00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղազարյանի հեռախոսի նյութերն անօրինակա՞ն են հայտնվել Փաշինյանի մոտ․ մասնագետի պարզաբանումը

© SputnikՆիկոլ Փաշինյանը ԱԺ–ում
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2024
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի միջամտությունն անցնում է տրամաբանության և բարոյականության բոլոր սահմանները։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որևէ ինֆորմացիա չէր կարող հասանելի լինել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի նախկին գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ ընդգծելով, որ նախաքննության քրեադատավարական ընթացակարգով նախատեսված է նախաքննության գաղտնիության սկզբունք։
Նշենք՝ դեկտեմբերի 4-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-ում հայտարարել էր, թե իրավապահ համակարգը պատգամավորի հեռախոսն առգրավելուց հետո բախվել է այնպիսի տեղեկությունների, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում՝ այդ թվում հակահետախուզական։ Վստահեցրել էր՝ քննչականն էլ իր գործառույթների շրջանակում պարտավոր էր կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի պարունակությունը պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ ի դեմս ՀՀ վարչապետի։
«Նախաքննությունը Հայաստանի Հանրապետությունում գաղտնի է իրականացվում։ Հետևաբար այդ ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները, այդ թվում պետական անվտանգության վերաբերյալ հանգամանքների տեղեկատվական արտահոսքի գործով, համարվում են գաղտնի տեղեկություններ»,- նշեց Ասլանյանը։
Նրա խոսքով՝ եթե որևէ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի քննության ընթացքում հայտնաբերվում են մեկ այլ հանցակազմի հատկանիշներ, ապա քրեական դատավորության օրենսգիրքը հստակ սահմանում է՝ նախաձեռնվում է նոր քրեական վարույթ ու լուծվում է դրա ընթացքը։ Նախկին պաշտոնյան ընդգծեց՝ եթե հանցակազմը հաստատվեր, ապա անձեռնմխելիությունից զրկելու համար իրավասու սուբյեկտը պետք է դիմեր ԱԺ։ Միայն այդ դեպքում որոշ պատգամավորների այդ քրեական վարույթից գաղտնի տվյալներ հասանելի կլինեին, սա արդեն օրենքը կարգավորում է։
«Վստահեցնում եմ՝ որևէ ինֆորմացիա չէր կարող հասանելի լինել Նիկոլ Փաշինյանին։ Ես լսեցի նրա մեկնաբանությունը, թե ինքը գործադիր մարմնի ղեկավարն է, հետևաբար պետական անվտանգության խնդիրների հրապարակման մասին տեղեկությունը կարող է իրեն հասանելի լինել։ Նա այն սուբյեկտը չէ, որ իրավասու է ծանոթանալ նախաքննության ձեռք բերած տվյալներին։ Այստեղ գործ ունենք նախաքննության գաղտնիության խախտման հանցակազմի հետ»,- ասաց Ասլանյանը։
Հարցին, թե արդյոք վարչապետի հայտարարությունների մասով իրավասու պատկան մարմինները նախաձեռնողականություն կցուցաբերեն, որպեսզի այս ամենն իրավական դաշտ բերվի, Ասլանյանը պատասխանեց՝ բնականաբար չի լինի նման բան։
Երևանի նախկին գլխավոր դատախազը շեշտեց՝ քանի դեռ չկա հասարակության դիմադրություն, ՀՀ վարչապետը ցանկացած տեղեկություն մեկնաբանելու է հօգուտ իրեն ու անընդհատ մանիպուլացնելու է ժողովրդին։
Եզրափակելով իր խոսքը՝ Ասլանյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանի միջամտությունն անցնում է տրամաբանության և բարոյականության բոլոր սահմանները։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ կարծում է, որ Փաշինյանի համար Աղազարյանի՝ մանդատը վայր դնելը սկզբունքային հարց է, քանի որ նաև ուժի ցուցադրման բարդույթ ունի։
«Նա համարում է, որ եթե Հովիկ Աղազարյանի հարցն ինքը չկարողանա լուծել, ապա հենց իր կուսակիցներն ու կողմնակիցները դա կհամարեն թուլության նշան, այդ իսկ պատճառով նաև ամեն ձևով, բոլոր կարմիր գծերն անգամ անցնելու գնով փորձելու է հասնել դրան»,- Sputnik Արմենիային ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ «կոմպրոմատներով շանտաժի ինստիտուտի» մասին շատ էր խոսվում, բայց այն առաջին անգամ է հրապարակային կիրառվում։
«Կոմպրոմատային ճնշումը միշտ էլ առկա է եղել այսօրվա իշխող վարչախմբում, ուղղակի սա հրապարակային չէր արվում։ Առաջին անգամ նման խոսակցություններ տարածվեցին այն ժամանակ, երբ պատերազմում պարտությունից հետո իշխող վարչախմբում ու խորհրդարանական խմբակցությունում որոշակի տատանումներ սկսեցին, կար վտանգ, որ խմբակցությունից մարդիկ դուրս կգան, քաղաքական մեծամասնությունը կարող է փլուզվել և այլն»,- հիշեցրեց Հակոբյանը։
Քաղաքագետի խոսքով՝ նրանք, ովքեր լավ ծանոթ են ՔՊ-ի խոհանոցին, նշում էին, որ գործի է դրվել «կոմպրոմատների մեխանիզմը», դոսյեներ են հավաքված։
Հակոբյանը չի պատկերացնում, թե ՔՊ–ն Աղազարյանի դեպքում մինչև ուր կգնա։ Ամեն դեպքում կարծում է, որ իշխանությունն այս հարցում արդեն իսկ չափազանցված գործիքներ է կիրառում։
«Որքան էլ մենք համարենք, որ Հովիկ Աղազարյանը կարող էր լուրջ դերակատարում ունենալ մեր քաղաքական կյանքում, իշխանությունները բացահայտորեն գերագնահատում են նրա թե՛ քաղաքական հնարավորությունները, թե՛ ինֆորմացված լինելը»,- նշեց քաղտեխնոլոգը և հիշեցրեց, որ հենց Աղազարյանն է հայտարարել, որ ոչ մի կերպ չէր կարող տիրապետել նման կարևորության պետական գաղտնիքների։
Հիշեցնենք` ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նոյեմբերի 19-ին հրաժարվեց մանդատից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ ինքն է Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին խնդրել վայր դնել մանդատները: Աղազարյանը հայտարարեց, որ մանդատը վայր չի դնի։ ՔՊ–ն դեկտեմբերի 3-ին նրան հեռացրեց կուսակցությունից, իսկ դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Լրահոս
0