https://arm.sputniknews.ru/20241202/nato-n-i-dems-turqiaji-pvordzum-e-sharzhvel-depi-kaspic-tsvov-avatkvovy-hhi-deri-masin-83580949.html
ՆԱՏՕ-ն` ի դեմս Թուրքիայի, փորձում է շարժվել դեպի Կասպից ծով. Ավատկովը՝ ՀՀ–ի դերի մասին
ՆԱՏՕ-ն` ի դեմս Թուրքիայի, փորձում է շարժվել դեպի Կասպից ծով. Ավատկովը՝ ՀՀ–ի դերի մասին
Sputnik Արմենիա
Արևելագետը նշեց, որ Անկարան, իրեն զգալով հաղթողի դերում, ձգտում է ձևափոխել Հարավային Կովկասի տարածաշրջանը։ 02.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-02T16:13+0400
2024-12-02T16:13+0400
2024-12-02T16:18+0400
հայաստան
թուրքիա
նատօ
վլադիմիր ավատկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43593331_0:162:3079:1894_1920x0_80_0_0_c1b7a1f5b42cb77a78c609f5b4c82aca.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ն` ի դեմս Թուրքիայի, ակտիվորեն ճանապարհ է հարթում դեպի Կասպից ծով, և Հայաստանի տարածքով միջանցք բացելու ճանապարհին Անկարան աշխարհաքաղաքական և գաղափարական էքսպանսիայի խնդիրներ է լուծում։ Ռուսաստանցի արևելագետ, թուրքագետ Վլադիմիր Ավատկովն այս տեսակետը հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած տեսակամրջի ժամանակ։Այս համատեքստում Ավատկովն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին, որը նա բավականին ոչ ստանդարտ է համարում։Փորձագետի խոսքով` Թուրքիան (Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտնի իրադարձություններից հետո. խմբ.) իրեն հաղթող է զգում և փորձում է քաղաքական ու տնտեսական շահավետ կապեր ձևավորել տարածաշրջանում, ձգտում է ձևափոխել Հարավային Կովկասը: Այդ տրամաբանության մեջ են Երևանի հետ հարաբերությունների ուղղությամբ արված նրա քայլերը։Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց արևելագետը, Կենտրոնական Ասիայի հետխորհրդային պետությունների թյուրքական քաղաքակրթության պատմությունը շատ ավելի հին է, քան ժամանակակից Թուրքիան, որը, լինելով թյուրքական աշխարհի ծայրամաս, փորձում է պարտադրել հակառակը։Սոցիոլոգ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու թուրքական պահանջը նախևառաջ աշխարհաքաղաքական գաղափար է համարում:Նրա խոսքով՝ Թուրքիան կարող է Ադրբեջան դուրս գալ Վրաստանի, Իրանի տարածքներով, բայց նա ցանկանում է հենց Հայաստանի հարավով։ Հետևաբար խոսքը ոչ միայն և ոչ այնքան տրանսպորտային հաղորդակցությունների, որքան էքսպանսիայի մասին է։Նշենք, որ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար արտատարածքային միջանցք տրամադրելու և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու պահանջները Անկարայի հիմնական նախապայմաններից են։Հիշեցնենք` 2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ։ 2024 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպմանը քննարկվել է նաև Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային սահմանային անցակետի վերականգնման հնարավորությունը: Բայց այդ բոլոր պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրականացվել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43593331_48:0:2779:2048_1920x0_80_0_0_3a28c7ebac3f7adc83fac2f76d8caed5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, նատօ, վլադիմիր ավատկով
հայաստան, թուրքիա, նատօ, վլադիմիր ավատկով
ՆԱՏՕ-ն` ի դեմս Թուրքիայի, փորձում է շարժվել դեպի Կասպից ծով. Ավատկովը՝ ՀՀ–ի դերի մասին
16:13 02.12.2024 (Թարմացված է: 16:18 02.12.2024) Արևելագետը նշեց, որ Անկարան, իրեն զգալով հաղթողի դերում, ձգտում է ձևափոխել Հարավային Կովկասի տարածաշրջանը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ն` ի դեմս Թուրքիայի, ակտիվորեն ճանապարհ է հարթում դեպի Կասպից ծով, և
Հայաստանի տարածքով միջանցք բացելու ճանապարհին Անկարան աշխարհաքաղաքական և գաղափարական էքսպանսիայի խնդիրներ է լուծում։ Ռուսաստանցի արևելագետ, թուրքագետ Վլադիմիր Ավատկովն այս տեսակետը հայտնեց
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած տեսակամրջի ժամանակ։
Այս համատեքստում Ավատկովն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին, որը նա բավականին ոչ ստանդարտ է համարում։
Փորձագետի խոսքով` Թուրքիան (Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտնի իրադարձություններից հետո. խմբ.) իրեն հաղթող է զգում և փորձում է քաղաքական ու տնտեսական շահավետ կապեր ձևավորել տարածաշրջանում, ձգտում է ձևափոխել Հարավային Կովկասը: Այդ տրամաբանության մեջ են Երևանի հետ հարաբերությունների ուղղությամբ արված նրա քայլերը։
«Թուրքիային միջանցքներ են պետք դեպի Կասպից և Կենտրոնական Ասիա, որպեսզի ավելի մոտենա Չինաստանին։ Իհարկե, դրանից բացի, այդ երկիրն ունի իր գաղափարախոսությունները՝ նեոօսմանիզմ, պանթուրքիզմ)։ Դա նույնպես պետք է հաշվի առնվի: Թուրքական պետությունը բավական գաղափարականացված է։ Թուրքիային պետք է, որ Հայաստանն իր և Ադրբեջանի միջև լինի միջանցիկ տարածք, և որ ինքը կարողանա անարգել տեղափոխել իր ապրանքները։ Իսկ եթե որևէ մեկը մոռացել է, ապա հիշեցնեմ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Եվ նա շարժվում է դեպի Կասպից ծով, նշանակում է, որ ՆԱՏՕ-ն է շարժվում դեպի Կասպից ծով», - ասաց Ավատկովը։
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց արևելագետը, Կենտրոնական Ասիայի հետխորհրդային պետությունների թյուրքական քաղաքակրթության պատմությունը շատ ավելի հին է, քան ժամանակակից Թուրքիան, որը, լինելով թյուրքական աշխարհի ծայրամաս, փորձում է պարտադրել հակառակը։
Սոցիոլոգ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը
Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու թուրքական պահանջը նախևառաջ աշխարհաքաղաքական գաղափար է համարում:
Նրա խոսքով՝ Թուրքիան կարող է Ադրբեջան դուրս գալ Վրաստանի, Իրանի տարածքներով, բայց նա ցանկանում է հենց Հայաստանի հարավով։ Հետևաբար խոսքը ոչ միայն և ոչ այնքան տրանսպորտային հաղորդակցությունների, որքան էքսպանսիայի մասին է։
Նշենք, որ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար արտատարածքային միջանցք տրամադրելու և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու պահանջները Անկարայի հիմնական նախապայմաններից են։
Հիշեցնենք` 2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ։ 2024 թվականի հուլիսին
հայտնի դարձավ, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպմանը քննարկվել է նաև Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային սահմանային անցակետի վերականգնման հնարավորությունը: Բայց այդ բոլոր պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրականացվել։