi-ankman-pattsharneri-masin-83777184.html
Նման բան երբեք չի եղել. փորձագետը` դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքի անկման պատճառների մասին
Նման բան երբեք չի եղել. փորձագետը` դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքի անկման պատճառների մասին
Sputnik Արմենիա
Այս տարվա ցուցանիշները վկայում են` լուրջ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում։ 10.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-10T08:56+0400
2024-12-10T08:56+0400
2024-12-10T08:56+0400
հայաստան
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
մեխակ ապրեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2161/57/21615740_0:0:1600:901_1920x0_80_0_0_489e1519c946498e1858ac8f1eb8a629.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում զբոսաշրջության ոլորտի քաղաքականությունը վերանայման կարիք ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` մեկնաբանելով զբոսաշրջային հոսքի աննախադեպ անկումը։Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 6%-ով: Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2,1 միլիոն կկազմի:Նրա կարծիքով՝ անկումը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով։ Արտաքին գործոններից նա առանձնացրեց աշխարհաքաղաքական լարվածությունը և այն, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան և ԵՄ անդամ պետությունները, շարունակում են Հայաստանը համարել զբոսաշրջության համար ոչ անվտանգ ուղղություն։ Ներքին պատճառներից են զբոսաշրջային փաթեթների գների բարձրացումը և չհիմնավորված սակագնային քաղաքականությունը:Տուրիզմի ֆեդերացիան իրավիճակի բարելավման նախագիծ է ներկայացրել զբոսաշրջության կոմիտեին և էկոնոմիկայի նախարարությանը։Ապրեսյանի խոսքով` անհրաժեշտ է ակտիվացնել արտերկրում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, միջազգային միջոցառումներ և փառատոներ կազմակերպել, որոնք կարող են խթանել զբոսաշրջային հոսքը:Հիշեցնենք, որ դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվում են Ռուսաստանից (43%), Վրաստանից (11%) և Իրանից (7%):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2161/57/21615740_103:0:1527:1068_1920x0_80_0_0_c189d76f030520bb4dd96df84fec03b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, մեխակ ապրեսյան
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, մեխակ ապրեսյան
Նման բան երբեք չի եղել. փորձագետը` դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքի անկման պատճառների մասին
Այս տարվա ցուցանիշները վկայում են` լուրջ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik.
Հայաստանում զբոսաշրջության ոլորտի քաղաքականությունը վերանայման կարիք ունի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` մեկնաբանելով զբոսաշրջային հոսքի աննախադեպ անկումը։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Լուսինե Գևորգյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 6%-ով: Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2,1 միլիոն կկազմի:
«Զբոսաշրջային հոսքի 6,2% նվազումը տագնապալի ազդակ է։ Հայկական զբոսաշրջության պատմության մեջ նման ցուցանիշ դեռ չի եղել, հատկապես եթե հաշվի առնենք, որ տեսանելի աղետներ կամ խոշոր արտակարգ պատահարներ չեն եղել», - ասաց Ապրեսյանը։
Նրա կարծիքով՝ անկումը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով։ Արտաքին գործոններից նա առանձնացրեց աշխարհաքաղաքական լարվածությունը և այն, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան և ԵՄ անդամ պետությունները, շարունակում են
Հայաստանը համարել զբոսաշրջության համար ոչ անվտանգ ուղղություն։ Ներքին պատճառներից են զբոսաշրջային փաթեթների գների բարձրացումը և չհիմնավորված սակագնային քաղաքականությունը:
Տուրիզմի ֆեդերացիան իրավիճակի բարելավման նախագիծ է ներկայացրել զբոսաշրջության կոմիտեին և էկոնոմիկայի նախարարությանը։
Ապրեսյանի խոսքով` անհրաժեշտ է ակտիվացնել արտերկրում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, միջազգային միջոցառումներ և փառատոներ կազմակերպել, որոնք կարող են խթանել զբոսաշրջային հոսքը:
Հիշեցնենք, որ դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվում են Ռուսաստանից (43%), Վրաստանից (11%) և Իրանից (7%):