https://arm.sputniknews.ru/20241203/erekhanerin-yndunvats-e-nerel-ed-depqum-inchu-enq-datapartum-bajdenin-83621005.html
Երեխաներին ընդունված է ներել. էդ դեպքում ինչո՞ւ ենք դատապարտում Բայդենին
Երեխաներին ընդունված է ներել. էդ դեպքում ինչո՞ւ ենք դատապարտում Բայդենին
Sputnik Արմենիա
Խե՜ղճ կին։ Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը միայն վերջին ամիսների ընթացքում վեց անգամ կտրականապես հերքել է, որ Ջո Բայդենը մինչև հեռանալը կարող է ներում... 03.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-03T23:47+0400
2024-12-03T23:47+0400
2024-12-03T23:47+0400
5 րոպե դուլյանի հետ
ամն
դոնալդ թրամփ
ջո բայդեն
հեղինակներ
որդի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1f/74023171_0:0:1600:901_1920x0_80_0_0_272f2ccf65c1fb74b06d2072fb9e5674.jpg
Խե՜ղճ կին։ Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը միայն վերջին ամիսների ընթացքում վեց անգամ կտրականապես հերքել է, որ Ջո Բայդենը մինչև հեռանալը կարող է ներում շնորհել որդուն՝ Հանթերին, որը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք ձեռք բերելու և հարկերը թաքցնելու մեջ։ Խոսնակն այնքան կրկնեց, թե ներումը պարզապես անհնար է, և նախագահը երբեք չի դիմի նման քայլին, որ ի վերջո Ջո Բայդենը ներում շնորհեց տղային։ Համաձայնե՛ք, մի առանձին բան չի պատահել, հայաստանցիներից ոմանք էլ այնքան կրկնեցին, որ Աղդամն իրենց հայրենիքն է, իսկ Արցախը մերն է, ու վերջ՝ մինչև Ղարաբաղը դատարկվեց հայերից։ Ինչպես ասում են՝ քաղաքականությունն ու սուտը երկվորյակ եղբայրներ են։Սակայն, ինչպես ասում էր Էռնեստ Հեմինգուեյը, կան մարդիկ, որոնք կանգուն և ուժեղ են մնում նույնիսկ այն բանից հետո, երբ կյանքը կոտրում է նրանց։ Իհարկե, կարեկցանքն ամենևին էլ ամենատարածված զգացումը չէ, որը երկրի քաղաքացիները տածում են իրենց ղեկավարի նկատմամբ, և այնուամենայնիվ, որոշ մեկնաբաններ խորհուրդ են տալիս՝ հիշե՛ք Բայդենին բաժին հասած փորձությունները որդուն ներելու համար նրան դատափետելուց առաջ։Որոշ քաղաքագետներ էր ասում են՝ ով-ով, բայց գոնե Դոնալդ Թրամփը Բայդենին մեղադրելու իրավունքը չունի։ Ամերիկացիները հո չե՞ն մոռացել, որ 2020 թվականին նախագահական առաջին ժամկետն ավարտող Թրամփը ներում շնորհեց իր դստեր՝ Իվանկայի սկեսրայր Չարլզ Քուշներին, որը դատապարտվել էր հարկերի վճարումից խուսափելու համար, երկու տարի էլ նստել էր։ Ի դեպ, նորընտիր նախագահն արդեն խոստացել է Քուշներին նշանակել Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպան։ Բա մարդը լիքը փող է նվիրաբերել Թրամփի նախընտրական արշավի համար, փոխհատուցում չստանա՞։Բայց էստեղ մեկ այլ շատ կարևոր հանգամանք կա։ Դատարանը նախագահ Բայդենի որդուն մեղավոր է ճանաչել երկու տարբեր հոդվածներով, և ի դեպ, ընդամենը մի քանի օրից հրապարակվելու էր պատժաչափը։ Սրանից դենը էլ ի՞նչ ժողովրդավարություն՝ անձեռնմխելի մարդ դատավորների համար գոյություն չունի։ Այնինչ, գնացող նախագահը հակառակն է պնդում՝ սա քաղաքական ճնշման ամենավառ ապացույցն է, և իմ տղան առանձնակի վերաբերմունքի է արժանացել միայն այն պատճառով, որ ես փորձել եմ վերընտրվել։Իհարկե, կարելի է նաև ծիծաղել։ Ընդամենը մի քանի օր առաջ, երբ ամերիկացիները նշում էին Գոհաբանության օրը, նախագահն ըստ ավանդույթի, ներում շնորհեց երկու ընտրյալ հնդկահավերին։ Վաշինգտոնյան թերթերից մեկը երեկ հեգնել