https://arm.sputniknews.ru/20241205/ukrainakan-atsnery-hardzakvel-en-belgvorvodi-marzi-ereq-bnakavajreri-vra-83681654.html
Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Բելգորոդի մարզի երեք բնակավայրերի վրա
Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Բելգորոդի մարզի երեք բնակավայրերի վրա
Sputnik Արմենիա
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 05.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-05T19:06+0400
2024-12-05T19:06+0400
2024-12-05T19:06+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
ռուսաստան
դրոն
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/08/39521083_0:0:3129:1761_1920x0_80_0_0_ef76fc813fb26f2f0194bc2475fa263a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինական դրոնները հարձակվել են Բելգորոդի և Բորիսովի շրջանների երեք բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնել է շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Մարզպետը հավելել է, որ Բորիսովի շրջանի Բերեզովկա գյուղում երեք կամիկաձե դրոններ հարվածներ են հասցրել մասնավոր հատվածին։ Հարձակումներից մեկի հետևանքով ավտոմեքենա է վնասվել։ Կլիմովո խուտորում ԱԹՍ-ից պայթուցիկ սարք է նետվել մասնավոր տան վրա։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/08/39521083_29:0:2758:2047_1920x0_80_0_0_ee77dd55308620a183f1377b7eb29a00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, դրոն, անօդաչու թռչող սարք (աթս)
բելգորոդ, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, դրոն, անօդաչու թռչող սարք (աթս)
Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Բելգորոդի մարզի երեք բնակավայրերի վրա
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինական դրոնները հարձակվել են Բելգորոդի և Բորիսովի շրջանների երեք բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնել է շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերը դրոնների օգնությամբ հարվածներ են հասցրել մեր մարզի երեք բնակավայրերի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Բելգորոդի շրջանի Ռովենեկ գյուղի մոտակայքում շարժվող մեքենայի վրա դրոն է հարձակվել։ Պայթյունի հետևանքով տրանսպորտային միջոցը լուրջ վնասվածքներ է ստացել»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Մարզպետը հավելել է, որ Բորիսովի շրջանի Բերեզովկա գյուղում երեք կամիկաձե դրոններ հարվածներ են հասցրել մասնավոր հատվածին։ Հարձակումներից մեկի հետևանքով ավտոմեքենա է վնասվել։ Կլիմովո խուտորում ԱԹՍ-ից պայթուցիկ սարք է նետվել մասնավոր տան վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։