https://arm.sputniknews.ru/20241209/lsel-em-bajc-chem-tesel-vardanjany-sirunjani-hakaarcakhjan-hajtararutjunneri-masin-83776719.html
Լսել եմ, բայց չեմ տեսել․ Վարդանյանը՝ Սիրունյանի հակաարցախյան հայտարարությունների մասին
Լսել եմ, բայց չեմ տեսել․ Վարդանյանը՝ Սիրունյանի հակաարցախյան հայտարարությունների մասին
Sputnik Արմենիա
Վլադիմիր Վարդանյանի պնդմամբ՝ Ալեքսանդր Սիրունյանի ՔՊ-ական լինելը խոչընդոտ չէ, որ նա լինի ԲԴԽ անդամ։ 09.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-09T16:09+0400
2024-12-09T16:09+0400
2024-12-09T16:09+0400
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
ալեքսանդր սիրունյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
վլադիմիր վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789183_0:74:1600:975_1920x0_80_0_0_5957995df53fa948d75a14f8956b5d5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լսել է, բայց չի տեսել արցախցիների մասին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի գրառումները։Նշենք, որ միառժամանակ առաջ Ալեքսանդր Սիրունյանը բարեվարքությանը հակասող, հակաարցախյան գրառումներ էր կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Դրանցից մեկում նա նեղսրտել էր, որ դեռ նոր բռնագաղթած արցախցիները Երևանի տարբեր հատվածներում ժենգյալով հաց էին թխում ու վաճառում, հետո էլ դժգոհություն էր հայտնել, թե շուտով դոմիկներ են դնելու կենտրոնում, քանի որ Սայաթ-Նովա պողոտայից բացի այլ տեղ չեն կարող ապրել։Հիմա նա ջնջել է այդ գրառումները։Անդրադառնալով հարցին, որ Ալեքսանդր Սիրունյանը ՔՊ կուսակցության անդամ է, Վարդանյանը վստահեցրեց՝ դա խոչընդոտ չէ։ Ընդգծեց՝ դատական իշխանության այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու համար կուսակցական լինելը խոչընդոտ կարող է լինել միայն կոմունիստական, հետամբողջատիրական երկրներում։Նաև տեղեկություններ կան, որ մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամ։Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՔՊ վարչության նիստի ժամանակ որոշվել է ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սինունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամ։ Նոյեմբերի 27-ին էլ ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրեց Սիրունյանի թեկնածությունը։Մինչ այդ էլ՝ հոկտեմբերին, նա ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուներից էր, սակայն վարչության նիստում Սիրունյանն առհասարակ քվե չէր ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789183_168:0:1591:1067_1920x0_80_0_0_0804fd7c0eae130444a39e226cdbe472.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), ալեքսանդր սիրունյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, վլադիմիր վարդանյան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), ալեքսանդր սիրունյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, վլադիմիր վարդանյան
Լսել եմ, բայց չեմ տեսել․ Վարդանյանը՝ Սիրունյանի հակաարցախյան հայտարարությունների մասին
Վլադիմիր Վարդանյանի պնդմամբ՝ Ալեքսանդր Սիրունյանի ՔՊ-ական լինելը խոչընդոտ չէ, որ նա լինի ԲԴԽ անդամ։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լսել է, բայց չի տեսել արցախցիների մասին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի գրառումները։
Նշենք, որ միառժամանակ առաջ Ալեքսանդր Սիրունյանը բարեվարքությանը հակասող, հակաարցախյան
գրառումներ էր կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Դրանցից մեկում նա նեղսրտել էր, որ դեռ նոր բռնագաղթած արցախցիները Երևանի տարբեր հատվածներում ժենգյալով հաց էին թխում ու վաճառում, հետո էլ դժգոհություն էր հայտնել, թե շուտով դոմիկներ են դնելու կենտրոնում, քանի որ Սայաթ-Նովա պողոտայից բացի այլ տեղ չեն կարող ապրել։
Հիմա նա ջնջել է այդ գրառումները։
«Ցանկացած անձ իրավունք ունի խոսքի և կարծիք արտահայտելու ազատության, ցանկացած իրավունք ենթադրում է որոշակի սահմանափակումներ։ Մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, թե ինչ անձ ենք ցանկանում տեսնել դատական իշխանությունում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (ԿԿՀ) և այլ ինքնավար մարմիններում։ Պետք է արժեքային մոտեցում ցուցաբերենք։ Մենք ամեն ինչ ի գիտություն ենք ընդունում։ Բարեվարքությունը ԿԿՀ-ն կներկայացնի, դա էլ ի գիտություն կընդունենք, դա էլ խորհրդատվական փաստաթուղթ է»,- նշեց Վարդանյանը։
Անդրադառնալով հարցին, որ Ալեքսանդր Սիրունյանը ՔՊ կուսակցության անդամ է, Վարդանյանը վստահեցրեց՝ դա խոչընդոտ չէ։ Ընդգծեց՝ դատական իշխանության այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու համար կուսակցական լինելը խոչընդոտ կարող է լինել միայն կոմունիստական, հետամբողջատիրական երկրներում։
Նաև տեղեկություններ կան, որ մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամ։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր ընտրությունը կայացնում է թեկնածուին լսելուց հետո։ Նա պետք է սահմանադրորեն հանդես գա ԱԺ-ի առջև, ստանա պատգամավորների անհրաժեշտ մեծամասնության քվեն, հետո միայն աշխատանքի անցնի»,- նշեց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՔՊ վարչության նիստի ժամանակ որոշվել է ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սինունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամ։ Նոյեմբերի 27-ին էլ ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրեց Սիրունյանի թեկնածությունը։
Մինչ այդ էլ՝ հոկտեմբերին, նա ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուներից էր, սակայն վարչության նիստում Սիրունյանն առհասարակ քվե չէր ստացել։