https://arm.sputniknews.ru/20241206/banakcutjunnerum-qnnarkvum-e-adrbejancineri-veradardzy-hh-patgamavvorneri-kartsiqnery-83700114.html
Բանակցություններում քննարկվո՞ւմ է ադրբեջանցիների «վերադարձը» ՀՀ. պատգամավորների կարծիքները
Բանակցություններում քննարկվո՞ւմ է ադրբեջանցիների «վերադարձը» ՀՀ. պատգամավորների կարծիքները
Sputnik Արմենիա
Իշխող խմբակցության պատգամավորները չեն ցանկանում մանրամասնել բանակցությունների սեղանին դրված հարցերը, իսկ ընդդիմադիր պատգամավորներն իրենց եզրակացություններն են... 06.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-06T12:37+0400
2024-12-06T12:37+0400
2024-12-06T13:17+0400
հայաստան
«իմ քայլը» խմբակցություն
աժ (ազգային ժողով)
հեյդար ալիև
հայ-ադրբեջանական
ադրբեջան
բանակցություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42464161_0:151:1600:1051_1920x0_80_0_0_764db91bbefb34bcfc0226edf7ca1ed3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները տարբեր կերպ են արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ, որը ենթադրում է ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան։Ավելի վաղ Ալիևը ֆորումներից մեկում ասել էր, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքները վերականգնելու համար՝ ենթադրելով նրանց «վերադարձը» Հայաստան։ Պաշտոնական Երևանը սրան դեռ չի արձագանքել։Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա․ ԲայրամովԽորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ տեղին չի համարում գնահատական տալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին։ Նա ոչ հերքեց, ոչ հաստատեց բանակցությունների ընթացքում հնարավոր «վերադարձի» քննարկման հարցը։Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր հերթին նշեց, որ գիտի, թե ինչու է իշխող ուժը ձեռնպահ մնում վերջնական գնահատականներից ու պատասխաններից։ Նրա խոսքով` Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունների համար կարմիր գծեր չկան։«Նրանք վախենում են կարմիր գծեր նշել, հետո ասել` վա՛յ, ու մի հատ էլ հավելյալ ստեր հորինել դրա համար։ Ինպե՞ս են աստղերի հետևից ընկնում, որ «աֆտոգրաֆ» ստանան. բառիս բուն իմաստով` այդպես է անում Փաշինյանը` վազելով Ալիևի հետևից»,– ասաց Մամիջանյանը։Նրա խոսքով` այդ «աֆտոգրաֆ ստանալը» բացարձակապես կապ չունի ՀՀ անվտանգային համակարգերի հետ, ԼՂ-ի հայերի վերադարձի կամ ինքնորոշման իրավունքի հետ։ Այն կախված է բացառապես 2026 թվականի հետ, որովհետև իրեն պետք է թուղթ, որի վրա գրված է լինելու «խաղաղություն»։ Այն բացարձակապես կապ չի ունենալու խաղաղության հետ և տակը լինելու է Ալիևի ստորագրությունը, որպեսզի ինքը կարողանա քարոզարշավ իրականացնել։ՀՀ–ն խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկներ է ստացել ԱդրբեջանիցԻնչ վերաբերում է հարցի բուն էությանը, Մամիջանյանը շեշտեց, որ ոչ մի դեպքում չի կարելի նույնացնել, թե ինչպես են խորհրդային տարիներին Հայաստանում ապրած ադրբեջանցիները լքել երկիրը, և ինչպես են հայերը փախել Ադրբեջանից։ Կան փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին տրվել է փոխհատուցում, ձեռնարկվել են անվտանգության բոլոր միջոցառումները։ Մինդեռ հայերն Ադրբեջանից փախել են մահվան սպառնալիքով, ջարդերի, ունեցվածքի բռնագրավման և այլնի պայմաններում։ Մամիջանյանն ընդգծեց, որ եթե իշխանությունները վախենում են Ալիևին պատասխանել, ապա գոնե ընդդիմությունը պետք է դա անի։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր հերթին նշեց, որ ընդամենը մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ ադրբեջանցիների «վերադարձի» հարցը այս կամ այն ձևով կքննարկվի։Նրա խոսքով` Բաքվում հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ հայ հասարակությունը պետք է վերջապես պարզի, թե իրականում ինչ է քննարկվում բանակցություններում, ինչ է թաքնված փաստաթղթում, որը պատրաստվում են ստորագրել Հայաստանի իշխանությունները։Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում, դեկտեմբերի 5–ին ասաց, որ ՀՀ–ն և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42464161_97:0:1520:1067_1920x0_80_0_0_e0ac1a87f9b82b45fe6d88fbb40d9dbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «իմ քայլը» խմբակցություն, աժ (ազգային ժողով), հեյդար ալիև, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բանակցություն, խաղաղության պայմանագիր
