https://arm.sputniknews.ru/20241209/egiptvosy-datapartum-e-israjeli-kvoghmic-gvolani-bardzunqneri-chezvoq-gvotu-gravumy-83780910.html
Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների չեզոք գոտու գրավումը
Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների չեզոք գոտու գրավումը
Sputnik Արմենիա
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքին։ 09.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-09T17:51+0400
2024-12-09T17:51+0400
2024-12-09T17:56+0400
իսրայել
գոլանի բարձունքներ
եգիպտոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1c/78838639_0:97:1600:997_1920x0_80_0_0_3be52059a4bf2a044781d8e859222fe1.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի գործողությունները՝ Գոլանի բարձունքների չեզոք գոտու գրավումը համարելով Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում: Այս մասին ասվում է Եգիպտոսի արտգործնախարարության հայտարարության մեջ։Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքին:Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անվտանգության գոտին ընդլայնել է 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմից հետո հաստատված սահմանազատման գծից այն կողմ։Իսրայելը կձգտի բարեկամական հարաբերություններ ունենալ Սիրիայի նոր իշխանության հետ. վարչապետԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանում Սիրիայի հետ ուժերի անջատման մասին համաձայնագիրն ուժը կորցրել է, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը: Նա հստակեցրել է, որ պաշտպանության նախարարի և նախարարների կաբինետի աջակցությամբ ՑԱԽԱԼ-ին հրահանգել է զբաղեցնել սահմանազատման գոտին:Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալու և զինված ընդդիմության կողմից երկրի տարածքի մի մասի գրավման ֆոնին Իսրայելը Գոլանի բարձունքներում ակտիվացրել է պաշտպանության ամրապնդումը:Հիշեցնենք, որ մինչ 1967 թվականը Գոլանի բարձունքները Սիրիայի մաս էին կազմում, սակայն Վեցօրյա պատերազմի ընթացքում գրավվեցին Իսրայելի կողմից: 1973-ի Ահեղ դատաստանի պատերազմից հետո կողմերը զորքերի հետքաշման մասին պայմանագիր կնքեցին, իսկ 1974-ին Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները: Սահմանազատման գիծը ստացել է «Բրավո» (Սիրիայի կողմից) և «Ալֆա» (Իսրայելի կողմից) անվանումները։Իսրայելական ԱԹՍ–ն հրթիռ է արձակել Լիբանանի բանակի դիրքերի մոտ գտնվող մեքենայի ուղղությամբ
իսրայել
գոլանի բարձունքներ
եգիպտոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1c/78838639_72:0:1529:1093_1920x0_80_0_0_939e221324e589229f3a901fe65320d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գոլանի բարձունքներ, եգիպտոս
իսրայել, գոլանի բարձունքներ, եգիպտոս
Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների չեզոք գոտու գրավումը
17:51 09.12.2024 (Թարմացված է: 17:56 09.12.2024) Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքին։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի գործողությունները՝ Գոլանի բարձունքների չեզոք գոտու գրավումը համարելով Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում: Այս մասին ասվում է Եգիպտոսի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը դատապարտում է Իսրայելի կողմից Գոլանի չեզոք գոտու և հարակից հրամանատարական կետերի գրավումը», - ընդգծել է նախարարությունը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անվտանգության գոտին ընդլայնել է 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմից հետո հաստատված սահմանազատման գծից այն կողմ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանում Սիրիայի հետ ուժերի անջատման մասին համաձայնագիրն ուժը կորցրել է, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը: Նա հստակեցրել է, որ պաշտպանության նախարարի և նախարարների կաբինետի աջակցությամբ ՑԱԽԱԼ-ին հրահանգել է զբաղեցնել սահմանազատման գոտին:
Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալու և զինված ընդդիմության կողմից երկրի տարածքի մի մասի գրավման ֆոնին Իսրայելը Գոլանի բարձունքներում ակտիվացրել է պաշտպանության ամրապնդումը:
Հիշեցնենք, որ մինչ 1967 թվականը Գոլանի բարձունքները Սիրիայի մաս էին կազմում, սակայն Վեցօրյա պատերազմի ընթացքում գրավվեցին Իսրայելի կողմից: 1973-ի Ահեղ դատաստանի պատերազմից հետո կողմերը զորքերի հետքաշման մասին պայմանագիր կնքեցին, իսկ 1974-ին Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները: Սահմանազատման գիծը ստացել է «Բրավո» (Սիրիայի կողմից) և «Ալֆա» (Իսրայելի կողմից) անվանումները։