00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր չէ, թե ով ինչ քարոզ է կարդում, կան թվեր և աշխարհաքաղաքական հարցեր. տնտեսագետ

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2024
Բաժանորդագրվել
ՀՀ գործող իշխանությունները թեև ակտիվորեն շրջանառում են տնտեսությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության թեզը և ձգտում մեծացնել հատկապես ԵՄ անդամ երկրների հետ առևտրի ծավալը, բայց պաշտոնական վիճակագրությունն այլ բան է հուշում։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Պետք չէ լսել իշխանության հայտարարությունները, քանի որ վիճակագրությունն այլ բան է վկայում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը` մեկնաբանելով ՀՀ արտաքին առևտրին վերաբերող 2017 և 2024թթ–ի վիճակագրական որոշ ցուցանիշներ։
Այսպես. մինչև «թավշյա հեղափոխությունը»` 2017թ–ին Հայաստանի արտաքին առևտրում ԵՄ երկրների տեսակարար կշիռը եղել է 24.3 տոկոս, Ռուսաստանինը` 26.7։ Իշխանափոխությունից 6 տարի անց` այս տարվա հունվար-սեպտեմբերի ամիսների տվյալներով ԵՄ երկրների հետ առևտրի ցուցանիշը կազմել է ընդամենը 7.2 տոկոս կամ 2018թ– ի համեմատ 3 անգամ պակաս, Ռուսաստանինը` 41.1 տոկոս կամ գրեթե կրկնակի ավելի։
Վերլուծելով վերոհիշյալ վիճակագրությունը` Հրայր Կամենդատյանը նկատում է, որ ԵՄ երկրների հետ առևտրի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրի հանրագումարում նվազել է ոչ միայն այն պատճառով, որ Եվրոպայի հետ առևտուրն է նվազել, այլև որովհետև արտաքին առևտրի ծավալն ընդհանուր աճել է, և աճել է հիմնկանում ՌԴ–ի հետ առևտրի ավելացման շնորհիվ։
«Վերջին տարներին դրան նպաստող գործոններից մեկը աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված Հայաստանի տարածքով ռուսական ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանումն է դեպի ԱՄԷ և Հոնգկոնգ»,– նշում է տնտեսագետը։
Երկրորդը, նրա խոսքով, ռուսական ռուբլու թուլացումն է դրամի նկատմամբ, ինչը հայաստանյան գործարարներին թույլ է տալիս մեծացնել ՌԴ–ից ներկրումների ծավալը և էլ ավելի մեծ շահույթներ ստանալ։
«Սա է ամբողջ հարցի էությունը։ Իսկ թե ով ինչ քարոզ է կարդում, դրանց պետք է չէ հավատալ, քանի որ կան թվեր, տնտեսագիտական մոտեցումներ և աշխարհաքաղաքական հարցեր»,– ամփոփում է մեր զրուցակիցը` կառավարության տնտեսական բլոկի համար պատասխանատու պաշտոնյաներին հիշեցնելով, որ պարտավոր են ժամանակ առ ժամանակ հանրությանը ներկայացնել երկրի տնետեսական զարգացման ուղին ու տվյալ պահի ընթացքը։
Ինչ վերաբերում է ապագա հնարավոր զարգացումներին, Կամենդատյանը կանխատեսում է, որ 2025թ–ին տնտեսության մեջ կորուստները շատ են լինելու, մասնավորապես` շինարարության, այդ թվում` ենթակառուցվածների շինարարության ոլորտում։
Ինչո՞ւ է արժեզրկվում հայկական դրամը. տնտեսագետը` փոխարժեքի տատանումների մասին
«Որպես հետևանք` բյուջեի հարկային եկամուտները կտրուկ անկում են ապրելու, որովհետև մակրոտնտեսական բոլոր ցուցանիշների ուսումնասիրությունը դա է ցույց տալիս։ Դրա համար շատ պարզ տնտեսագիտական հաշվարկներ կան։ Բոլորն էլ գիտեն, որ թե՛ արտաքին աղբյուրներից դեպի ՀՀ եկող մուտքերը, թե՛ ներքին հարկային մուտքերը նվազել են, և այս ամենը կբերի նրան, որ մենք առնվազն հաջորդ տարվա երկրորդ եռամսյակի սկզբում կունենանք մեծագույն դժվարություններ բյուջեի հետ կապված»,– կանխատեսում է Հրայր Կամենդատյանը։
Նշենք, որ ս.թ. առաջին 9 ամիսների տվյալներով բյուջեով նախատեված եկամուտների ու ծախսերի ցուցանիշներն արդեն իսկ թերակատարվել են. հարկային եկամուտների մասով 7.8 տոկոսով կամ 150 մլրդ դրամով, ծախսերի մասով`13 տոկոսով կամ 290 մլրդ դրամով։ Ընդ որում, կապիտալ ծախսերի թերակատարումը ավելի քան 2 անգամ գերազանցել է ընթացիկ ծախսերի թերակատարման ցուցանիշը։
Լրահոս
0