https://arm.sputniknews.ru/20241205/hzbvollahy-hajtararel-e-siriaji-ishkhanutjunnerin-ajakcelu-masin-83688165.html
«Հզբոլլահը» հայտարարել է Սիրիայի իշխանություններին աջակցելու մասին
«Հզբոլլահը» հայտարարել է Սիրիայի իշխանություններին աջակցելու մասին
Sputnik Արմենիա
Շարժման գլխավոր քարտուղարը նշել է, որ սիրիայում ահաբեկիչների հետևում կանգնած են արևմտյան ուժերը՝ ԱՄՆ–ի գլխավորությամբ։ 05.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-05T21:22+0400
2024-12-05T21:22+0400
2024-12-05T21:28+0400
սիրիա
հզբոլլահ
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82431744_0:0:531:298_1920x0_80_0_0_94c338972cdcbdfc458a309e63407f6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը կաջակցի Սիրիայի ղեկավարությանը ահաբեկիչների դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է շիական շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը։Նրա խոսքով՝ ահաբեկիչների հետևում կանգնած են արևմտյան ուժերը՝ ԱՄՆ–ի գլխավորությամբ։Իրանը Թուրքիային բացահայտ ներկայացրել է Սիրիայում ահաբեկիչների մասին իր դիրքորոշումը․ ԱԳՆՀիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը:Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր:Սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ. Իսրայելի վարչապետը հատուկ նիստ է անցկացրել
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82431744_0:0:471:353_1920x0_80_0_0_a54ba9b5845424f5b82e30eb72eb7870.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հզբոլլահ, ահաբեկչություն
սիրիա, հզբոլլահ, ահաբեկչություն
«Հզբոլլահը» հայտարարել է Սիրիայի իշխանություններին աջակցելու մասին
21:22 05.12.2024 (Թարմացված է: 21:28 05.12.2024) Շարժման գլխավոր քարտուղարը նշել է, որ սիրիայում ահաբեկիչների հետևում կանգնած են արևմտյան ուժերը՝ ԱՄՆ–ի գլխավորությամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը կաջակցի Սիրիայի ղեկավարությանը ահաբեկիչների դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է շիական շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը։
«Մենք կաջակցենք Սիրիային՝ դիմակայելու այս ահաբեկչական ագրեսիային», - ասել է Քասեմը։
Նրա խոսքով՝ ահաբեկիչների հետևում կանգնած են արևմտյան ուժերը՝ ԱՄՆ–ի գլխավորությամբ։
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:
Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը:Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր: