00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
31 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապիկյանն ԱՄՆ–ում քննարկել է ՀՀ ԶՈւ–ի նոր համազգեստին առնչվող հարցեր

© Photo : press office of MoD of RAՊապիկյանի հանդիպումը «Միլլիկեն» ընկերության ներկայացուցիչների հետ
Պապիկյանի հանդիպումը «Միլլիկեն» ընկերության ներկայացուցիչների հետ - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2024
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ամեերիկյան «Միլլիկեն» մասնագիտացված ընկերության ներկայացուցիչների հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում «Միլլիկեն» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Պապիկյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամին և ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպին և Թոմմի Յանգին:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ համազգեստի տեսակների, մշակման գործընթացի, փորձանմուշների մատակարարման ժամկետների և ծրագրի իրականացման այլ ընթացակարգերի վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոխարինման գործընթացը, և միջազգային գործընկերների հետ աշխատանք է տարվում։
ՊՆ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ նոր համազգեստի ընտրության հարցում ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջնորդվում է միջազգային փորձի փոխանակման միջոցով իրականացվող ուսումնասիրությունների և ՆԱՏՕ-ի չափորիշիչների համապատասխան։ Նշվում էր, որ ուսումնասիրվել են ՆԱՏՕ–ի անդամ երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Չեխիայի համազգեստների օրինակները։
Նոր համազգեստի ներդրումից հետո պաշտպանության նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի բանակում գործող նմուշի համազգեստի վաճառքը կարգելվի։
Հիշեցնենք, որ կառավարությունը դեռ նախորդ տարի մրցույթ էր հայտարարել՝ նպատակ ունենալով ներգրավել բոլոր այն մասնագետներին, որոնք կարող են ներկայացնել դիզայնի և հագուստի որակի իրենց պատկերացումները։ Մրցույթին հայկական մի քանի ընկերություն էր մասնակցել։ Նրանք անցել էին որակավորման առաջին փուլը։ Բայց երկրորդ փուլին մասնակցելու համար հայտեր էին ներկայացվել միայն զորքի մի տեսակի զինծառայողների հագուստի ստեղծման համար։
Լրահոս
0