https://arm.sputniknews.ru/20241203/karevvor-che-te-vov-inch-qarvoz-e-kardum-kan-tver-ev-ashkharhaqaghaqakan-harcer-tntesaget-83604086.html
Կարևոր չէ, թե ով ինչ քարոզ է կարդում, կան թվեր և աշխարհաքաղաքական հարցեր. տնտեսագետ
Կարևոր չէ, թե ով ինչ քարոզ է կարդում, կան թվեր և աշխարհաքաղաքական հարցեր. տնտեսագետ
Sputnik Արմենիա
ՀՀ գործող իշխանությունները թեև ակտիվորեն շրջանառում են տնտեսությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության թեզը և ձգտում մեծացնել հատկապես ԵՄ անդամ երկրների հետ... 03.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-03T22:50+0400
2024-12-03T22:50+0400
2024-12-03T22:50+0400
առևտուր
արտահանում
ներմուծում
եվրամիություն
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/526/10/5261012_0:0:1600:901_1920x0_80_0_0_d5ef3ca75e946eac7a5bcffa58603bd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Պետք չէ լսել իշխանության հայտարարությունները, քանի որ վիճակագրությունն այլ բան է վկայում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը` մեկնաբանելով ՀՀ արտաքին առևտրին վերաբերող 2017 և 2024թթ–ի վիճակագրական որոշ ցուցանիշներ։Այսպես. մինչև «թավշյա հեղափոխությունը»` 2017թ–ին Հայաստանի արտաքին առևտրում ԵՄ երկրների տեսակարար կշիռը եղել է 24.3 տոկոս, Ռուսաստանինը` 26.7։ Իշխանափոխությունից 6 տարի անց` այս տարվա հունվար-սեպտեմբերի ամիսների տվյալներով ԵՄ երկրների հետ առևտրի ցուցանիշը կազմել է ընդամենը 7.2 տոկոս կամ 2018թ– ի համեմատ 3 անգամ պակաս, Ռուսաստանինը` 41.1 տոկոս կամ գրեթե կրկնակի ավելի։Վերլուծելով վերոհիշյալ վիճակագրությունը` Հրայր Կամենդատյանը նկատում է, որ ԵՄ երկրների հետ առևտրի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրի հանրագումարում նվազել է ոչ միայն այն պատճառով, որ Եվրոպայի հետ առևտուրն է նվազել, այլև որովհետև արտաքին առևտրի ծավալն ընդհանուր աճել է, և աճել է հիմնկանում ՌԴ–ի հետ առևտրի ավելացման շնորհիվ։Երկրորդը, նրա խոսքով, ռուսական ռուբլու թուլացումն է դրամի նկատմամբ, ինչը հայաստանյան գործարարներին թույլ է տալիս մեծացնել ՌԴ–ից ներկրումների ծավալը և էլ ավելի մեծ շահույթներ ստանալ։«Սա է ամբողջ հարցի էությունը։ Իսկ թե ով ինչ քարոզ է կարդում, դրանց պետք է չէ հավատալ, քանի որ կան թվեր, տնտեսագիտական մոտեցումներ և աշխարհաքաղաքական հարցեր»,– ամփոփում է մեր զրուցակիցը` կառավարության տնտեսական բլոկի համար պատասխանատու պաշտոնյաներին հիշեցնելով, որ պարտավոր են ժամանակ առ ժամանակ հանրությանը ներկայացնել երկրի տնետեսական զարգացման ուղին ու տվյալ պահի ընթացքը։Ինչ վերաբերում է ապագա հնարավոր զարգացումներին, Կամենդատյանը կանխատեսում է, որ 2025թ–ին տնտեսության մեջ կորուստները շատ են լինելու, մասնավորապես` շինարարության, այդ թվում` ենթակառուցվածների շինարարության ոլորտում։ Ինչո՞ւ է արժեզրկվում հայկական դրամը. տնտեսագետը` փոխարժեքի տատանումների մասին«Որպես հետևանք` բյուջեի հարկային եկամուտները կտրուկ անկում են ապրելու, որովհետև մակրոտնտեսական բոլոր ցուցանիշների ուսումնասիրությունը դա է ցույց տալիս։ Դրա համար շատ պարզ տնտեսագիտական հաշվարկներ կան։ Բոլորն էլ գիտեն, որ թե՛ արտաքին աղբյուրներից դեպի ՀՀ եկող մուտքերը, թե՛ ներքին հարկային մուտքերը նվազել են, և այս ամենը կբերի նրան, որ մենք առնվազն հաջորդ տարվա երկրորդ եռամսյակի սկզբում կունենանք մեծագույն դժվարություններ բյուջեի հետ կապված»,– կանխատեսում է Հրայր Կամենդատյանը։Նշենք, որ ս.թ. առաջին 9 ամիսների տվյալներով բյուջեով նախատեված եկամուտների ու ծախսերի ցուցանիշներն արդեն իսկ թերակատարվել են. հարկային եկամուտների մասով 7.8 տոկոսով կամ 150 մլրդ դրամով, ծախսերի մասով`13 տոկոսով կամ 290 մլրդ դրամով։ Ընդ որում, կապիտալ ծախսերի թերակատարումը ավելի քան 2 անգամ գերազանցել է ընթացիկ ծախսերի թերակատարման ցուցանիշը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/526/10/5261012_109:0:1533:1068_1920x0_80_0_0_0b5e5492e68ddc990fb15af489ac1159.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առևտուր, արտահանում, ներմուծում, եվրամիություն, հայաստան, ռուսաստան
առևտուր, արտահանում, ներմուծում, եվրամիություն, հայաստան, ռուսաստան
Կարևոր չէ, թե ով ինչ քարոզ է կարդում, կան թվեր և աշխարհաքաղաքական հարցեր. տնտեսագետ
ՀՀ գործող իշխանությունները թեև ակտիվորեն շրջանառում են տնտեսությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության թեզը և ձգտում մեծացնել հատկապես ԵՄ անդամ երկրների հետ առևտրի ծավալը, բայց պաշտոնական վիճակագրությունն այլ բան է հուշում։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Պետք չէ լսել իշխանության հայտարարությունները, քանի որ վիճակագրությունն այլ բան է վկայում.
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը` մեկնաբանելով ՀՀ արտաքին առևտրին վերաբերող 2017 և 2024թթ–ի վիճակագրական որոշ ցուցանիշներ։
Այսպես. մինչև «թավշյա հեղափոխությունը»` 2017թ–ին Հայաստանի արտաքին առևտրում ԵՄ երկրների տեսակարար կշիռը եղել է 24.3 տոկոս, Ռուսաստանինը` 26.7։ Իշխանափոխությունից 6 տարի անց` այս տարվա հունվար-սեպտեմբերի ամիսների տվյալներով ԵՄ երկրների հետ առևտրի ցուցանիշը կազմել է ընդամենը 7.2 տոկոս կամ 2018թ– ի համեմատ 3 անգամ պակաս, Ռուսաստանինը` 41.1 տոկոս կամ գրեթե կրկնակի ավելի։
Վերլուծելով վերոհիշյալ վիճակագրությունը` Հրայր Կամենդատյանը նկատում է, որ ԵՄ երկրների հետ առևտրի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրի հանրագումարում նվազել է ոչ միայն այն պատճառով, որ Եվրոպայի հետ առևտուրն է նվազել, այլև որովհետև արտաքին առևտրի ծավալն ընդհանուր աճել է, և աճել է հիմնկանում ՌԴ–ի հետ առևտրի ավելացման շնորհիվ։
«Վերջին տարներին դրան նպաստող գործոններից մեկը աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված Հայաստանի տարածքով ռուսական ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանումն է դեպի ԱՄԷ և Հոնգկոնգ»,– նշում է տնտեսագետը։
Երկրորդը, նրա խոսքով, ռուսական ռուբլու թուլացումն է դրամի նկատմամբ, ինչը հայաստանյան գործարարներին թույլ է տալիս մեծացնել ՌԴ–ից ներկրումների ծավալը և էլ ավելի մեծ շահույթներ ստանալ։
«Սա է ամբողջ հարցի էությունը։ Իսկ թե ով ինչ քարոզ է կարդում, դրանց պետք է չէ հավատալ, քանի որ կան թվեր, տնտեսագիտական մոտեցումներ և աշխարհաքաղաքական հարցեր»,– ամփոփում է մեր զրուցակիցը` կառավարության տնտեսական բլոկի համար պատասխանատու պաշտոնյաներին հիշեցնելով, որ պարտավոր են ժամանակ առ ժամանակ հանրությանը ներկայացնել երկրի տնետեսական զարգացման ուղին ու տվյալ պահի ընթացքը։
Ինչ վերաբերում է ապագա հնարավոր զարգացումներին, Կամենդատյանը կանխատեսում է, որ 2025թ–ին տնտեսության մեջ կորուստները շատ են լինելու, մասնավորապես` շինարարության, այդ թվում` ենթակառուցվածների շինարարության ոլորտում։
«Որպես հետևանք` բյուջեի հարկային եկամուտները կտրուկ անկում են ապրելու, որովհետև մակրոտնտեսական բոլոր ցուցանիշների ուսումնասիրությունը դա է ցույց տալիս։ Դրա համար շատ պարզ տնտեսագիտական հաշվարկներ կան։ Բոլորն էլ գիտեն, որ թե՛ արտաքին աղբյուրներից դեպի ՀՀ եկող մուտքերը, թե՛ ներքին հարկային մուտքերը նվազել են, և այս ամենը կբերի նրան, որ մենք առնվազն հաջորդ տարվա երկրորդ եռամսյակի սկզբում կունենանք մեծագույն դժվարություններ բյուջեի հետ կապված»,– կանխատեսում է Հրայր Կամենդատյանը։
Նշենք, որ ս.թ. առաջին 9 ամիսների տվյալներով բյուջեով նախատեված եկամուտների ու ծախսերի ցուցանիշներն արդեն իսկ թերակատարվել են. հարկային եկամուտների մասով 7.8 տոկոսով կամ 150 մլրդ դրամով, ծախսերի մասով`13 տոկոսով կամ 290 մլրդ դրամով։ Ընդ որում, կապիտալ ծախսերի թերակատարումը ավելի քան 2 անգամ գերազանցել է ընթացիկ ծախսերի թերակատարման ցուցանիշը։