00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերձավոր Արևելքի ճգնաժամը և Հայաստանը. ինչ կլինի, եթե Թուրքիան Սիրիայում հասնի իր նպատակին

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցՀալեպ
Հալեպ - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2024
Հալեպ
Բաժանորդագրվել
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը չի բացառում, որ մերձավորարևելյան ճգնաժամը կարող է շատ արագ փոխանցվել նաև Հայաստանին։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հալեպում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների գլխավոր դերակատարն Անկարան է, և եթե Թուրքիան Սիրիայում հասնի իր նպատակին, դրանից հետո բոլոր միջոցները կօգտագործի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ծրագիրն իրագործելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը` վերլուծելով, թե ինչ է այսօր կատարվում Սիրիայում, և իրականում ինչ ուժեր են գրավել Հալեպ քաղաքը։
«Սիրիայի տարածքում գործում են տարատեսակ ահաբեկչական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են և՛ Արևմուտքի, և՛ Թուրքիայի կողմից։ Նրանք բաժանված են մի քանի խմբի։ Հարավային շրջաններում ներկայանում են իբրև ընդդիմադիր ուժեր, բայց իրականում ֆինանսավորվում են Արևմուտքի կողմից և գտնվում են ԱՄՆ–ի հսկողության տակ։ Հյուսիսային շրջանների կազմակերպությունները, որոնք Սիրիային և Ռուսաստանին համարում են ահաբեկչական երկրներ, իսկ Թուրքիային` ոչ, ֆինանսավորվում են թուրքական պետության կողմից»,– ասաց Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ` այս մասին են վկայում մի շարք փաստեր` Հալեպում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են թուրքական իրեր, հատկապես` թուրքական լիրա, Թուրքիան Հալեպ մտած զինյալներին չի դիտարկում որպես ահաբեկչական կազմակերպության անդամներ և ահաբեկիչ է համարում քրդերին, միաժամանակ սիրիական կառավարական ուժերի քայլերը ներկայացնում է իբրև խաղաղ բնակչության դեմ ուղղված գործողություններ։
«Հալեպը ես անմիջականորեն կապում եմ Թուրքիայի հետ և Արևմուտքին դիտարկում եմ որպես Թուրքիային սատարող, որովհետև Թուրքիան Հալեպը միշտ համարել է սեփական քաղաք և դեռևս 1930–ական թվականներից նպատակ է ունեցել վերադարձնել Հալեպը Թուրքիայի կազմ։ Մանավանդ վերջին օրերին թուրքական կառավարամերձ մամուլում տարածվում են նյութեր, որ վերջապես 106 տարի անց թուրքական դրոշը բարձրացվել է Հալեպում, հաղորդումներ են եթեր գնում, որտեղ պատմաբանները Հալեպը ներկայացնում են որպես Օսմանյան կայսրության կարևորագույն քաղաք, իսկ Թուրքիան` դրա ժառանգորդ։ Այնպես որ այստեղ անվիճելի են թուրքական ծավալապաշտական նկրտումները` կապված Հալեպի հետ։ Թուրքիան միշտ օգտագործել է այդ ահաբեկչություն կոչվածը` իրականացնելու իր ծրագրերը»,– պարզաբանեց թուրքագետը։
Աբրահամյանի գնահատմամբ` Արևմուտքը Թուրքիայի միջոցով իր շահերն է առաջ մղում տարածաշրջանում, Ռուսաստանն էլ պաշտպանում է իր շահերը։ Հետևաբար, նրա դիտարկմամբ, Հալեպում տեղի ունեցող գործողություններն այսօր կարելի է դիտարկել ռուս–թուրքական շահերի բախման համատեքստում։ Պատահական չէ, որ երբ Ռուսաստանն ու Իրանն անվերապահ աջակցություն հայտնեցին Սիրիային, իսկ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, թե իրենք պայքարում են ահաբեկչության դեմ, բայց դա PKK-ն (Քրդական բանվորական կուսակցություն) է, EPG-ն (Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժեր» կազմակերպություն) է, բայց ոչ այն ուժերը որոնք գրավել են Հալեպը։
Անդրադառնալով սիրիական էսկալացիայի հնարավոր զարգացումներին` Աբրահամյանը չբացառեց, որ ներկա լարված աշխարհաքաղաքական իրավիճակում այն կարող է վերաճել նոր, լայնածավալ պատերազմի։
Թուրքագետը հիշեցրեց, որ Թուրքիայի նեոօսմանական ծավալապաշտական ծրագրի հաջորդ քայլը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։
«Չի բացառում, որ Սիրիայում իր գործն ավարտին հասցնելու դեպքում Թուրքիան կփորձի բացել «Զանգեզուրի միջանցքը» ցանկացած, այդ թվում` ռազմական ճանապարհով և այդ կերպ դուրս գալ դեպի Միջին Ասիայի թյուրքական պետություններ»,– ասաց փորձագետը։
Ընդ որում` Հայաստանի վրա հարձակվելու պատճառ գտնելը, մեր զրուցակցի համոզմամբ, նման փորձառություն ունեցող Թուրքիայի համար պարզից էլ պարզ է։
«Շատ պատճառներ կարող են հորինել։ Օրինակ` կարող են հայտարարել` իբր Հայաստանում կան քրդական կազմակերպություններ, քանի որ կա քրդական համայնք։ Եվ այդ նույն պատրվակով ռազմական գործողություններ սկսեն նաև Հայաստանի նկատմամբ։ Այնպես որ մերձավորարևելյան այս ճգնաժամը կարող է շատ արագ փոխանցվել նաև Հայաստանին, քանի որ հեռավորությունն այդքան էլ մեծ չէ, նպատակներն էլ այդքան էլ տարբեր չեն»,– ասում է Աբրահամյանը։
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին
Նշենք, որ 2011 թվականին սկսված ճգնաժամի ընթացքում առաջին անգամ ահաբեկիչները գրավել են Հալեպը։ Զինված ընդդիմությունը մինչև 2016 թվականի ավարտը վերահսկում էր քաղաքի միայն արևելյան հատվածը, սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ դուրս մղեց նրանց։
Սիրիական բանակը հայտնում է, որ ավելի քան 400 ահաբեկիչ է ոչնչացվել
Լրահոս
0