https://arm.sputniknews.ru/20241205/ahabekchakan-khmbavvorumy-siriaji-vra-e-hardzakvel-amni-hvovanavvorutjan-pattsharvov-pvoljanski-83689816.html
Ահաբեկչական խմբավորումը Սիրիայի վրա է հարձակվել ԱՄՆ–ի հովանավորության պատճառով. Պոլյանսկի
Ահաբեկչական խմբավորումը Սիրիայի վրա է հարձակվել ԱՄՆ–ի հովանավորության պատճառով. Պոլյանսկի
Sputnik Արմենիա
Նոյեմբերի 27-ին զինյալները խախտել են դեէսկալացիայի մասին պայմանավորվածությունը և հարձակում են սկսել սիրիական Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։ 05.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-05T22:36+0400
2024-12-05T22:36+0400
2024-12-05T22:36+0400
ամն
սիրիա
ահաբեկիչ
դմիտրի պոլյանսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66262074_0:0:1280:720_1920x0_80_0_0_fa6215d19a53b49abebec08f3cb11d1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ահաբեկչական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) Սիրիայի վրա է հարձակվել ԱՄՆ-ի հովանավորության պատճառով։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ում ՌԴ առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ՝ դիմելով իր ամերիկացի գործընկերոջը։Իրանը Թուրքիային բացահայտ ներկայացրել է Սիրիայում ահաբեկիչների մասին իր դիրքորոշումը․ ԱԳՆՀիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը:Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր:Սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ. Իսրայելի վարչապետը հատուկ նիստ է անցկացրել
ամն
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66262074_175:0:1135:720_1920x0_80_0_0_43ce7672f023baebd21bd5e744d42527.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, սիրիա, ահաբեկիչ, դմիտրի պոլյանսկի
ամն, սիրիա, ահաբեկիչ, դմիտրի պոլյանսկի
Ահաբեկչական խմբավորումը Սիրիայի վրա է հարձակվել ԱՄՆ–ի հովանավորության պատճառով. Պոլյանսկի
Նոյեմբերի 27-ին զինյալները խախտել են դեէսկալացիայի մասին պայմանավորվածությունը և հարձակում են սկսել սիրիական Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ահաբեկչական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) Սիրիայի վրա է հարձակվել ԱՄՆ-ի հովանավորության պատճառով։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ում ՌԴ առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ՝ դիմելով իր ամերիկացի գործընկերոջը։
«...Դա տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ Սիրիայի կառավարությունը չի կատարում որոշ բանաձևեր, այլ որովհետև ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն խրախուսում է ահաբեկչությունը և այս տարիների ընթացքում կոծկել ու արդարացրել է «Հայաթ Թահրիր աշ-Շամի» ահաբեկիչներին, հիմա էլ եռանդուն քայլեր է ձեռնարկում այդ գլխակերներին որպես ապստամբներ վերաորակելու համար», - ասել է Պոլյանսկին:
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:
Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը:Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր: