https://arm.sputniknews.ru/20241204/hapk-erkrnerin-zenqvov-apahvovelu-gvortsyntacy-liarzheq-irakanacvum-e-tasmagambetvov-83636718.html
ՀԱՊԿ երկրներին զենքով ապահովելու գործընթացը լիարժեք իրականացվում է. Տասմագամբետով
ՀԱՊԿ երկրներին զենքով ապահովելու գործընթացը լիարժեք իրականացվում է. Տասմագամբետով
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները թույլ են տալիս զենքով ու տեխնիկայով ապահովել գործընկերներին։ 04.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-04T13:06+0400
2024-12-04T13:06+0400
2024-12-04T14:22+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
զենք
իմանգալի տասմագամբետով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/04/83638283_0:0:1600:901_1920x0_80_0_0_b57eeff612c6356e642a991c1fcbab33.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու գործընթացն իրականացվում է ամբողջ ծավալով։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած տեսակամրջի ժամանակ այս մասին հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։Նա այսպես պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին, որը վերաբերում էր Ռուսաստանի կողմից կազմակերպության դաշնակիցներին զենքի պլանային մատակարարումների հետ կապվածիրավիճակին` հաշվի առնելով ռազմական հատուկ գործողությունն ու բուն Ռուսաստանի կարիքները։ Նրա խոսքով` ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է, ՌԴ ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է բավական ակտիվ և արդյունավետ։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ երկրներին սպառազինություն և ռազմական տեխնիկա մատակարարելուն, ապա դա մեծ հաշվով Ռուսաստանի և այդ երկրների երկկողմ համագործակցության հարց է։ ՀԱՊԿ շրջանակում քննարկվում են Հավաքական ուժերին ժամանակակից և հեռանկարային սպառազինություններով և ռազմական տեխնիկայով հագեցնելու հարցեր։Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Երևանը, սակայն, սառեցրել է իր մասնակցությունը կառույցին։Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները պահպանվում են. գլխավոր քարտուղար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/04/83638283_127:0:1550:1067_1920x0_80_0_0_a6166d78ec82490c6cb2710aa68c0451.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զենք, իմանգալի տասմագամբետով
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զենք, իմանգալի տասմագամբետով
ՀԱՊԿ երկրներին զենքով ապահովելու գործընթացը լիարժեք իրականացվում է. Տասմագամբետով
13:06 04.12.2024 (Թարմացված է: 14:22 04.12.2024) ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները թույլ են տալիս զենքով ու տեխնիկայով ապահովել գործընկերներին։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու գործընթացն իրականացվում է ամբողջ ծավալով։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած տեսակամրջի ժամանակ այս մասին հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Նա այսպես պատասխանեց
Sputnik Արմենիայի հարցին, որը վերաբերում էր Ռուսաստանի կողմից կազմակերպության դաշնակիցներին զենքի պլանային մատակարարումների հետ կապվածիրավիճակին` հաշվի առնելով ռազմական հատուկ գործողությունն ու բուն Ռուսաստանի կարիքները։
Նրա խոսքով` ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է, ՌԴ ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է բավական ակտիվ և արդյունավետ։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ երկրներին սպառազինություն և ռազմական տեխնիկա մատակարարելուն, ապա դա մեծ հաշվով Ռուսաստանի և այդ երկրների երկկողմ համագործակցության հարց է։ ՀԱՊԿ շրջանակում քննարկվում են Հավաքական ուժերին ժամանակակից և հեռանկարային սպառազինություններով և ռազմական տեխնիկայով հագեցնելու հարցեր։
«Կարծում եմ, որ ՀԱՊԿ բոլոր երկրներն անմիջականորեն աշխատում են Ռոսօբորոնէքսպորտի հետ։ Գլխավոր հարցերից մեկն այն է, որ ՀԱՊԿ երկրները ներքին գներով զենք ձեռք բերելու հնարավորություն ունեն։ Եվ այդ աշխատանքն ակտիվ շարունակվում է»,- հավելեց գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Երևանը, սակայն, սառեցրել է իր մասնակցությունը կառույցին։