https://arm.sputniknews.ru/20241209/ukrainakan-ats-neri-harvatsneri-hetevanqvov-belgvorvodi-marzum-3-khaghagh-bnakich-e-viravvorvel-83788351.html
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել
Sputnik Արմենիա
Ուկրաինական զինուժը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ մարզերը։ 09.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-09T20:30+0400
2024-12-09T20:30+0400
2024-12-09T20:43+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/10/80704001_0:361:2997:2047_1920x0_80_0_0_b79cd58272bf8bf2b07bc353ab38df8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանի Դվուլուչնոյե գյուղի հատվածում ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա ուկրաինական դրոնից պայթուցիկ սարք նետելու հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:Մարզպետը մանրամասնել է, որ վնասվել է նաև տրանսպորտային միջոցը:Շեբեկինո քաղաքում FPV ԱԹՍ–ն պայթել է ձեռնարկության կայանատեղիում, ինչի հետևանքով վնասվել է բեռնատար ավտոմեքենա։«Շեբեկինոյի շրջանի Մուրոմ գյուղում ԱԹՍ-ից պայթուցիկ սարք նետելու հետևանքով վնասվել է առանձնատան պատը», - հավելել է պաշտոնյան:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/10/80704001_0:0:2729:2047_1920x0_80_0_0_6ccedd4cf4f6decee70afa64f735c774.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել
20:30 09.12.2024 (Թարմացված է: 20:43 09.12.2024) Ուկրաինական զինուժը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ մարզերը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանի Դվուլուչնոյե գյուղի հատվածում ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա ուկրաինական դրոնից պայթուցիկ սարք նետելու հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Մարդատար ավտոմեքենայի վրա ուկրաինական ԱԹՍ-ից պայթուցիկ սարք նետելու հետևանքով վիրավորվել է 3 մարդ՝ 2 կին և 1 տղամարդ, որոնք ստացել են ականապայթյունային և բեկորային վնասվածքներ: Շտապօգնության միջոցով նրանք տեղափոխվել են Վալույսկի կենտրոնական հիվանդանոց»,-գրել է Գլադկովը
Telegram-ալիքում։
Մարզպետը մանրամասնել է, որ վնասվել է նաև տրանսպորտային միջոցը:
Շեբեկինո քաղաքում FPV ԱԹՍ–ն պայթել է ձեռնարկության կայանատեղիում, ինչի հետևանքով վնասվել է բեռնատար ավտոմեքենա։
«Շեբեկինոյի շրջանի Մուրոմ գյուղում ԱԹՍ-ից պայթուցիկ սարք նետելու հետևանքով վնասվել է առանձնատան պատը», - հավելել է պաշտոնյան:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։