https://arm.sputniknews.ru/20241205/siriaji-kapi-petakan-ynkerutjuny-dadarecrel-e-ashkhatanqy-halepi-hjusisum-83682879.html
Սիրիայի կապի պետական ընկերությունը դադարեցրել է աշխատանքը Հալեպի հյուսիսում
Սիրիայի կապի պետական ընկերությունը դադարեցրել է աշխատանքը Հալեպի հյուսիսում
Sputnik Արմենիա
Բաժանորդների սպասարկումը դադարեցվել է ահաբեկիչների գործողությունների պատճառով։ 05.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-05T20:20+0400
2024-12-05T20:20+0400
2024-12-05T20:22+0400
սիրիա
հալեպ
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/607/82/6078281_0:320:3072:2048_1920x0_80_0_0_2fffc82cdf7fea7ce6caa0df5b1bc6c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Սիրիական պետական հեռուստահաղորդակցության ընկերությունը դադարեցրել է բաժանորդների սպասարկումը Հալեպ նահանգում: Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը՝ հղում անելով ընկերությանը։«Սիրիայի կենտրոնական մասում ահաբեկչական հարձակումների պատճառով Հալեպում դադարեցվել են կապի ապահովման ծառայությունները»,- ասված է հայտարարությունում։Իրանը Թուրքիային բացահայտ ներկայացրել է Սիրիայում ահաբեկիչների մասին իր դիրքորոշումը․ ԱԳՆՀիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը:Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր:Սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ. Իսրայելի վարչապետը հատուկ նիստ է անցկացրել
սիրիա
հալեպ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/607/82/6078281_341:0:3072:2048_1920x0_80_0_0_e9a81b94956058c84dd7946823ee48f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հալեպ, ահաբեկչություն
սիրիա, հալեպ, ահաբեկչություն
Սիրիայի կապի պետական ընկերությունը դադարեցրել է աշխատանքը Հալեպի հյուսիսում
20:20 05.12.2024 (Թարմացված է: 20:22 05.12.2024) Բաժանորդների սպասարկումը դադարեցվել է ահաբեկիչների գործողությունների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Սիրիական պետական հեռուստահաղորդակցության ընկերությունը դադարեցրել է բաժանորդների սպասարկումը Հալեպ նահանգում: Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը՝ հղում անելով ընկերությանը։
«Սիրիայի կենտրոնական մասում ահաբեկչական հարձակումների պատճառով Հալեպում դադարեցվել են կապի ապահովման ծառայությունները»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:
Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը:Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր: