https://arm.sputniknews.ru/20241209/hapk-khv-n-kvoch-e-anum-miavvorel-janqery-khaghaghutjan-amrapndman-gvortsum-83776006.html
ՀԱՊԿ ԽՎ-ն կոչ է անում միավորել ջանքերը խաղաղության ամրապնդման գործում
ՀԱՊԿ ԽՎ-ն կոչ է անում միավորել ջանքերը խաղաղության ամրապնդման գործում
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ ԽՎ-ն ուղերձ է ընդունել կազմակերպության անդամ պետությունների ժողովուրդներին և աշխարհի երկրների խորհրդարանականներին՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային... 09.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-09T15:53+0400
2024-12-09T15:53+0400
2024-12-09T15:53+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ուղերձ
հայրենական մեծ պատերազմ
երկրորդ համաշխարհային պատերազմ
նացիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1499/60/14996071_0:0:2953:1662_1920x0_80_0_0_f4aa25c059d76242353e46ef1f840a87.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ միավորել ջանքերը առանց զինված հակամարտությունների խաղաղության կառուցման և ամրապնդման գործում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Այսօր Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը: Վեհաժողովը 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի 80-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել կազմակերպության անդամ պետությունների ժողովուրդներին և աշխարհի երկրների խորհրդարանականներին:Հայտարարության մեջ նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը ողբերգություն է դարձել ողջ մարդկության համար, իսկ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմը ծանրագույն փորձություն էր բազմազգ Խորհրդային պետության ժողովուրդների համար, որոնք իրենց հիմնական ներդրումն են ունեցել Մեծ հաղթանակի հասնելու գործում:«Յուրաքանչյուր պատմական իրադարձություն ունի իր իմաստը, ուղերձն առ ապագա։ Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների պատմությունն իր ողբերգականությամբ անօրինակ դաս է, որը հաճախ փորձում են ջնջել ներկա և գալիք սերունդների հիշողությունից», - ասվում է ուղերձում։ «Տղայական» պահվածքը հիմարություն է. Տեր-Գրիգորյանցը՝ ՀԱՊԿ - ՀՀ հարաբերությունների մասինՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները նացիստների վերականգնման շարունակական փորձերի և հերթական գլոբալ պատերազմ սանձազերծելու քաղաքականության արդարացման կապակցությամբ ուշադրություն են դարձնում նացիստական անցյալը փառաբանելու համար ցույցեր, երթեր անցկացնելու, նացիստական շարժման անդամներին հուշարձաններ և հուշակոթողներ կառուցելու, ինչպես նաև նրանց պատվին փողոցներ վերանվանելու անընդունելիությանը, նշվում է փաստաթղթի տեքստում:«Խստորեն դատապարտում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու և դրա դասերը մոռացության մատնելու ձգտումը, ներառյալ միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով տրված և ՄԱԿ – ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված վճիռներն ու գնահատականները կասկածի տակ դնելու փորձերը, զոհերի և դահիճների իրավունքները հավասարեցնելը, ընկածների պայծառ հիշատակը պղծելը», - նշվում է փաստաթղթում:Ընդգծվում է, որ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալի դատավճռում սահմանված նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները պետք է գնահատվեն որպես Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն:Դիմումի հեղինակները կարծում են, որ աշխարհի երկրների օրենսդիրների համաձայնեցված համատեղ գործողությունները կնպաստեն ներկա և գալիք սերունդների համար կարևորագույն բարոյական արժեքների և ուղենիշների համակարգի պահպանմանը, նացիզմի վերածննդի իրական սպառնալիքի առջև միջազգային հանրության համախմբմանը:Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարեցրել է կազմակերպության բյուջեի իր ֆինանսավորումը, ինչպես նաև կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին ներկայացուցիչներ ուղարկելուն: Այս տարվա սեպտեմբերին Փաշինյանը նաև ՀԱՊԿ-ն անվանեց Հայաստանի «անվտանգության սպառնալիք», հայտարարելով, որ կազմակերպության հետ հարաբերություններում անվերադարձելիության կետն անցել է:Այս աղմկահարույց հայտարարությանը արձագանքեցին Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն հայտնեց Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում. ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1499/60/14996071_0:0:2731:2048_1920x0_80_0_0_f4026ee171e8297ce62644e50798e9c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ուղերձ, հայրենական մեծ պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմ, նացիզմ
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ուղերձ, հայրենական մեծ պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմ, նացիզմ
ՀԱՊԿ ԽՎ-ն կոչ է անում միավորել ջանքերը խաղաղության ամրապնդման գործում
ՀԱՊԿ ԽՎ-ն ուղերձ է ընդունել կազմակերպության անդամ պետությունների ժողովուրդներին և աշխարհի երկրների խորհրդարանականներին՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ միավորել ջանքերը առանց զինված հակամարտությունների խաղաղության կառուցման և ամրապնդման գործում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը: Վեհաժողովը 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի 80-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել կազմակերպության անդամ պետությունների ժողովուրդներին և աշխարհի երկրների խորհրդարանականներին:
«Կոչ ենք անում աշխարհի երկրների խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին միավորել ջանքերն առանց զինված հակամարտությունների և բռնության՝ խաղաղության կառուցման և ամրապնդման գործում՝ հանուն բոլոր ժողովուրդների և երկրների բարեկեցության և բարգավաճման», – ասված է փաստաթղթում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը ողբերգություն է դարձել ողջ մարդկության համար, իսկ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմը ծանրագույն փորձություն էր բազմազգ Խորհրդային պետության ժողովուրդների համար, որոնք իրենց հիմնական ներդրումն են ունեցել Մեծ հաղթանակի հասնելու գործում:
«Յուրաքանչյուր պատմական իրադարձություն ունի իր իմաստը, ուղերձն առ ապագա։ Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների պատմությունն իր ողբերգականությամբ անօրինակ դաս է, որը հաճախ փորձում են ջնջել ներկա և գալիք սերունդների հիշողությունից», - ասվում է ուղերձում։
ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները նացիստների վերականգնման շարունակական փորձերի և հերթական գլոբալ պատերազմ սանձազերծելու քաղաքականության արդարացման կապակցությամբ ուշադրություն են դարձնում նացիստական անցյալը փառաբանելու համար ցույցեր, երթեր անցկացնելու, նացիստական շարժման անդամներին հուշարձաններ և հուշակոթողներ կառուցելու, ինչպես նաև նրանց պատվին փողոցներ վերանվանելու անընդունելիությանը, նշվում է փաստաթղթի տեքստում:
«Խստորեն դատապարտում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու և դրա դասերը մոռացության մատնելու ձգտումը, ներառյալ միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով տրված և ՄԱԿ – ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված վճիռներն ու գնահատականները կասկածի տակ դնելու փորձերը, զոհերի և դահիճների իրավունքները հավասարեցնելը, ընկածների պայծառ հիշատակը պղծելը», - նշվում է փաստաթղթում:
Ընդգծվում է, որ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալի դատավճռում սահմանված նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները պետք է գնահատվեն որպես Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն:
«Այս կապակցությամբ մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիզմի դեմ պայքարողների պատվին կանգնեցված հուշարձանների պղծման կամ ոչնչացման կանխամտածված փորձերի կապակցությամբ և կոչ ենք անում հարգանքով ու հոգատարությամբ վերաբերվել հուշարձաններին և գերեզմաններին՝ անկախ դրանց գտնվելու վայրից, ապահովել դրանց անարգել մուտքը, ինչպես նաև թույլ չտալ վանդալիզմի գործողություններ և դրանց ոչնչացում», – ասվում է փաստաթղթում:
Դիմումի հեղինակները կարծում են, որ աշխարհի երկրների օրենսդիրների համաձայնեցված համատեղ գործողությունները կնպաստեն ներկա և գալիք սերունդների համար կարևորագույն բարոյական արժեքների և ուղենիշների համակարգի պահպանմանը, նացիզմի վերածննդի իրական սպառնալիքի առջև միջազգային հանրության համախմբմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարեցրել է կազմակերպության բյուջեի իր ֆինանսավորումը, ինչպես նաև կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին ներկայացուցիչներ ուղարկելուն: Այս տարվա սեպտեմբերին Փաշինյանը նաև ՀԱՊԿ-ն անվանեց Հայաստանի «անվտանգության սպառնալիք», հայտարարելով, որ կազմակերպության հետ հարաբերություններում անվերադարձելիության կետն անցել է:
Այս աղմկահարույց հայտարարությանը արձագանքեցին Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն հայտնեց Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում. ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը: