https://arm.sputniknews.ru/20241209/eghishe-kirakvosjany-baqvi-dem-hajceric-hrazharvelu-mitum-chi-tesnum-83765944.html
Եղիշե Կիրակոսյանը Բաքվի դեմ հայցերից հրաժարվելու միտում չի տեսնում
Եղիշե Կիրակոսյանը Բաքվի դեմ հայցերից հրաժարվելու միտում չի տեսնում
Sputnik Արմենիա
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսքով` միջազգային դատարաններում բոլոր ընթացակարգերը շարունակվում են։ 09.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-09T13:36+0400
2024-12-09T13:36+0400
2024-12-09T13:44+0400
եղիշե կիրակոսյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/03/66788658_0:120:1600:1020_1920x0_80_0_0_c0d1f5a8da6e4bf42aff093c5ff4a96d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միտում չի տեսնում, որ Երևանը պատրաստվում է միջազգային դատական ատյաններում հետ կանչել Բաքվի դեմ հայցերը։ Այս մասին Կիրակոսյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։Նա չցանկացավ մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում կողմերը կարող են փոխադարձաբար հրաժարվել հայցերից։Անդրադառնալով հայ գերիների վերադարձի հնարավորությանը` Կիրակոսյանը նշեց, որ Երևանը որոշ ժամանակ առաջ նման պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան և ՄԻԵԴ, սակայն երկու միջազգային դատարաններն են համարել են, որ հարցերն իրենց իրավասությունից դուրս են։ Կիրակոսյանը շեշտեց, որ իր կարծիքով գերիների վերադարձի հարցի լուծումը քաղաքական հարթության մեջ է։Հիշեցնենք, որ նեյեմբերի 23–ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Երևանը և Բաքուն կարող են հրաժարվել փոխադարձ հայցերից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/03/66788658_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9768f446403e0ea66255950cf1a51dc3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եղիշե կիրակոսյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), գերի
եղիշե կիրակոսյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), գերի
Եղիշե Կիրակոսյանը Բաքվի դեմ հայցերից հրաժարվելու միտում չի տեսնում
13:36 09.12.2024 (Թարմացված է: 13:44 09.12.2024) Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսքով` միջազգային դատարաններում բոլոր ընթացակարգերը շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միտում չի տեսնում, որ Երևանը պատրաստվում է միջազգային դատական ատյաններում հետ կանչել Բաքվի դեմ հայցերը։ Այս մասին Կիրակոսյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այս պահի դրությամբ նոր հայց չունենք, ինչ արդեն իսկ կան, դրանք են։ Բոլոր ընթացակարգերը շարունակվում են»,–ասաց Կիրակոսյանը:
Նա չցանկացավ մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում կողմերը կարող են փոխադարձաբար հրաժարվել հայցերից։
Անդրադառնալով հայ գերիների վերադարձի հնարավորությանը` Կիրակոսյանը նշեց, որ Երևանը որոշ ժամանակ առաջ նման պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան և ՄԻԵԴ, սակայն երկու միջազգային դատարաններն են համարել են, որ հարցերն իրենց իրավասությունից դուրս են։ Կիրակոսյանը շեշտեց, որ իր կարծիքով գերիների վերադարձի հարցի լուծումը քաղաքական հարթության մեջ է։
Հիշեցնենք, որ նեյեմբերի 23–ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանն ասաց, որ երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Երևանը և Բաքուն կարող են հրաժարվել փոխադարձ հայցերից։