00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Արփինե Սարգսյան
Զենքով պետք է ճիշտ անձի պարգևատրել. Արփինե Սարգսյան
17:09
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորս դեպի փրայմերիզ. ամերիկյան էքսպերիմենտ Գյումրիում

© Sputnik / Aram NersesyanԳյումրի
Գյումրի - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2024
Բաժանորդագրվել
Հետաքրքիր օրեր են սպասվում Գյումրիում. կիրակի օրվանից երեք օր շարունակ այնտեղ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ տեղի են ունենալու նախնական ընտրություններ, որոնք հնչեղ անուն ունեն՝ փրայմերիզ։
Անսովոր է ամեն ինչ։ Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրում նախնական ընտրություններով որոշեն ժամանակավոր պաշտոնակատարի լավագույն թեկնածուին։
Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, որ Ամերիկայում փրայմերիզով որոշեն ոչ թե նախագահի, այլ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուին, որը Սպիտակ տանն է նստելու ընդամենը մի քանի ամիս՝ մինչև հիմանական նախագահի ընտրությունները։ Բայց հենց այդպես է որոշել Հայաստանի վարչապետը։ Ճիշտ է, նա ավելացրել է, որ այդ պաշտոնակատարը, ամենայն հավանականությամբ, կլինի իշխող կուսակցության թեկնածուն հաջորդ տարի կայանալիք քաղաքային ընտրություններում։ Ուշադրություն դարձրեք այս բառերին՝ ամենայն հավանականությամբ։ Այսինքն, կարող է և չդառնալ քաղաքապետի հիմնական թեկնածու։ Եվ դա ճիշտ է։ Բա որ ժամանակավոր պաշտոնակատարը առաջիկա մի քանի ամսում լրիվ տապալի՞ գործը, ավելին, արժանանա Սամվել Բալասանյանի բախտին, որը հիմա, կարծեմ, Ամերիկայում է։ Բայց լավ, ճիշտ եք, մռայլ կանխատեսումներ չանենք։
Նոր տարում՝ նոր վարչապետ, բայց ոչ թե Հայաստանում, այլ Ֆրանսիայում
Գյումրվա այս սպասվող աննախադեպ միջոցառումը՝ փրայմերիզը, անսովոր է նաև նրանով, որ մինչև կիրակի բան չի մնացել, իսկ գրեթե ոչ ոք չգիտի, թե ինչպես են կազմակերպվելու այդ նախնական ընտրությունները և ով է դրանց մասնակցելու։ Գյումրեցիներին հարցրեք, դժվար թե նրանցից մեկը ձեզ կոնկրետ պատասխան տա։ Ամենաբարձր մակարդակով ակնարկ հնչեց, թե քվեարկությունը լինելու է պատահականության սկզբունքով, բայց թե դա ի՞նչ է նշանակում, կարելի է միայն ենթադրել. բախտդ բերեց՝ քվեարկելու հնարավորություն կստանաս, չբերեց՝ չես ստանա։ Լավ է, գոնե ոչ ոք ֆինանսական կորուստներ չի ունենա, որովհետև կան երկրներ, որտեղ նախնական ընտրություններին մասնակցելը փողով է։
Օրինակ, Ֆրանսիայում 2017 թվականին հանրապետականների փրայմերիզին մասնակցելու համար պիտի ոչ միայն 2 եվրո վճարեիք, այլև ստորագրություն տայիք, որ կիսում եք այդ կուսակցության գաղափարները։ Հակառակն էլ կա. Արգենտինայում նախնական ընտրություններին մասնակցելը պարտադիր է, չեք գնա՝ կտուգանվեք 3 դոլարի չափով։
Փրայմերիզի քաղաքական ինստիտուտն առաջին անգամ ձևավորվել է Միացյալ Նահանգներում, 19-րդ դարի կեսերին։ Նպատակն էր՝ սահմանափակել տեղական կուսակցական ղեկավարների և կառույցների ազդեցությունը։ Եթե Գյումրիում անցկացվելիք նախնական ընտրություններն էլ նույն նպատակն ունեն, դա կարելի է միայն ողջունել, քանզի բոլորս էլ հրաշալի գիտենք, թե մեր անխտիր բոլոր իշխանություններն ինչպես են տեղերում՝ մարզերում, քաղաքներում ու գյուղերում օգտագործել և օգտագործում տխրահռչակ վարչական ռեսուրսը։
Հիմա արդեն նախնական ընտրությունները ամենատարբեր մակարդակներում սովորական են դարձել բազմաթիվ երկրներում՝ Կանադայում, Ռուսաստանում, Ուրուգվայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և այլ պետություններում։ Կանոնները տարբեր են։ Օրինակ, Մեծ Բրիտանիայում դա զուտ կուսակցական միջոցառում է, այն էլ՝ փակ, այսինքն, արդյունքները կարող եք իմանալ կա′մ միայն քվեարկության ավարտից հետո, կա′մ եթե բրիտանացի պառլամենտականներից մեկը մեր խորհրդարանի պատգամավորի օրինակով հրապարակի որոշ գաղտնի մանրամասներ։
Գյումրի - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2024
Տարօրինակ փորձարկումները շարունակվում են. այս անգամ փորձադաշտը Գյումրին է լինելու
Այլ երկրներում նախնական ընտրությունները լիովին բաց են, և դրանց կարող են մասնակցել ցանկացած կուսակցության ներկայացուցիչներ, որոնք ի դեպ, դեբատների ժամանակ հնարավորություն ունեն ինչ ասես ասելու քննարկվող թեկնածուների մասին։ Մեզ մոտ, իհարկե, շատ դժվար է պատկերացնել, որ, օրինակ, ընդդիմադիրներին թույլ տան ներկա լինել իշխող կուսակցության միջոցառմանը, առավել ևս վատ-վատ բաներ ասել այդ կուսակցության ներկայացուցիչների մասին։ Ավելի ճիշտ, լավ էլ կարելի է կանխատեսել, թե ինչով դա կավարտվեր, քանզի եթե մեր իշխող կուսակցության ղեկավարներից մեկը հրապարակավ խոստովանում է, որ ուզում էր խեղդել իր կուսակիցներից մեկին, կարելի է պատկերացնել, թե ընդդիմադիրին ինչ կաներ։
Այնուամենայնիվ, եկեք հաջողություն մաղթենք գյումրեցիներին, որոնք արժանացել են հայաստանյան առաջին փրայմերիզն անցկացնելու պատվին։ Տեսնենք՝ ինչ դուրս կգա։ Որովհետև, ինչպես ասում է ամերիկացի դերասան Ջոնի Դեպը. «Եթե ընտրության առջև եք՝ անե՞լ, թե՞ չանել, անպայման արե′ք։ Աստված գիտի՝ ինչ կստացվի, բայց հո փորձել եք»։
Լրահոս
0