https://arm.sputniknews.ru/20241203/hradadari-khakhtman-depqum-israjely-tarberakum-chi-dni-libanani-u-hzbvollahi-mijev-pn-83613000.html
Հրադադարի խախտման դեպքում Իսրայելը տարբերակում չի դնի Լիբանանի ու «Հզբոլլահի» միջև. ՊՆ
Հրադադարի խախտման դեպքում Իսրայելը տարբերակում չի դնի Լիբանանի ու «Հզբոլլահի» միջև. ՊՆ
Sputnik Արմենիա
Իսրայելի պաշտպանության նախարարը նշել է, որ Թել Ավիվը բոլոր ջանքերը կներդնի հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելու համար։ 03.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-03T16:38+0400
2024-12-03T16:38+0400
2024-12-03T16:39+0400
իսրայել
լիբանան
հզբոլլահ
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_0:0:1600:901_1920x0_80_0_0_85fee4a998fb98be8815db74e1611c40.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Եթե հրադադարը խախտվի, իսրայելական բանակը կմտնի Լիբանանի խորքեր և հարվածների դեպքում տարբերակումներ չի դնի Լիբանան պետության ու «Հզբոլլահ» շարժման միջև: Այս մասին իսրայելա-լիբանանյան սահման կատարած այցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։Նա ընդգծել է, որ Լիբանանի իշխանությունները, համաձայն պայմանավորվածության, պետք է կարգադրեն, որ իրենց բանակը երկրի հարավում իրականացնի ստանձնած դերակատարությունը և «Հզբոլլահին» հեռացնի Լիտանի գետից հյուսիս՝ ապամոնտաժելով այդ շարժման ենթակառուցվածքը:Նախարարի խոսքով` Իսրայելը բոլոր ջանքերը կներդնի հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելու համար, սակայն զրո հանդուրժողականություն կդրսևորի և վճռականորեն կպատասխանի հակառակորդի կողմից հրադադարի ցանկացած խախտման:Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր մղում և չէր դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:Նոյեմբերի 26-ին Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել, համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04: 00-ին: Գիշերվա ընթացքում Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին։ Սակայն վերջին ժամերին ո՛չ Իսրայելի, ո՛չ Լիբանանի կողմից հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել։
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_177:0:1600:1067_1920x0_80_0_0_464334dce41505c3860d4eb343416ce1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան, հզբոլլահ, հրադադար
իսրայել, լիբանան, հզբոլլահ, հրադադար
Հրադադարի խախտման դեպքում Իսրայելը տարբերակում չի դնի Լիբանանի ու «Հզբոլլահի» միջև. ՊՆ
16:38 03.12.2024 (Թարմացված է: 16:39 03.12.2024) Իսրայելի պաշտպանության նախարարը նշել է, որ Թել Ավիվը բոլոր ջանքերը կներդնի հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Եթե հրադադարը խախտվի, իսրայելական բանակը կմտնի Լիբանանի խորքեր և հարվածների դեպքում տարբերակումներ չի դնի Լիբանան պետության ու «Հզբոլլահ» շարժման միջև: Այս մասին իսրայելա-լիբանանյան սահման կատարած այցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նա ընդգծել է, որ Լիբանանի իշխանությունները, համաձայն պայմանավորվածության, պետք է կարգադրեն, որ իրենց բանակը երկրի հարավում իրականացնի ստանձնած դերակատարությունը և «Հզբոլլահին» հեռացնի Լիտանի գետից հյուսիս՝ ապամոնտաժելով այդ շարժման ենթակառուցվածքը:
«Եթե նրանք դա չանեն, և այս ամբողջ համաձայնագիրը փլուզվի, ապա իրականությունը պարզ կլինի։ Եթե մենք նորից պատերազմենք, վճռական ենք գործելու, ավելի խորն ենք գնալու։ Ամենակարևորն այն է, որ նրանք պետք է հասկանան, որ Լիբանան պետության համար այլևս բացառություններ չեն լինի», - հայտարարել է Կացը։
Նախարարի խոսքով` Իսրայելը բոլոր ջանքերը կներդնի հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելու համար, սակայն զրո հանդուրժողականություն կդրսևորի և վճռականորեն կպատասխանի հակառակորդի կողմից հրադադարի ցանկացած խախտման:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր մղում և չէր դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Նոյեմբերի 26-ին Լիբանանն ու Իսրայելը
պայմանավորվել են հրադադար հաստատել, համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04: 00-ին: Գիշերվա ընթացքում Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին։ Սակայն վերջին ժամերին ո՛չ Իսրայելի, ո՛չ Լիբանանի կողմից հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել։