00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղու գործարկման եռակողմ հանդիպումը չի կայացել․ մանրամասներ

CC BY 4.0 / Fars News Agency / Chabahar (cropped, resized)Юго-восточный иранский порт Чабахар
Юго-восточный иранский порт Чабахар - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2024
Բաժանորդագրվել
Հայաստանը դեռ չի կողմնորոշվել Իրանի Չաբահար նավահանգստում գործունեության ձևաչափի հարցում։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Նոր առևտրային երթուղու գործարկման շուրջ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ սեպտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպումը չի կայացել: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«Նշված հանդիպումը չի կայացել Իրանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների (Իրան-Իսրայել սրված հակամարտություն-խմբ.) պատճառով»,-նշել են գերատեսչությունում:
Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման վերաբերյալ նախնական քննարկումները, սակայն դրա գործարկման վերջնական ժամկետները դեռևս անորոշ են:
Անհասկանալի է մնում նաև Հայաստանի դերը իրանական Չաբահար նավահանգստի կառավարման գործում։
«Նավահանգստի հարցում Հայաստանի մասնակցության ձևաչափը դեռ քննարկվում է»,-նշել են գերատեսչությունում:
Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահարը զգալի լոգիստիկ ներուժ ունի և առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար: Անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ավարտից հետո այս նավահանգիստը կարող է առանցքային տրանսպորտային հանգույց դառնալ հայկական ընկերությունների համար։
Վերջերս էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորությամբ հայկական պատվիրակության Իրան կատարած այցի ժամանակ հայկական և իրանական տրանսպորտային ընկերությունների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հաջորդ քայլը կլինի համաձայնագրի կնքումը, որը հայկական ընկերություններին թույլ կտա օպերացիոն գործունեություն սկսել նավահանգստում։
Հայաստանի տարածքով նախատեսվող երթուղին ենթադրում է բեռների առաքում Հնդկաստանի և Պարսից ծոցի նավահանգիստներից դեպի Եվրոպա և ԵԱՏՄ։ Սխեմայի համաձայն՝ հնդկական Մումբայ նավահանգստից ապրանքները կարող են առաքվել Չաբահար, այնուհետև ցամաքային ճանապարհով տեղափոխվել Հայաստան, ապա՝ Վրաստան։
Վրացական նավահանգիստներից բեռները կարող են ուղղվել կամ Բուլղարիա և Հունաստան, կամ «Վերին Լարսով»՝ Ռուսաստան։
Երթուղին կարևոր է ինչպես Իրանի, այնպես էլ Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց լոգիստիկ ուղիները: Հայաստանն իր հերթին ակնկալում է ամրապնդել իր դիրքերը որպես տարանցիկ երկիր։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2024
Ում է ավելի շատ պետք երկաթուղային հաղորդակցության գործարկումը՝ Անկարայի՞ն, թե՞ Երևանին
Լրահոս
0