00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերձավոր Արևելքն ավելի է ցնցվում, ՀԱՊԿ-ը պետք է ամրապնդի իր ներուժը. մշտական ներկայացուցիչ

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՎիկտոր Վասիլև
Վիկտոր Վասիլև - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2024
Վիկտոր Վասիլև
Բաժանորդագրվել
Ռուս դիվանագետը համոզված է, որ ՀԱՊԿ-ը պետք է դառնա անվտանգության նոր ճարտարապետության առանցքային գործոններից մեկը:
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքի տարածաշրջանը ավելի ու ավելի է ցնցվում, և ներկայիս ճգնաժամերի ֆոնին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է ավելացնի իր ներուժը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «Союзники. ОДКБ»–ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը պետք է պատրաստ լինի դիմակայել իր պատասխանատվության գոտում առկա և հնարավոր մարտահրավերներին։

«ՀԱՊԿ աշխատանքն ընթանում է տարածաշրջանային և գլոբալ իրադրության դեգրադացիայի, ինչպես նաև միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամի ֆոնին։ Առանցքային դերակատարները փաստացի հրաժարվել են միջազգային իրավունքի համընդհանուր նորմերից, ինչը հանգեցրել է անվտանգության մակարդակի նվազման և խնդիրների կարգավորման հարցում ուժային մեթոդների կիրառման աճի։ Դրանց լուծման հեռանկարները շարունակում են խիստ անորոշ մնալ»,- նշել է դիվանագետը։

Վասիլևն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիայում անվտանգության նոր համակարգի հիմնական տարրերից մեկը: Նրա կարծիքով՝ աշխարհաքաղաքական իրողությունները պահանջում են ուժեղացված ուշադրություն դարձնել եվրասիական մայրցամաքի երկրների աշխարհագրական և պատմական կապերին։ Հենց սրա հիման վրա էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Եվրասիայում անվտանգության ճարտարապետության ստեղծման գաղափարը՝ հիմնվելով տարածաշրջանային առկա կառույցների վրա։
Դիվանագետը նաև կարևորել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հետ ՀԱՊԿ համագործակցության զարգացումը: Նրա խոսքով՝ փոխգործակցության նման ձևաչափն ուղղված է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը, անվտանգության, տնտեսության և մարդասիրական ոլորտներում համագործակցության նոր մեխանիզմների զարգացմանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Երևանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը կազմակերպությանը։
Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները շարունակում մանևրել ՀԱՊԿ-ի հետ. փորձագետը` պատճառների մասին
Լրահոս
0