https://arm.sputniknews.ru/20241203/tehrany-patrast-e-uzher-ugharkel-siria-ete-damaskvosy-pashtvonapes-dimi-agn-83622417.html
Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա, եթե Դամասկոսը պաշտոնապես դիմի․ ԱԳՆ
Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա, եթե Դամասկոսը պաշտոնապես դիմի․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի ֆոնին Արաղչին այցելել է Մերձավոր Արևելքի տարածաշրջան: 03.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-03T20:34+0400
2024-12-03T20:34+0400
2024-12-03T20:37+0400
իրանի իսլամական հանրապետություն
սիրիա
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879208_0:0:1280:721_1920x0_80_0_0_33d8b183e49042aa8fcffdcfe1615e78.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է քննարկել իր ուժերը Սիրիա ուղարկելու հարցը, եթե Դամասկոսից համապատասխան պաշտոնական հարցում լինի։ Այս հայտարարությունն արել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։Իրանը Թուրքիային բացահայտ ներկայացրել է Սիրիայում ահաբեկիչների մասին իր դիրքորոշումը․ ԱԳՆՀիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի ֆոնին սկսել է այցելել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ: Նա այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ. Իսրայելի վարչապետը հատուկ նիստ է անցկացրել
իրանի իսլամական հանրապետություն
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879208_1:0:1138:853_1920x0_80_0_0_3739643c7b0870d00301026f9f23cd9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, սիրիա, աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն, սիրիա, աբբաս արաղչի
Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա, եթե Դամասկոսը պաշտոնապես դիմի․ ԱԳՆ
20:34 03.12.2024 (Թարմացված է: 20:37 03.12.2024) Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի ֆոնին Արաղչին այցելել է Մերձավոր Արևելքի տարածաշրջան:
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է քննարկել իր ուժերը Սիրիա ուղարկելու հարցը, եթե Դամասկոսից համապատասխան պաշտոնական հարցում լինի։ Այս հայտարարությունն արել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Դամասկոսի պաշտոնական հարցման դեպքում Իրանը պատրաստ է դիտարկել Սիրիա ուժեր ուղարկելու հարցը»,- Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի ֆոնին սկսել է այցելել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ: Նա այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։