https://arm.sputniknews.ru/20241203/halepi-bzhishknery-pahanjum-en-mardasirakan-mijancq-bacel-tsanr-hivandnerin-tarhanelu-hamar-83615001.html
Հալեպի բժիշկները պահանջում են մարդասիրական միջանցք բացել ծանր հիվանդներին տարհանելու համար
Հալեպի բժիշկները պահանջում են մարդասիրական միջանցք բացել ծանր հիվանդներին տարհանելու համար
Sputnik Արմենիա
Հալեպի մերձակայքում տասնյակ վիրավորներ շարունակում են զրկված մնալ բուժօգնությունից։ 03.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-03T17:16+0400
2024-12-03T17:16+0400
2024-12-03T17:17+0400
սիրիա
հալեպ
բժիշկ
հիվանդ
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/2262/26/22622698_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8f4a92de0c4a5c7100e5d12ff2f74bc1.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հալեպի բժիշկները քաղաքը գրաված զինված խմբավորումներին կոչ են արել հումանիտար միջանցք բացել ծանր հիվանդներին դուրս բերելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական ԶԼՄ-ներին:Բուժհաստատության աշխատակիցներից մեկն ասել է, որ Հալեպի մերձակայքում տասնյակ վիրավորներ շարունակում են զրկված մնալ բուժօգնությունից։Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասինՆշենք, որ 2011 թվականին սկսված ճգնաժամի ընթացքում առաջին անգամ ահաբեկիչները գրավել են Հալեպը։ Զինված ընդդիմությունը մինչև 2016 թվականի ավարտը վերահսկում էր քաղաքի միայն արևելյան հատվածը, սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ դուրս մղեց նրանց։Սիրիական բանակը հայտնում է, որ ավելի քան 400 ահաբեկիչ է ոչնչացվել
սիրիա
հալեպ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2262/26/22622698_240:0:1680:1080_1920x0_80_0_0_c9196b40cc7d8d920b0b5174ae30007a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հալեպ, բժիշկ, հիվանդ, վիրավոր
սիրիա, հալեպ, բժիշկ, հիվանդ, վիրավոր
Հալեպի բժիշկները պահանջում են մարդասիրական միջանցք բացել ծանր հիվանդներին տարհանելու համար
17:16 03.12.2024 (Թարմացված է: 17:17 03.12.2024) Հալեպի մերձակայքում տասնյակ վիրավորներ շարունակում են զրկված մնալ բուժօգնությունից։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հալեպի բժիշկները քաղաքը գրաված զինված խմբավորումներին կոչ են արել հումանիտար միջանցք բացել ծանր հիվանդներին դուրս բերելու համար։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական ԶԼՄ-ներին:
«Սարքավորումների պակասի և բուժանձնակազմի բացակայության պատճառով քաղաքային հիվանդանոցներն ամբողջությամբ կամ մասնակիորեն շարքից դուրս են եկել... Մնացած աշխատակիցներն անում են հնարավոր ամեն ինչ արտակարգ դեպքերում օգնություն ցուցաբերելու համար, չնայած որ շատ բաժանմունքներ տուժել են կամ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ:
Բուժհաստատության աշխատակիցներից մեկն ասել է, որ Հալեպի մերձակայքում տասնյակ վիրավորներ շարունակում են զրկված մնալ բուժօգնությունից։
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Նշենք, որ 2011 թվականին սկսված ճգնաժամի ընթացքում առաջին անգամ ահաբեկիչները գրավել են Հալեպը։ Զինված ընդդիմությունը մինչև 2016 թվականի ավարտը վերահսկում էր քաղաքի միայն արևելյան հատվածը, սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ դուրս մղեց նրանց։