https://arm.sputniknews.ru/20241204/taqer-karlsvony-krkin-mvoskvajum-e-na-zrucel-e-rd-artgvortsnakharari-het-83631005.html
Թաքեր Կառլսոնը կրկին Մոսկվայում է, նա զրուցել է ՌԴ արտգործնախարարի հետ
Թաքեր Կառլսոնը կրկին Մոսկվայում է, նա զրուցել է ՌԴ արտգործնախարարի հետ
Sputnik Արմենիա
Լրագրողն ասել է, թե ինչ հարցեր է ուղղել Լավրովին։ 04.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-04T10:57+0400
2024-12-04T10:57+0400
2024-12-04T11:01+0400
ռուսաստան
ամն
թաքեր կառլսոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77967877_0:0:1600:901_1920x0_80_0_0_7391705d83b241dc9433642f14588ce9.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի լրագրող և հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը կրկին Մոսկվա է մեկնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույց անելու համար։ Նա այդ մասին հայտնել է X սոցցանցում՝ գրառմանը կից հրապարակելով Կրեմլի ֆոնին նկարահանված տեսանյութը:Տեսանյութում Կառլսոնն ասում է, որ աշխարհը միջուկային պատերազմի շեմին է, ինչին, ըստ նրա, նպաստում է ԱՄՆ վարչակազմի որոշումը՝ վերացնել Կիևի կողմից ռուսական տարածքը հարվածելու համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։ Նա ընդգծել է, որ ամերիկացիների մեծ մասը չի գիտակցում, որ իրենց երկիրը փաստացի ներգրավված է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։Կառլսոնի խոսքով` Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների խզման պատճառով ԱՄՆ քաղաքացիները զրկված են ռուսական տեսակետը լսելու հնարավորությունից։Կառլսոնը նախարարին հարցրել է՝ արդյոք Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է հանգեցնել հակամարտության ավարտի, որն ազդում է համաշխարհային տնտեսության վրա, փոխում աշխարհակարգը և վտանգում մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում։Լրագրողը հարցազրույցն անվանել է «գրավիչ» և հայտարարել դրա մոտալուտ թողարկման մասին։Սա Կառլսոնի առաջին այցը չէ Ռուսաստան։ 2024 թվականի փետրվարին նա հարցազրույց էր վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, իսկ ապրիլին՝ «ВКонтакте»-ի և «Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովից։ Նույն ամսում Կառլսոնը հարցազրույց էր անկացրել նաև փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հետ, որին «ռուսական աշխարհի գաղափարախոս» են անվանում։Լրագրող Կառլսոնը պատմել է, որ Բորիս Ջոնսոնն իրենից 1 մլն դոլար է ուզել հարցազրույցի համար
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77967877_125:0:1357:924_1920x0_80_0_0_05d608e8c9dc1493434b763bd91b4646.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, թաքեր կառլսոն
ռուսաստան, ամն, թաքեր կառլսոն
Թաքեր Կառլսոնը կրկին Մոսկվայում է, նա զրուցել է ՌԴ արտգործնախարարի հետ
10:57 04.12.2024 (Թարմացված է: 11:01 04.12.2024) Լրագրողն ասել է, թե ինչ հարցեր է ուղղել Լավրովին։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի լրագրող և հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը կրկին Մոսկվա է մեկնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույց անելու համար։ Նա այդ մասին հայտնել է
X սոցցանցում՝ գրառմանը կից հրապարակելով Կրեմլի ֆոնին նկարահանված տեսանյութը:
Տեսանյութում Կառլսոնն ասում է, որ աշխարհը միջուկային պատերազմի շեմին է, ինչին, ըստ նրա, նպաստում է ԱՄՆ վարչակազմի որոշումը՝ վերացնել Կիևի կողմից ռուսական տարածքը հարվածելու համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։ Նա ընդգծել է, որ ամերիկացիների մեծ մասը չի գիտակցում, որ իրենց երկիրը փաստացի ներգրավված է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։
Կառլսոնի խոսքով` Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների խզման պատճառով ԱՄՆ քաղաքացիները զրկված են ռուսական տեսակետը լսելու հնարավորությունից։
«Մենք որոշեցինք Լավրովից պարզել` որքանով է իրական Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև աննախադեպ հակամարտության վտանգը։ Մենք քննարկել ենք նաև այն հարցը, թե արդյոք հնարավոր է Ռուսաստանին Չինաստանի ուղեծրից վերադարձնել դեպի Արևմուտք, թե ներկայիս դաշինքն անշրջելի է»,- պատմել է լրագրողը։
Կառլսոնը նախարարին հարցրել է՝ արդյոք Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է հանգեցնել հակամարտության ավարտի, որն ազդում է համաշխարհային տնտեսության վրա, փոխում աշխարհակարգը և վտանգում մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում։
Լրագրողը հարցազրույցն անվանել է «գրավիչ» և հայտարարել դրա մոտալուտ թողարկման մասին։
Սա Կառլսոնի առաջին այցը չէ Ռուսաստան։ 2024 թվականի փետրվարին նա հարցազրույց էր վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, իսկ ապրիլին՝ «ВКонтакте»-ի և «Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովից։ Նույն ամսում Կառլսոնը հարցազրույց էր անկացրել նաև փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հետ, որին «ռուսական աշխարհի գաղափարախոս» են անվանում։