https://arm.sputniknews.ru/20241204/qaghaqapetarany-stipvats-e-linelu-nujn-varvordnerin-nvoric-yndunel-ashkhatanqi-eghiazarjan-83644139.html
Քաղաքապետարանը ստիպված է լինելու նույն վարորդներին նորից ընդունել աշխատանքի. Եղիազարյան
Քաղաքապետարանը ստիպված է լինելու նույն վարորդներին նորից ընդունել աշխատանքի. Եղիազարյան
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը երեկ աշխատանքից ազատված վարորդների թափուր աշխատատեղերի համար D կարգի վարորդների աշխատանքի հայտարարույթուն է տարածել։ Փոխադրողների... 04.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-04T19:07+0400
2024-12-04T19:07+0400
2024-12-04T21:08+0400
վարորդ
վարորդական իրավունք
երևան
գործադուլ
տրանսպորտ
տիգրան ավինյան
հրանտ եղիազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676306_0:48:1601:948_1920x0_80_0_0_d1cb9affcf99836fc5963d0486f8afc1.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ավտոբուսների վարորդները շատ լավ գիտեն, որ իրենց պահանջարկը կա, դրա համար են գործադուլ արել, և չի բացառվում, որ քաղաքապետարանը ստիպված է լինելու նույն վարորդներին նորից ընդունել աշխատանքի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։Ինչպես հայտնի է, Երևանում ավտոբուսների վարորդները դեկտեմբերի 3-ին գործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում էին, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։ Քաղաքապետարանը հայտարարեց, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Արդյունքը եղավ այն, որ բազմաթիվ վարորդներ ազատվեցին աշխատանքից, իսկ գործադուլի հաջորդ օրը` դեկտեմբերի 4–ի առավոտյան, քաղաքապետարանն արդեն ազատված վարորդների թափուր աշխատատեղերի համար D կարգի վարորդների աշխատանքի հայտարարույթուն տարածեց։Հրանտ Եղիազարյանը համոզված է, որ աշխատանքից ազատված վարորդների փոխարեն նորերին գտնելը հեշտ չէ։ Հայաստանում, նրա խոսքով, D կարգի վարորդ, ու հատկապես քաղաքային ավտոբուսի վարորդ, չեն պատրաստում։Խոսելով վարորդների իրավունքների պաշտպանության մասին` Եղիազարյանն ընդգծում է, որ վիճակն այդ առումով բարձիթողի է. արհմիություններում վարորդների շահերը պաշտպանող արհեստակցական որևէ կազմակերպություն չկա։ Կան վարորդների շահերով զբաղվող ինչ–որ ՀԿ–ներ, բայց նրանք տրասպորտի վարորդների իրավունքների պաշտպանությամբ չեն զբաղվում։Հիշեցնենք` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդների գործադուլից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ ավտոբուսի 32 վարորդ ազատվել է աշխատանքից` չբացառելով, որ աշխատանքից էլի մարդիկ կազատվեն, որովհետև քաղաքապետարանը չի պատրաստվում նման վերաբերմունք հանդուրժել։Երևանի քաղաքապետը հավելեց, որ Հայաստանում այս պահին կա D կարգ ունեցող 50,000 վարորդ, այնպես որ քաղաքապետարանը կկարողանա հարցի լուծում գտնել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676306_0:0:1601:1200_1920x0_80_0_0_9c42ea73907f7f6a6338110397251b4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարորդ, վարորդական իրավունք, երևան, գործադուլ, տրանսպորտ, տիգրան ավինյան, հրանտ եղիազարյան
վարորդ, վարորդական իրավունք, երևան, գործադուլ, տրանսպորտ, տիգրան ավինյան, հրանտ եղիազարյան
Քաղաքապետարանը ստիպված է լինելու նույն վարորդներին նորից ընդունել աշխատանքի. Եղիազարյան
19:07 04.12.2024 (Թարմացված է: 21:08 04.12.2024) Երևանի քաղաքապետարանը երեկ աշխատանքից ազատված վարորդների թափուր աշխատատեղերի համար D կարգի վարորդների աշխատանքի հայտարարույթուն է տարածել։ Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը Sputnik Արմենիային ասել է, որ D կարգի վարորդ գտնելը ՀՀ–ում հեշտ չէ։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ավտոբուսների վարորդները շատ լավ գիտեն, որ իրենց պահանջարկը կա, դրա համար են գործադուլ արել, և չի բացառվում, որ քաղաքապետարանը ստիպված է լինելու նույն վարորդներին նորից ընդունել աշխատանքի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։
Ինչպես հայտնի է, Երևանում ավտոբուսների վարորդները դեկտեմբերի 3-ին
գործադուլ էին հայտարարել։ Նրանք
պահանջում էին, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։ Քաղաքապետարանը հայտարարեց, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Արդյունքը եղավ այն, որ բազմաթիվ վարորդներ ազատվեցին աշխատանքից, իսկ գործադուլի հաջորդ օրը` դեկտեմբերի 4–ի առավոտյան, քաղաքապետարանն արդեն ազատված վարորդների թափուր աշխատատեղերի համար D կարգի
վարորդների աշխատանքի հայտարարույթուն տարածեց։
«Ամենաբարդն այն է, որ կա, այսպես ասած, սովորույթի ուժ։ Վարորդները սովոր են, որ ամեն օր պետք է ինչ–որ գումար տուն տանեն, և ամեն գնով այդ սովորույթը պահում են։ Իշխանություններն էլ, եկեք ընդունենք, որ շատ բարձր աշխատավարձ են տալիս, թեև իմ անձնական կարծիքն այն է, որ դա էլ քիչ է, դա էլ բավարար չէ։ Չնայած աշխատավարձի բարձրացումով էլ խնդիրը չի ավարտվի։ Ավարտը կլինի այն ժամանակ, երբ ամբողջությամբ կանցնենք անկանխիկ եղանակի։ Հիմա երկու կողմն էլ դժգոհ են։ Կոնսենսուսի պահ չկա»,– արձանագրում է Եղիազարյանը` հավելելով, որ, այդուհանդերձ, խնդիրը պետք է լուծել քաղաքակիրթ եղանակով` երկու կողմերի միջև քննարկումների միջոցով։
Հրանտ Եղիազարյանը համոզված է, որ աշխատանքից ազատված վարորդների փոխարեն նորերին գտնելը հեշտ չէ։ Հայաստանում, նրա խոսքով, D կարգի վարորդ, ու հատկապես քաղաքային ավտոբուսի վարորդ, չեն պատրաստում։
Խոսելով վարորդների իրավունքների պաշտպանության մասին` Եղիազարյանն ընդգծում է, որ վիճակն այդ առումով բարձիթողի է. արհմիություններում վարորդների շահերը պաշտպանող արհեստակցական որևէ կազմակերպություն չկա։ Կան վարորդների շահերով զբաղվող ինչ–որ ՀԿ–ներ, բայց նրանք տրասպորտի վարորդների իրավունքների պաշտպանությամբ չեն զբաղվում։
Հիշեցնենք` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդների գործադուլից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ
ավտոբուսի 32 վարորդ ազատվել է աշխատանքից` չբացառելով, որ աշխատանքից էլի մարդիկ կազատվեն, որովհետև քաղաքապետարանը չի պատրաստվում նման վերաբերմունք հանդուրժել։
Երևանի քաղաքապետը հավելեց, որ Հայաստանում այս պահին կա D կարգ ունեցող 50,000 վարորդ, այնպես որ քաղաքապետարանը կկարողանա հարցի լուծում գտնել։