է. «Պարզվում է, որ Բայդենը ոչ թե երկուսին, այլ երեքին է ներել»։ Մեկ այլ լրատվամիջոց փաստում է՝ իհարկե, այն, որ Հանթերը զենքը գնելիս թաքցրել է թմրանյութեր օգտագործելու հանգամանքը, շատերն Ամերիկայում այնքան էլ լուրջ հանցագործություն չեն համարում. Չէ՞ որ այդ պրոբլեմի՝ թմրամոլության հետ բազմաթիվ ընտանիքներ են առնչվում, բայց մյուս մեղադրանքին՝ հարկերը թաքցնելուն, շարքային քաղաքացին բավական խիստ է մոտենում։ Այսինքն, ինչպե՞ս թե, մեզ՝ հասարակ մարդկանց, պետությանը չվճարված մի քանի կոպեկի համար կարող են պատժել, իսկ եթե նախագահի որդին ես, հանգիստ կարող ես մեկուկես միլիոն դոլարը չնշե՞լ հայտարարագրում։ Մանավանդ որ դատարանը պարզել է՝ այդ գումարը Հանթերը ծախսել է մարմնավաճառների, շքեղ մեքենաների, ստրիպտիզ-շոուների և թմրամիջոցների վրա։ Հետո էլ գիրք է գրել այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվել հաղթահարել կախվածությունը, ու դրա համար էլ հոնորար է ստացել։ Համաձայնե՛ք, երկրի ղեկավարի որդի լինելը բոլորովին վատ բան չի։Բայց, ինչպես նշում է եվրոպական պարբերականներից մեկը, այս ամենը մի քանի շաբաթից իսպառ կմոռացվի։ Գնացող նախագահի տղան պարզապես Ծննդյան տոների նախօրեին հրաշալի նվեր ստացավ՝ խուսափեց բանտից, այնինչ, բոլորի ուշադրության կենտրոնում արդեն նոր նախագահն է՝ Ամերիկայի գրեթե 250-ամյա պատմության ընթացքում առաջին նախագահը, որը դեռ պաշտոնը ստանձնելուց առաջ դատապարտվել է քրեական հոդվածով։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1f/74023171_179:0:1600:1066_1920x0_80_0_0_ebac4a98f25403c65ad3b5d518fb83e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
5 րոպե դուլյանի հետ, ամն, դոնալդ թրամփ, ջո բայդեն, հեղինակներ, որդի
5 րոպե դուլյանի հետ, ամն, դոնալդ թրամփ, ջո բայդեն, հեղինակներ, որդի
Խե՜ղճ կին։ Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը միայն վերջին ամիսների ընթացքում վեց անգամ կտրականապես հերքել է, որ Ջո Բայդենը մինչև հեռանալը կարող է ներում շնորհել որդուն՝ Հանթերին, որը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք ձեռք բերելու և հարկերը թաքցնելու մեջ։ Խոսնակն այնքան կրկնեց, թե ներումը պարզապես անհնար է, և նախագահը երբեք չի դիմի նման քայլին, որ ի վերջո Ջո Բայդենը ներում շնորհեց տղային։ Համաձայնե՛ք, մի առանձին բան չի պատահել, հայաստանցիներից ոմանք էլ այնքան կրկնեցին, որ Աղդամն իրենց հայրենիքն է, իսկ Արցախը մերն է, ու վերջ՝ մինչև Ղարաբաղը դատարկվեց հայերից։ Ինչպես ասում են՝ քաղաքականությունն ու սուտը երկվորյակ եղբայրներ են։
Հետո էլ, կներե՛ք, իսկ դուք եթե նախագահ լինեիք, ձեր զավակին ներում չէի՞ք շնորհի։ Մանավանդ, եթե Ջո Բայդենի նման ճակատագիր ունենայիք։ Հիշեցնե՞մ։ Բայդենի առաջին կինը՝ Նեյլան, և 13-ամյա դուստրը՝ Նաոմին, զոհվել են ճանապարհային պատահարի հետևանքով, ավելի ուշ մյուս զավակը՝ Ջոզեֆը, որին հարազատները պարզապես Բո էին անվանում, մահացավ քաղցկեղից։ Վերջապես, պատկերացրե՛ք Ջո Բայդենի տառապանքներն այն տարիներին, երբ Հանթերը լիակատար կախվածության մեջ էր թմրանյութերից։
Սակայն, ինչպես ասում էր Էռնեստ Հեմինգուեյը, կան մարդիկ, որոնք կանգուն և ուժեղ են մնում նույնիսկ այն բանից հետո, երբ կյանքը կոտրում է նրանց։ Իհարկե, կարեկցանքն ամենևին էլ ամենատարածված զգացումը չէ, որը երկրի քաղաքացիները տածում են իրենց ղեկավարի նկատմամբ, և այնուամենայնիվ, որոշ մեկնաբաններ խորհուրդ են տալիս՝ հիշե՛ք Բայդենին բաժին հասած փորձությունները որդուն ներելու համար նրան դատափետելուց առաջ։
