Զինծառայողները ռուսաստանցիների համար դառնում են բարոյական ուղենիշ․ Պուտին
16:28 09.12.2024 (Թարմացված է: 16:29 09.12.2024)
![Վլադիմիր Պուտին Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2024](https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83773247_0:0:3071:1728_1920x0_80_0_0_8db0d0619e106baf57a1450dc7d8ef01.jpg)
© POOL
/ Բաժանորդագրվել
Միջոցառմանը Կրեմլ են հրավիրվել հատուկ խիզախություն և հերոսություն ցուցաբերած ավելի քան 300 զինվորականներ և քաղաքացիական անձինք:
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Զինծառայողները ռուսների համար բարոյական ուղենիշ են դառնում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսներին «Ոսկե աստղ» մեդալներով պարգևատրելու արարողության ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Երկրի կենսական շահերը պաշտպանող զինվորների, այդ թվում՝ զինվորական ծառայությունից դուրս հերոսությունը մեր միլիոնավոր համաքաղաքացիների համար դառնում է բարոյական ուղենիշ։ Նրանք գործում են լիակատար նվիրվածությամբ, հասնում են իրենց նպատակներին. խոսքը վերաբերում է պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների, տնտեսության ճյուղերի, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի աշխատակիցներին, գիտնականներին, կոնստրուկտորներին, ինժեներներին, աշխատողներին, որոնք անվտանգության, պետության տեխնոլոգիական ինքնիշխանության ոլորտում հուսալի թիկունք են ապահովում», - ասել է Պուտինը։
Հանդիսավոր միջոցառումը նվիրված է Հայրենիքի հերոսների օրվան, որն ամեն տարի երկրում նշվում է դեկտեմբերի 9-ին: Արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում:
Միջոցառմանը հրավիրվել են հատուկ խիզախություն և հերոսություն ցուցաբերած ավելի քան 300 զինվորականներ և քաղաքացիական անձինք: Նրանց թվում են Խորհրդային Միության հերոսներ, Ռուսաստանի Դաշնության հերոսներ, Փառքի շքանշանի ամբողջական, ինչպես նաև Սուրբ Գեորգիի շքանշանի ասպետներ: