https://arm.sputniknews.ru/20241203/halepum-zinjalneri-hskvoghutjan-tak-gtnvvogh-hatvatsum-10-000-haj-e-hajtnvel-sinanjan-83615293.html
Հալեպում զինյալների հսկողության տակ գտնվող հատվածում 10 000 հայ է հայտնվել․ Սինանյան
Հալեպում զինյալների հսկողության տակ գտնվող հատվածում 10 000 հայ է հայտնվել․ Սինանյան
Sputnik Արմենիա
Նրա խոսքով՝ տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է։ 03.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-03T17:22+0400
2024-12-03T17:22+0400
2024-12-03T17:37+0400
զարեհ սինանյան
սփյուռք
սիրիա
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1e/83539139_0:0:1600:901_1920x0_80_0_0_2d6599e33246d174bc74fa2d795a2aeb.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հալեպում զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում մինչև 10 000 հայ է հայտնվել։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։Պաշտոնյան ընդգծել է, որ չնայած կապի միջոցները վատ են գործում, սակայն բոլոր հնարավոր ձևերով փորձում են կապը պահել:Նա շեշտել է, որ շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով անհանգիստ իրավիճակ է ստեղծվել Քեսաբում, Դամասկոսում, հատկապես, որ Սիրիայի կառավարական զորքերին չի հաջողվել կասեցնել զինյալների առաջխաղացումը:Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գնահատմամբ՝ համեմատաբար հանգիստ է իրավիճակը Լաթաքիայում:Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասինՆշենք, որ 2011 թվականին սկսված ճգնաժամի ընթացքում առաջին անգամ ահաբեկիչները գրավել են Հալեպը։ Զինված ընդդիմությունը մինչև 2016 թվականի ավարտը վերահսկում էր քաղաքի միայն արևելյան հատվածը, սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ դուրս մղեց նրանց։Սիրիական բանակը հայտնում է, որ ավելի քան 400 ահաբեկիչ է ոչնչացվելՆշենք նաև, Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է՝ կազմակերպված տարհանումն այս պահին անհնարին է, բայց հայրենակիցներին օժանդակելու նպատակով ստեղծվել է թեժ գիծ (+ 963 96 000 36 22)։ Դեսպանությունը նաև հորդորել է հայությանը հնարավորինս զերծ մնալ տեղաշաարժերից, իսկ քաղաքից դուրս գալու փորձերն այս պահին լիովին բացառել։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1e/83539139_44:0:1467:1067_1920x0_80_0_0_cedcb8cde71aac0d46811c6014ce5bd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զարեհ սինանյան, սփյուռք, սիրիա, հայ
զարեհ սինանյան, սփյուռք, սիրիա, հայ
Հալեպում զինյալների հսկողության տակ գտնվող հատվածում 10 000 հայ է հայտնվել․ Սինանյան
17:22 03.12.2024 (Թարմացված է: 17:37 03.12.2024) Նրա խոսքով՝ տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հալեպում զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում մինչև 10 000 հայ է հայտնվել։ Այս մասին «
Արմենպրեսին» հայտնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Պաշտոնյան ընդգծել է, որ չնայած կապի միջոցները վատ են գործում, սակայն բոլոր հնարավոր ձևերով փորձում են կապը պահել:
«Վերջին ռազմական լարման հետևանքով լուրջ իրավիճակ է ստեղծվել Հալեպում, որտեղ մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում: Հալեպահայերը գերադասում են մնալ տներում և չեն կարող դուրս գալ քաղաքից, ուստի տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է»,- նշել է Սինանյանը:
Նա շեշտել է, որ շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով անհանգիստ իրավիճակ է ստեղծվել Քեսաբում, Դամասկոսում, հատկապես, որ Սիրիայի կառավարական զորքերին չի հաջողվել կասեցնել զինյալների առաջխաղացումը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գնահատմամբ՝ համեմատաբար հանգիստ է իրավիճակը Լաթաքիայում:
«Չնայած կապը շատ վատ վիճակում է, սակայն շարունակում ենք բոլոր հնարավոր միջոցներով ակտիվ կապ պահպանել Սիրայում մեր հայրենակիցների հետ․ ում հետ կարողանում ենք, խոսում ենք իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար»,- ընդգծել է Սինանյանը:
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Նշենք, որ 2011 թվականին սկսված ճգնաժամի ընթացքում առաջին անգամ ահաբեկիչները գրավել են Հալեպը։ Զինված ընդդիմությունը մինչև 2016 թվականի ավարտը վերահսկում էր քաղաքի միայն արևելյան հատվածը, սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ դուրս մղեց նրանց։
Նշենք նաև, Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է՝ կազմակերպված
տարհանումն այս պահին անհնարին է, բայց հայրենակիցներին օժանդակելու նպատակով ստեղծվել է թեժ գիծ (+ 963 96 000 36 22)։ Դեսպանությունը նաև հորդորել է հայությանը հնարավորինս զերծ մնալ տեղաշաարժերից, իսկ քաղաքից դուրս գալու փորձերն այս պահին լիովին բացառել։