https://arm.sputniknews.ru/20241205/transpvorti-tankacman-dem-17-000-stvoragrutjun-e-havaqvel-da-pahanjvatsic-krknaki-aveli-e-83671804.html
Տրանսպորտի թանկացման դեմ 17 000 ստորագրություն է հավաքվել․ դա պահանջվածից կրկնակի ավելի է
Տրանսպորտի թանկացման դեմ 17 000 ստորագրություն է հավաքվել․ դա պահանջվածից կրկնակի ավելի է
Sputnik Արմենիա
Նախագիծը Երևանի ավագանուն է ներկայացվելու քաղաքացիների անունից, որպեսզի մերժվելու դեպքում հնարավոր լինի կրկին ստորագահավաք անել ու գնալ հանրաքվեի։ 05.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-05T14:37+0400
2024-12-05T14:37+0400
2024-12-05T15:07+0400
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
տրանսպորտ
երևան
երևանի քաղաքապետարան
«մայր հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/05/83669867_0:0:1600:901_1920x0_80_0_0_2a3c4b15a7348392220e32f897abf986.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարի շրջանակում «Մայր Հայաստան» դաշինքի կազմակերպած ստորագրահավաքի շրջանակում հավաքվել է 17 հազար ստորագրություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ ներկայացնելով առաջիկա անելիքները։ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ եթե Երևանում գրանցված ընտրական իրավունք ունեցողների 1%-ը ստորագրում է որևէ նախաձեռնության տակ, ապա նախագիծը մտնում է Երևանի ավագանու նիստի քննարկման։Թևանյանն ընդգծեց, որ այդ թիվը պահանջվածից կրկնակի ավելի է։Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։ Փոփոխություններն էլ ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավարն էլ ներկայացրեց իրենց առաջարկները։«Մենք առաջարկում ենք, որպեսզի միակողմանի տոմսի գինը նույնը մնա բոլոր տրանսպորտային միջոցների դեպքում։ Իշխանություններն առաջարկում են, որ 1 օրում մարդը պետք է 8 ուղևորություն անի ու դրա համար վճարի։ Խելագարության կանխավարկած է, կարուսե՞լ են նստելու։ Մենք առաջարկում ենք, եթե քաղաքացին ցանկանա մեկ օրվա փաթեթ գնել, ապա այն արժենա 400 դրամ ու 4 անգամից ավելի, եթե հարկ լինի օգտվել տրանսպորտից, ապա 100 դրամից էլ էժան կլինի ուղեվարձը։ 7 օրվա դիմաց մենք առաջարկում ենք 2000 դրամանոց փաթեթ, 30 օրվա դեպքում՝ 5500 դրամ, 1 տարվա համար՝ 35 000 դրամ։ Եռամսյա փաթեթ մենք չենք առաջարկում, փոխարենը կլինի կես տարվա փաթեթ՝ 20 000 դրամով»,- ասաց Թևանյանը։Հիշեցնենք, որ ներկայում ավտոբուսով և մետրոյով երթևեկելու մեկ ուղևորությունն արժե 100 դրամ, տրոլեյբուսով՝ 50 դրամ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/05/83669867_0:0:1424:1067_1920x0_80_0_0_3bbf317241e1464e789a7737a2ef55bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), տրանսպորտ, երևան, երևանի քաղաքապետարան, «մայր հայաստան» դաշինք
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), տրանսպորտ, երևան, երևանի քաղաքապետարան, «մայր հայաստան» դաշինք
Տրանսպորտի թանկացման դեմ 17 000 ստորագրություն է հավաքվել․ դա պահանջվածից կրկնակի ավելի է
14:37 05.12.2024 (Թարմացված է: 15:07 05.12.2024) Նախագիծը Երևանի ավագանուն է ներկայացվելու քաղաքացիների անունից, որպեսզի մերժվելու դեպքում հնարավոր լինի կրկին ստորագահավաք անել ու գնալ հանրաքվեի։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարի շրջանակում «Մայր Հայաստան» դաշինքի կազմակերպած ստորագրահավաքի շրջանակում հավաքվել է 17 հազար ստորագրություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ ներկայացնելով առաջիկա անելիքները։
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ եթե Երևանում գրանցված ընտրական իրավունք ունեցողների 1%-ը ստորագրում է որևէ նախաձեռնության տակ, ապա նախագիծը մտնում է Երևանի ավագանու նիստի քննարկման։
Թևանյանն ընդգծեց, որ այդ թիվը պահանջվածից կրկնակի ավելի է։
«Մենք տրանսպորտի վերաբերյալ մեր նախագիծը ներկայացրինք մեր քաղաքացիներին ու հավաքեցինք 17 000 ստորագրություն, բայց անհրաժեշտ էր մոտ 8200 ստորագրություն։ Մենք այս քայլով նաև ավելի լայն իրազեկում ենք իրականացրել, ինչպես նաև ավելի բարձր մասնակցություն ապահովել քաղաքացիների համար։ Օրենքը նախատեսում է․ եթե նախագիծը քաղաքացիների անունից է լինում (ինքն էլ որպես քաղաքացի է նախաձեռնող հանդիսացել-խմբ․) ու այն մերժվում է, ապա հարցը կարող է դրվել հանրաքվեի։ Այդ դեպքում անհրաժեշտ կլինի Երևանում գրանցված ընտրական իրավունք ունեցողների 10%-ի ստորագրությունը»,- նշեց նա։
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին
վճարման 6 փաթեթ է առաջարկում։ Փոփոխություններն էլ ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։
Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավարն էլ ներկայացրեց իրենց առաջարկները։
«Մենք առաջարկում ենք, որպեսզի միակողմանի տոմսի գինը նույնը մնա բոլոր տրանսպորտային միջոցների դեպքում։ Իշխանություններն առաջարկում են, որ 1 օրում մարդը պետք է 8 ուղևորություն անի ու դրա համար վճարի։ Խելագարության կանխավարկած է, կարուսե՞լ են նստելու։ Մենք առաջարկում ենք, եթե քաղաքացին ցանկանա մեկ օրվա փաթեթ գնել, ապա այն արժենա 400 դրամ ու 4 անգամից ավելի, եթե հարկ լինի օգտվել տրանսպորտից, ապա 100 դրամից էլ էժան կլինի ուղեվարձը։ 7 օրվա դիմաց մենք առաջարկում ենք 2000 դրամանոց փաթեթ, 30 օրվա դեպքում՝ 5500 դրամ, 1 տարվա համար՝ 35 000 դրամ։ Եռամսյա փաթեթ մենք չենք առաջարկում, փոխարենը կլինի կես տարվա փաթեթ՝ 20 000 դրամով»,- ասաց Թևանյանը։
Հիշեցնենք, որ ներկայում ավտոբուսով և մետրոյով երթևեկելու մեկ ուղևորությունն արժե 100 դրամ, տրոլեյբուսով՝ 50 դրամ։