Որոշ քաղաքագետներ էր ասում են՝ ով-ով, բայց գոնե Դոնալդ Թրամփը Բայդենին մեղադրելու իրավունքը չունի։ Ամերիկացիները հո չե՞ն մոռացել, որ 2020 թվականին նախագահական առաջին ժամկետն ավարտող Թրամփը ներում շնորհեց իր դստեր՝ Իվանկայի սկեսրայր Չարլզ Քուշներին, որը դատապարտվել էր հարկերի վճարումից խուսափելու համար, երկու տարի էլ նստել էր։ Ի դեպ, նորընտիր նախագահն արդեն խոստացել է Քուշներին նշանակել Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպան։ Բա մարդը լիքը փող է նվիրաբերել Թրամփի նախընտրական արշավի համար, փոխհատուցում չստանա՞։
Բայց էստեղ մեկ այլ շատ կարևոր հանգամանք կա։ Դատարանը նախագահ Բայդենի որդուն մեղավոր է ճանաչել երկու տարբեր հոդվածներով, և ի դեպ, ընդամենը մի քանի օրից հրապարակվելու էր պատժաչափը։ Սրանից դենը էլ ի՞նչ ժողովրդավարություն՝ անձեռնմխելի մարդ դատավորների համար գոյություն չունի։ Այնինչ, գնացող նախագահը հակառակն է պնդում՝ սա քաղաքական ճնշման ամենավառ ապացույցն է, և իմ տղան առանձնակի վերաբերմունքի է արժանացել միայն այն պատճառով, որ ես փորձել եմ վերընտրվել։
Հիմա տեսե՛ք, թե ինչ է ստացվում։ Ամերիկայի բոլոր դաշնային դատարաններում փակցված է նախագահի դիմանկարը։ Այսինքն` հենց նախագահն է համարվում դատական ազատ, անկախ և արդար համակարգի երաշխավորը։ Եվ այդ մարդը հիմա բողոքում է դատավորների կողմնակալությունից։ Ինչպես ասել է հայտնի ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովը. «Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան տխուր»։
Իհարկե, կարելի է նաև ծիծաղել։ Ընդամենը մի քանի օր առաջ, երբ ամերիկացիները նշում էին Գոհաբանության օրը, նախագահն ըստ ավանդույթի, ներում շնորհեց երկու ընտրյալ հնդկահավերին։ Վաշինգտոնյան թերթերից մեկը երեկ հեգնել է. «Պարզվում է, որ Բայդենը ոչ թե երկուսին, այլ երեքին է ներել»։ Մեկ այլ լրատվամիջոց փաստում է՝ իհարկե, այն, որ Հանթերը զենքը գնելիս թաքցրել է թմրանյութեր օգտագործելու հանգամանքը, շատերն Ամերիկայում այնքան էլ լուրջ հանցագործություն չեն համարում. Չէ՞ որ այդ պրոբլեմի՝ թմրամոլության հետ բազմաթիվ ընտանիքներ են առնչվում, բայց մյուս մեղադրանքին՝ հարկերը թաքցնելուն, շարքային քաղաքացին բավական խիստ է մոտենում։
Այսինքն, ինչպե՞ս թե, մեզ՝ հասարակ մարդկանց, պետությանը չվճարված մի քանի կոպեկի համար կարող են պատժել, իսկ եթե նախագահի որդին ես, հանգիստ կարող ես մեկուկես միլիոն դոլարը չնշե՞լ հայտարարագրում։ Մանավանդ որ դատարանը պարզել է՝ այդ գումարը Հանթերը ծախսել է մարմնավաճառների, շքեղ մեքենաների, ստրիպտիզ-շոուների և թմրամիջոցների վրա։ Հետո էլ գիրք է գրել այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվել հաղթահարել կախվածությունը, ու դրա համար էլ հոնորար է ստացել։ Համաձայնե՛ք, երկրի ղեկավարի որդի լինելը բոլորովին վատ բան չի։
Բայց, ինչպես նշում է եվրոպական պարբերականներից մեկը, այս ամենը մի քանի շաբաթից իսպառ կմոռացվի։ Գնացող նախագահի տղան պարզապես Ծննդյան տոների նախօրեին հրաշալի նվեր ստացավ՝ խուսափեց բանտից, այնինչ, բոլորի ուշադրության կենտրոնում արդեն նոր նախագահն է՝ Ամերիկայի գրեթե 250-ամյա պատմության ընթացքում առաջին նախագահը, որը դեռ պաշտոնը ստանձնելուց առաջ դատապարտվել է քրեական հոդվածով։