հայաստան, «իմ քայլը» խմբակցություն, աժ (ազգային ժողով), հեյդար ալիև, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բանակցություն, խաղաղության պայմանագիր
Բանակցություններում քննարկվո՞ւմ է ադրբեջանցիների «վերադարձը» ՀՀ. պատգամավորների կարծիքները
12:37 06.12.2024 (Թարմացված է: 13:17 06.12.2024) Իշխող խմբակցության պատգամավորները չեն ցանկանում մանրամասնել բանակցությունների սեղանին դրված հարցերը, իսկ ընդդիմադիր պատգամավորներն իրենց եզրակացություններն են անում Իլհամ Ալիևի հայտարարություններից։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները տարբեր կերպ են արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ, որը ենթադրում է ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան։
Ավելի վաղ Ալիևը ֆորումներից մեկում ասել էր, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքները վերականգնելու համար՝ ենթադրելով նրանց «վերադարձը» Հայաստան։ Պաշտոնական Երևանը սրան դեռ չի արձագանքել։
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ տեղին չի համարում գնահատական տալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին։ Նա ոչ հերքեց, ոչ հաստատեց բանակցությունների ընթացքում հնարավոր «վերադարձի» քննարկման հարցը։
«Ես չեմ կարող մանրամասնել բանակցությունների դետալները, դրանց խորհրդապահական լինելու բերումով։ Հանրային մեկնաբանությունները կարող են վնասել բանակցային գործընթացին, և, ըստ այդմ, ձեռնպահ կմնամ գնահատական տալուց»,–ասաց Հովհաննիսյանը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր հերթին նշեց, որ գիտի, թե ինչու է իշխող ուժը ձեռնպահ մնում վերջնական գնահատականներից ու պատասխաններից։ Նրա խոսքով` Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունների համար կարմիր գծեր չկան։
«Նրանք վախենում են կարմիր գծեր նշել, հետո ասել` վա՛յ, ու մի հատ էլ հավելյալ ստեր հորինել դրա համար։ Ինպե՞ս են աստղերի հետևից ընկնում, որ «աֆտոգրաֆ» ստանան. բառիս բուն իմաստով` այդպես է անում Փաշինյանը` վազելով Ալիևի հետևից»,– ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով` այդ «աֆտոգրաֆ ստանալը» բացարձակապես կապ չունի ՀՀ անվտանգային համակարգերի հետ, ԼՂ-ի հայերի վերադարձի կամ ինքնորոշման իրավունքի հետ։ Այն կախված է բացառապես 2026 թվականի հետ, որովհետև իրեն պետք է թուղթ, որի վրա գրված է լինելու «խաղաղություն»։ Այն բացարձակապես կապ չի ունենալու խաղաղության հետ և տակը լինելու է Ալիևի ստորագրությունը, որպեսզի ինքը կարողանա քարոզարշավ իրականացնել։
Ինչ վերաբերում է հարցի բուն էությանը, Մամիջանյանը շեշտեց, որ ոչ մի դեպքում չի կարելի նույնացնել, թե ինչպես են խորհրդային տարիներին Հայաստանում ապրած ադրբեջանցիները լքել երկիրը, և ինչպես են հայերը փախել Ադրբեջանից։ Կան փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին տրվել է փոխհատուցում, ձեռնարկվել են անվտանգության բոլոր միջոցառումները։ Մինդեռ հայերն Ադրբեջանից փախել են մահվան սպառնալիքով, ջարդերի, ունեցվածքի բռնագրավման և այլնի պայմաններում։ Մամիջանյանն ընդգծեց, որ եթե իշխանությունները վախենում են Ալիևին պատասխանել, ապա գոնե ընդդիմությունը պետք է դա անի։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր հերթին նշեց, որ ընդամենը մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ ադրբեջանցիների «վերադարձի» հարցը այս կամ այն ձևով կքննարկվի։
Նրա խոսքով` Բաքվում հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ հայ հասարակությունը պետք է վերջապես պարզի, թե իրականում ինչ է քննարկվում բանակցություններում, ինչ է թաքնված փաստաթղթում, որը պատրաստվում են ստորագրել Հայաստանի իշխանությունները։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը`
ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում, դեկտեմբերի 5–ին
ասաց, որ ՀՀ–ն և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։