https://arm.sputniknews.ru/20241205/erdvoghany-hajtararel-e-vor-siriajum-qaghaqakan-kargavvorman-e-dzgtum-83686863.html
Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական կարգավորման է ձգտում
Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական կարգավորման է ձգտում
Sputnik Արմենիա
Սիրիայում թուրքամետ զինյալների հարձակման ֆոնին Էրդողանը հայտարարում է քաղաքական լուծման իր պատրաստակամության մասին։ 05.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-05T20:43+0400
2024-12-05T20:43+0400
2024-12-05T20:44+0400
ռեջեփ թայիփ էրդողան
սիրիա
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82232408_0:0:1600:901_1920x0_80_0_0_a41e9474cf805028c084396fc89ed3c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան ձգտում է ճանապարհ հարթել Սիրիայում քաղաքական կարգավորման համար, հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ։Նրա խոսքով` սիրիական հակամարտությունը նոր փուլ է մտել, և Թուրքիայի «ամենամեծ ցանկությունն» այն է, որ Սիրիայում այլևս չլինի անկայունություն և զոհեր քաղաքացիական անձանց շրջանում։Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը: Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր:
սիրիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82232408_168:0:1481:985_1920x0_80_0_0_cb38662a797dd750063a8384aafb7f16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, սիրիա, թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան, սիրիա, թուրքիա
Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական կարգավորման է ձգտում
20:43 05.12.2024 (Թարմացված է: 20:44 05.12.2024) Սիրիայում թուրքամետ զինյալների հարձակման ֆոնին Էրդողանը հայտարարում է քաղաքական լուծման իր պատրաստակամության մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան ձգտում է ճանապարհ հարթել Սիրիայում քաղաքական կարգավորման համար, հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Նրա խոսքով` սիրիական հակամարտությունը նոր փուլ է մտել, և Թուրքիայի «ամենամեծ ցանկությունն» այն է, որ Սիրիայում այլևս չլինի անկայունություն և զոհեր քաղաքացիական անձանց շրջանում։
Թուրքիայի նախագահը նաև կարծում է, որ Սիրիայի իշխանությունները պետք է երկխոսություն հաստատեն սեփական ժողովրդի հետ՝ համապարփակ քաղաքական լուծման հասնելու համար։ Անկարան, իր հերթին, ձգտում է նվազեցնել լարվածությունը, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ճանապարհ հարթել քաղաքական գործընթացի համար:
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:
Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը: Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր: