00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքան արժե եռօրյա Ամանորը ՀՀ տուրիստական քաղաքներում. հյուրանոցներում գրեթե տեղ չի մնացել

© Facebook/Гастрономияновогодний стол
новогодний стол - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2024
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան կապ է հաստատել ՀՀ հյուրանոցների և հյուրատների հետ` պարզելու, թե որքան կարժենա ամանորյա հանգիստը տարբեր մարզերում։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Նրանք, ովքեր նախընտրում են Ամանորին «փախնել» տնից ու տոնական եռուզեռից, վերջին տարիներին ձևավորված «ավանդույթի» համաձայն, հիմնականում հենց Հայաստանում են դիմավորում Նոր տարին, քանի որ հանգստի համար ընդամենը 3 օր է սահմանված։ Զբոսաշրջության փորձագետ, «Visit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ մարդիկ այդ օրերին հիմնականում ընտրում են զբոսաշրջային քաղաքները՝ Ծաղկաձոր, Աղվերան, Հանքավան, Դիլիջան, Իջևան, Գյումրի, բայց այս տարի ցուցակը համալրել է նաև Ստեփանավանը։
Գևորգյանի խոսքով` Ամանորին Հայաստանում մնալու պատճառը ոչ միայն հանգստյան օրերի պակասելն է, այլև արտագնա ուղղությունների թանկանալը։
«Այդ հանգամանքն էլ է բարեբախտաբար նպաստում, որ հայերն ամանորյա տոները անցկացնեն Հայաստանում։ Իսկ արտագնա ուղղությունների ցանկում, ինչպես նախկինում, այսօր էլ առաջին տեղում է Վրաստանը, մասնավորապես` Թբիլիսին, որին հաջորդում են Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այս ուղղություններն էլ ընտրում են, քանի որ տաք է, և ծով կա»,- նշեց զբոսաշրջության փորձագետը։
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես հյուրերի թվում ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են, այլև օտարերկրացիները, հիմնականում` ռուսներ, բայց կան նաև ամերիկահայեր և եվրոպացիներ։
Մենք կապ հաստատեցինք տարբեր հյուրանոցների և հյուրատների հետ, որպեսզի պարզենք, թե նրանք ինչ գներ են առաջարկում տոնական օրերին։ Բոլոր ադմինիստրատորներն ասացին, որ տեղերը համարյա սպառվել են։
Հյուրանոցներն ու հանգստյան տները հիմնականում փաթեթներ են առաջարկում` 3-օրյա, 4–օրյա և 5-օրյա (ոչ աշխատանքային օրերն են՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը, հունվարի 3-ից աշխատանքային օրերը սկսվում են)։ Փաթեթները մեծ մասամբ ներառում են գալա ընթրիք՝ շոու ծրագրով, նախաճաշ կամ 2-անգամյա սնունդ, երբեմն նաև լողավազանից կամ սպա սրահից օգտվելու հնարավորություն։
Հայաստանի զբոսաշրջային քաղաքներում եռօրյա փաթեթի արժեքը 2 անձի համար (երկտեղանոց ստանդարտ 1 սենյակ) սկսվում է 250 հազար դրամից և հասնում մինչև 1 000 000 դրամի։

Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր

Ծաղկաձորի 2–3–աստղանի հյուրանոցներում դեկտեմբերի 31–ից հունվարի 3–ը երկու անձի համար ամանորյա փաթեթի գինը տատանվում է 250 000–300 000 դրամի սահմանում։ Այս գները ներառում են գալա ընթրիք, ամանորյա շոու ծրագիր, ինչպես նաև մեկանգամյա կամ 2-անգամյա սնունդ։ Ավելի բարձրակարգ` 4-5 աստղանի հյուրանոցներում գները 400 000–700 000 դրամ են։ Թանկ հյուրանոցներում դեռևս ազատ տեղեր կան, բայց արդեն սահմանափակ թվով։ Ծաղկաձորում կան 4-5–աստղանի այնպիսի հյուրանոցներ, որոնք 3–օրյա փաթեթներ չունեն, միայն 5 և 6–օրյա են առաջարկում, ու արժեքը տատանվում է 700 000 –1 000 000 դրամի սահմաններում։ Գնում ներառված է ամանորյա գալա ընթրիք, միայն նախաճաշ և լողավազանից ու սպա սրահներից օգտվելու հնարավորություն։

Անտառաշատ Դիլիջան

Դիլիջանի 3–աստղանի հյուրանոցներում Նոր տարվա փաթեթները սկսվում են 300 000 դրամից և հասնում 450 000 դրամի։ 4-5–աստղանի հյուրանոցներում գներն ավելի բարձր են, ինչպես մյուս քաղաքներում, հասնում են 550 000-600 000 դրամի։ Այստեղ բոլոր տիպի հյուրանոցներում հիմնականում ազատ են մնացել առանց պատշգամբների, մեկտեղանոց կամ երեքտեղանոց սենյակները։

Լեռնային Աղվերան

Աղվերանում հիմնականում 4–աստղանի հյուրանոցներ են, որտեղ ամանորյա ծառայությունների վճարը սկսվում է 280 000 դրամից և հասնում 320 000 դրամի։ 5–աստղանի հյուրանոցներում փաթեթի գինը 2 անձի համար 650 000-720 000 դրամ է։ Աղվերանի որոշ հյուրանոցներում հունվարի 2-ին խաշի կամ հարիսայի հյուրասիրություն է լինում։

Մշակութային Գյումրի

Համեմատաբար մատչելի տարբերակներ կարելի է գտնել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Այստեղ կան հյուրանոցներ, որոնք ամանորյա գալա ընթրիքը կազմակերպում են այլ ռեստորանների հետ համատեղ։ Այդ դեպքում եռօրյա ծառայությունների արժեքը 2 անձի համար կարժենա 200 000-340 000 դրամ։
Իսկ այն հաստատությունները, որոնք չեն համագործակցում ռեստորանների հետ, 2 անձի համար սենյակներ են առաջարկում 100 000 – 180 000 դրամով (ընդ որում` ոչ բոլոր դեպքերում է նախաճաշը ներառված)։ Ռեստորաններում էլ գինը 2 անձի համար սկսվում է 30 000 դրամից և հասնում մինչև 60 000 դրամի։
Իհարկե, Գյումրիում էլ կան 4-5 աստղանի հյուրանոցներ, որտեղ եռօրյա հանգիստը 2 անձի համար (գալա ընթրիքը ներառյալ) սկսվում է 250 000 դրամից։ Որոշ դեպքերում էլ գները հասնում են 400 000-450 000 դրամի, բայց գնի մեջ չի ներառվում գալա ընթրիքը, փոխարենը կա նախաճաշ։
Հիշեցնենք, որ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի տասը ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 1 926 405 զբոսաշրջիկ, որոնց 43%-ը կամ 828,6 հազարը Ռուսաստանից ժամանած այցելուներն են։
ՌԴ-ից ՀՀ այցելողների թիվը նվազել է. Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը խոսել է պատճառներից
Լրահոս
0