https://arm.sputniknews.ru/20241206/lukashenkvon-putinin-khndrel-e-oreshnik-teghakajel-belarusi-taratsqum-83714148.html
Լուկաշենկոն խնդրել է «Օրեշնիկ» տեղակայել Բելառուսի տարածքում. Պուտինը համաձայնել է
Լուկաշենկոն խնդրել է «Օրեշնիկ» տեղակայել Բելառուսի տարածքում. Պուտինը համաձայնել է
Sputnik Արմենիա
Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ դա կսթափեցնի նրանց, ովքեր պատրաստ են պատերազմել Բելառուսի դեմ։ 06.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-06T18:43+0400
2024-12-06T18:43+0400
2024-12-07T16:30+0400
բելառուս
ռուսաստան
ալեքսանդր լուկաշենկո
վլադիմիր պուտին
«օրեշնիկ» հրթիռային համակարգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77954594_0:416:2902:2048_1920x0_80_0_0_d50c7f3d9a32e36d638bebbaf95c53c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է Բելառուսի տարածքում ռուսական նորագույն սպառազինություն տեղակայել, այդ թվում՝ «Օրեշնիկ» համակարգ: Այդ մասին նա հայտարարել է այսօր Մինսկում Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստում։Նրա խոսքով՝ դա լրջորեն կսթափեցնի ոմանց, ովքեր պատրաստ են պատերազմել Բելառուսի, ինչպես նաև Ռուսաստանի դեմ, և կհամապատասխանի վերջերս ստորագրված Ազգային անվտանգության հայեցակարգին:ՌԴ նախագահը նշել է, որ հնարավոր է համարում Բելառուսում «Օրեշնիկի» տեղակայումը 2025 թվականի երկրորդ կեսին:Նշենք, որ դա արվում է ի պատասխան ԱՄՆ-ի և Գերմանիայի՝ Գերմանիայում միջին և փոքր հեռահարության ամերիկյան հրթիռներ տեղակայելու որոշման։ Այս որոշումը հրապարակայնորեն հայտարարվել է, և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել Է իր երկրի հետաքրքրվածությունը դրանում: Հարկ է նաև նշել, որ շատ ռուսական հրթիռների արձակման կայանքներ արտադրվում են Բելառուսում։Հիշեցնենք` Պուտինը նոյեմբերի 21-ին հայտնեց, որ միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկումներն ավարտվել են։ Գործողությունների շրջանակում ռուսական զորքերը Դնեպրոպետրովսկում խոցել են խոշոր արդյունաբերական օբյեկտ, որը կապված է հրթիռային տեխնիկայի արտադրության հետ:ՌԴ–ն պատրաստ է նոր «մեսիջներ» ուղարկել Արևմուտքին. Լավրովը` «Օրեշնիկի» փորձարկման մասին
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77954594_289:0:3020:2048_1920x0_80_0_0_96dddc4f9839cc89364854aa06cc743c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, ռուսաստան, ալեքսանդր լուկաշենկո, վլադիմիր պուտին, «օրեշնիկ» հրթիռային համակարգ
բելառուս, ռուսաստան, ալեքսանդր լուկաշենկո, վլադիմիր պուտին, «օրեշնիկ» հրթիռային համակարգ
Լուկաշենկոն խնդրել է «Օրեշնիկ» տեղակայել Բելառուսի տարածքում. Պուտինը համաձայնել է
18:43 06.12.2024 (Թարմացված է: 16:30 07.12.2024) Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ դա կսթափեցնի նրանց, ովքեր պատրաստ են պատերազմել Բելառուսի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է Բելառուսի տարածքում ռուսական նորագույն սպառազինություն տեղակայել, այդ թվում՝ «Օրեշնիկ» համակարգ: Այդ մասին նա հայտարարել է այսօր Մինսկում Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստում։
«Վերջերս Ռուսաստանը հաջողությամբ իրականացրեց «Օրեշնիկի» գործարկումը. դա որոշակի ազդեցություն ունեցավ մեր նախկին գործընկերների, իսկ այժմ մրցակիցների վրա։ Խնդրում եմ հանդգնություն չհամարել, բայց ուզում եմ հրապարակավ խնդրել Ձեզ, որ Բելառուսի տարածքում սպառազինության նոր համակարգեր տեղակայվեն, առաջին հերթին՝ «Օրեշնիկ»», - հայտարարել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ դա լրջորեն կսթափեցնի ոմանց, ովքեր պատրաստ են պատերազմել Բելառուսի, ինչպես նաև Ռուսաստանի դեմ, և կհամապատասխանի վերջերս ստորագրված Ազգային անվտանգության հայեցակարգին:
ՌԴ նախագահը նշել է, որ հնարավոր է համարում Բելառուսում «Օրեշնիկի» տեղակայումը 2025 թվականի երկրորդ կեսին:
«Ըստ մեր նախնական հաշվարկների` այդ ժամանակ մենք կսկսենք սերիական արտադրությունը։ Այդ համալիրները կմտնեն Ռուսաստանի ռազմատեխնիկական համալիրներ։ Եվ զուգահեռաբար կսկսենք դրանց տեղակայումը Բելառուսի տարածքում», - ասել է Պուտինը։
Նշենք, որ դա արվում է ի պատասխան ԱՄՆ-ի և Գերմանիայի՝ Գերմանիայում միջին և փոքր հեռահարության ամերիկյան հրթիռներ տեղակայելու որոշման։ Այս որոշումը հրապարակայնորեն հայտարարվել է, և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել Է իր երկրի հետաքրքրվածությունը դրանում: Հարկ է նաև նշել, որ շատ ռուսական հրթիռների արձակման կայանքներ արտադրվում են Բելառուսում։
Հիշեցնենք`
Պուտինը նոյեմբերի 21-ին հայտնեց, որ միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկումներն ավարտվել են։ Գործողությունների շրջանակում ռուսական զորքերը Դնեպրոպետրովսկում խոցել են խոշոր արդյունաբերական օբյեկտ, որը կապված է հրթիռային տեխնիկայի արտադրության հետ: