https://arm.sputniknews.ru/20241203/putinn-u-erdvoghany-herakhvosvov-qnnarkel-en-siriajum-tirvogh-iravitshaky-83623571.html
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Էրդողանը նշել է, որ Սիրիան չպետք է էլ ավելի մեծ անկայունության աղբյուր դառնա։ 03.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-03T21:27+0400
2024-12-03T21:27+0400
2024-12-03T22:11+0400
ռեջեփ թայիփ էրդողան
սիրիա
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/03/77942403_0:0:3237:1822_1920x0_80_0_0_ed5900c4f709c2b38f388020b5a4be41.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է վճռական դիրք զբաղեցնել ՔԲԿ (Քուրդիստանի բանվորական կուսակցություն. ահաբեկչական կազմակերպություն,– խմբ.) և նրա կամակատարների դեմ պայքարում, որոնք փորձում են օգտվել Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններից:Իրանը Թուրքիային բացահայտ ներկայացրել է Սիրիայում ահաբեկիչների մասին իր դիրքորոշումը․ ԱԳՆՀիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի ֆոնին սկսել է այցելել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ: Նա այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։Սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ. Իսրայելի վարչապետը հատուկ նիստ է անցկացրել
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/03/77942403_255:0:2986:2048_1920x0_80_0_0_c84fddf60d160192b1edfc18e6036717.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, սիրիա, վլադիմիր պուտին
ռեջեփ թայիփ էրդողան, սիրիա, վլադիմիր պուտին
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
21:27 03.12.2024 (Թարմացված է: 22:11 03.12.2024) Էրդողանը նշել է, որ Սիրիան չպետք է էլ ավելի մեծ անկայունության աղբյուր դառնա։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների համատեքստում ամենակարևոր հարցն այն է, որ քաղաքացիական բնակչությունը չպետք է տուժի, Սիրիան չպետք է ավելի մեծ անկայունության աղբյուր դառնա, և Թուրքիան ամեն ինչ անում է այդ երկրում հանգստություն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է վճռական դիրք զբաղեցնել ՔԲԿ (Քուրդիստանի բանվորական կուսակցություն. ահաբեկչական կազմակերպություն,– խմբ.) և նրա կամակատարների դեմ պայքարում, որոնք փորձում են օգտվել Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններից:
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի ֆոնին սկսել է այցելել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ: Նա այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։