00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
31 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն պարտավո՞ր է պաշտպանել այլ երկրում գտնվող իր քաղաքացիներին․ Փաշինյանը պարզաբանում է

© Photo : official site of the Parliament of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2024
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանը դե յուրե պարտավորվում է պաշտպանել ՀՀ տարածքից դուրս գտնվող իր քաղաքացիներին, բայց պնդում է՝ դե ֆակտո այդ լծակները չունի, մանավանդ, եթե երկկողմ հարաբերություններ չունի տվյալ երկրի հետ։ Այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասով Հայաստանի կառավարությունն ուղիղ պարտավորություններ ունի։
Մինասյանը նաև հիշեցրեց Փաշինյանին պետբյուջեի եզրափակիչ ելույթը, որտեղ նա ասել էր, թե պետությունն ունի պատասխանատվության կոնկրետ գոտի, որը միջազգայնորեն ճանաչված է ու գործում է միայն այդ տարածքի շահերին համապատասխան։
«Ձեր խոսքերը ես բառացի մեջբերում եմ։ Արդյոք նմանատիպ նախադասություն ասելուց հետո դուք կարող եք պնդել, որ ՀՀ պարտավորությունների մեջ է մտնում ՀՀ տարածքից դուրս հայկական պատմամշակութային արժեքների պահպանությունը։ Մեկ այլ դրվագով էլ ասացիք, որ այժմ նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, որոնք կառավարելու համար անհրաժեշտ է հաղթահարել ազգ-նահատակ և ազգ-բանակ բանաձևերը և ավելի ամուր կանգնենք, որպեսզի պարզապես պետություն, որի միակ խնդիրն է սեփական տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելը։ Սա էլ ասելով կարո՞ղ ենք պնդել, որ ՀՀ պարտավորություններից է ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն վերահաստատեց իր ասածները և ընդգծեց, որ պարտականություն ասելիս պետք է հասկանալ, որ դրանք կատարելու համար հնարավորություններ և լծակներ են անհրաժեշտ։ Նա շեշտեց՝ դրանից ելնելով էլ ինքը կարող է ասել՝ ՀՀ օրակարգի հարց է ՀՀ տարածքից դուրս որևէ հուշարձանի պաշտպանությունը, բայց ոչ պարտականություն։
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, որոնք գտնվում են երկրի տարածքից դուրս, ապա նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելը ՀՀ կառավարության պարտականությունն է։ Փաշինյանը շեշտեց՝ օրինակ Դոմինիկյան Հանրապետությունում գտնվող հայի շահերը պատրաստ է Հայաստանը պաշտպանել, բայց ինչո՞վ, չէ՞ որ այնտեղ լծակ չունի։
Անձամբ ես աննպատակահարմար եմ համարել ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումը Երևանում․ Փաշինյան
Մինասյանն արձագանքեց և շեշտեց՝ ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելը ՀՀ տարածքից դուրս Սահմանադրության պահանջ է 47-րդ հոդվածի 8-րդ կետով, այն է՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ սահմաններից դուրս միջազգային իրավունքի հիման վրա Հայաստանի պաշտպանության ներքո են։ Ընդգծեց՝ հենց այդ հոդվածի ներքո է, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասով Հայաստանի կառավարությունն ուղիղ պարտավորություններ ունի։
ՀՀ վարչապետը նույնիսկ Սահմանադրության հոդվածը մեջբերելուց հետո, կրկին վերահաստատեց իր խոսքերը և շեշտեց՝ միջազգային իրավունքի հիման վրա ՀՀ քաղաքացուն պաշտպանելու համար տվյալ երկրի հետ պետք է երկկողմ հարաբերություններ ունենալ, տարբեր ոլորտներում էլ՝ համագործակցության պլատֆորմ։ Ու չնայած նրան, որ Արծվիկ Մինասյանը ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացի ասելով հայ ռազմագերիներին էր նկատի ունեցել, Փաշինյանն այնուամենայնիվ հիմա էլ Դոմինիկյան Հանրապետությունից բացի հիշատակեց Հայիթին ու կրկնեց՝ այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացուն չեն կարող պաշտպանել՝ երկկողմ հարաբերություն չկա։
Լրահոս
0