https://arm.sputniknews.ru/20241206/arevmutqy-buchajvov-e-kvotskum-mvoskvaji-ev-kievi-erkkhvosutjan-khatarumy-lavrvov-83696359.html
Արևմուտքը Բուչայով է կոծկում Մոսկվայի և Կիևի երկխոսության խաթարումը. Լավրով
Արևմուտքը Բուչայով է կոծկում Մոսկվայի և Կիևի երկխոսության խաթարումը. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ դիվանագիտության ղեկավարը պատմել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության խաթարման մասին, ինչպես նաև մեկնաբանել է խաղաղության հաստատման հնարավորության... 06.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-06T10:14+0400
2024-12-06T10:14+0400
2024-12-06T10:24+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բուչա
ուկրաինա
սերգեյ լավրով
ռուսաստան
հարցազրույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/06/83690625_0:0:1600:900_1920x0_80_0_0_14de03ef8ac6c2c4e893d16963181284.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Արևմուտքը 2022 թվականի գարնանը Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների խափանումը քողարկում է Բուչայում տեղի ունեցած սադրանքով, որի մասին նրանք այժմ չեն հիշում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը 2022 թվականի ապրիլին հայտարարել էր, որ Կիևի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք իբր վկայում են Կիևի մարզի Բուչա քաղաքում ռուս զինվորականների հանցագործությունների մասին, Ուկրաինայի հերթական սադրանքն են։ Ինչպես նշել են ՌԴ ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը գտնվում էր ՌԴ–ի վերահսկողության տակ, տեղի որևէ բնակիչ չի տուժել բռնի գործողություններից։Ինչպես նշել է ՌԴ նախարարը, այժմ Բուչայի մասին լուրերը, որոնք շրջանառվում էին բոլոր լրատվամիջոցներով, չեն հետաքրքրում Արևմուտքում ո՛չ քաղաքական գործիչներին, ո՛չ ՄԱԿ-ի պաշտոնյաներին, ո՛չ էլ լրագրողներին։ Նախարարն ընդգծել է, որ բազմիցս կոչ է արել օտարերկրյա լրագրողներին և անձամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` պարզել բնակեցված տարածքում իբր սպանված խաղաղ բնակիչների անունները, սակայն պատասխան չի ստացել։«Ղրիմը կլիներ Ուկրաինայի կազմում, եթե...». ՌԴ արտգործնախարարը բացատրել է իրավիճակըՄիևնույն ժամանակ Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը կհամաձայնի դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը այն պայմաններով, որոնք ավելի վաղ հնչեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես՝ առանցքային սկզբունքը Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակն է։Նա հավելել է, որ Ռուսաստանը նաև չի կարող համակերպվել այն իրավիճակի հետ, երբ Ուկրաինայում պահպանվում է մի օրենսդրություն, որն արգելում է ռուսաց լեզուն, ռուսական լրատվամիջոցները, ռուսական մշակույթը և ուկրաինական ուղղափառ եկեղեցին։ՌԴ–ն պատրաստ է նոր «մեսիջներ» ուղարկել Արևմուտքին. Լավրովը` «Օրեշնիկի» փորձարկման մասինՌուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
բուչա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/06/83690625_310:0:1510:900_1920x0_80_0_0_4d56be86b3d2c503d63bd7cd35766bba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բուչա, ուկրաինա, սերգեյ լավրով, ռուսաստան, հարցազրույց
բուչա, ուկրաինա, սերգեյ լավրով, ռուսաստան, հարցազրույց
Արևմուտքը Բուչայով է կոծկում Մոսկվայի և Կիևի երկխոսության խաթարումը. Լավրով
10:14 06.12.2024 (Թարմացված է: 10:24 06.12.2024) ՌԴ դիվանագիտության ղեկավարը պատմել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության խաթարման մասին, ինչպես նաև մեկնաբանել է խաղաղության հաստատման հնարավորության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Արևմուտքը 2022 թվականի գարնանը Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների խափանումը քողարկում է Բուչայում տեղի ունեցած սադրանքով, որի մասին նրանք այժմ չեն հիշում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը 2022 թվականի ապրիլին հայտարարել էր, որ Կիևի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք իբր վկայում են Կիևի մարզի Բուչա քաղաքում ռուս զինվորականների հանցագործությունների մասին, Ուկրաինայի հերթական սադրանքն են։ Ինչպես նշել են ՌԴ ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը գտնվում էր ՌԴ–ի վերահսկողության տակ, տեղի որևէ բնակիչ չի տուժել բռնի գործողություններից։
«Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը գլխավորող Դավիթ Արախամիան (Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար) ասաց, որ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է և կարգադրել իրենց շարունակել պայքարը։ Ջոնսոնը դա հերքում էր...»,- ասել է Լավրովը։
Ինչպես նշել է ՌԴ նախարարը, այժմ Բուչայի մասին լուրերը, որոնք շրջանառվում էին բոլոր լրատվամիջոցներով, չեն հետաքրքրում Արևմուտքում ո՛չ քաղաքական գործիչներին, ո՛չ ՄԱԿ-ի պաշտոնյաներին, ո՛չ էլ լրագրողներին։ Նախարարն ընդգծել է, որ բազմիցս կոչ է արել օտարերկրյա լրագրողներին և անձամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` պարզել բնակեցված տարածքում իբր սպանված խաղաղ բնակիչների անունները, սակայն պատասխան չի ստացել։
Միևնույն ժամանակ Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը կհամաձայնի դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը այն պայմաններով, որոնք ավելի վաղ հնչեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես՝ առանցքային սկզբունքը Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակն է։
«Ոչ մի ՆԱՏՕ։ Ոչ մի ռազմաբազա, զորավարժություն ուկրաինական հողի վրա՝ օտարերկրյա զորքերի մասնակցությամբ... Պուտինն ասել է, որ դա եղել է 2022 թվականի ապրիլի դրությամբ, այդ օրից շատ ժամանակ է անցել։ Պետք է հաշվի առնենք իրողությունները «հողի վրա»։ Իսկ դա ոչ միայն շփման գիծն է, այլև Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում կայացած հանրաքվեից հետո Ռուսաստանի Դաշնության սահմանադրության փոփոխությունները: Այժմ нրանք արդեն ՌԴ կազմում են մեր սահմանադրության համաձայն։ Սա է իրականությունը»,- հայտարարել է Լավրովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը նաև չի կարող համակերպվել այն իրավիճակի հետ, երբ Ուկրաինայում պահպանվում է մի օրենսդրություն, որն արգելում է ռուսաց լեզուն, ռուսական լրատվամիջոցները, ռուսական մշակույթը և ուկրաինական ուղղափառ եկեղեցին։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։