https://arm.sputniknews.ru/20241202/vanadzvori-gazalcakajanum-teghi-unecats-pajtjuni-depqvov-qreakan-varujt-e-nakhadzernvel-83579911.html
Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Անհրաժեշտ փորձաքննության համար փակվել են գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները։ 02.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-02T15:22+0400
2024-12-02T15:22+0400
2024-12-02T15:24+0400
հայաստան
վանաձոր
գազալցակայան
պայթյուն
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/02/83578128_0:3:1275:720_1920x0_80_0_0_a99fd9f5aa75716a163c1cdf3a8e07b2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել անվտանգության ապահովման կանոնները խախտելու հոդվածով (355-րդ հոդվածի 1-ին մասով)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նոյեմբերի 29–ին տեղեկացրել էինք, որ գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, դեպքի վայրի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ հիշյալ գազալցակայանի աշխատակիցները և դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք։ Բացի այդ, փակվել են գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները՝ անհրաժեշտ փորձաքննության նկատառումներով:Նախաքննությունը շարունակվում է:
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/02/83578128_315:0:1275:720_1920x0_80_0_0_60df8720a48d3f08f1e4cb3be53fc5a3.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վանաձոր, գազալցակայան, պայթյուն, քրեական գործ
հայաստան, վանաձոր, գազալցակայան, պայթյուն, քրեական գործ
Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
15:22 02.12.2024 (Թարմացված է: 15:24 02.12.2024) Անհրաժեշտ փորձաքննության համար փակվել են գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել անվտանգության ապահովման կանոնները խախտելու հոդվածով (355-րդ հոդվածի 1-ին մասով)։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նոյեմբերի 29–ին տեղեկացրել էինք, որ
գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Պայթյունի հետևանքով 49-ամյա աշխատակիցը դաստակների և գլխի շրջաններում այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Վանաձորի բժշկական կենտրոն», այնտեղից էլ` Երևան քաղաքի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր»,– հայտնում է ՔԿ–ն։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, դեպքի վայրի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ հիշյալ գազալցակայանի աշխատակիցները և դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք։ Բացի այդ, փակվել են գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները՝ անհրաժեշտ փորձաքննության նկատառումներով:
Նախաքննությունը շարունակվում է: