00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջին ընտրողի հետ 5-րոպեանոց զրույցը ժողովրդավարության դեմ ամենալավ փաստարկն է. Չերչիլ

Ուինսթոն Չերչիլ - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2024
Ուինսթոն Չերչիլ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անցած շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայում, նաև ողջ աշխարհում նշում էին Ուինսթոն Չերչիլի ծննդյան 150-րդ տարեդարձը։
Չեմ ուզում հերթական անգամ մանրամասն անդրադառնալ այդ նշանավոր գործչի և հայկական կոնյակի մասին պատմությանը, որովհետև, նախ, մեր երկրի ղեկավարը խորհուրդ է տվել նույնիսկ կենցաղային մակարդակով այլևս երբեք չխոսել հայկական կոնյակի մասին, քանզի հայկական կոնյակ գոյություն չունի։ Եվ երկրորդ՝ ես էլ եմ իհարկե ժամանակին հաճույքով պատմել օտարազգիներին, թե ինչպես է Ստալինը հանձնարարել, որ Չերչիլին պարբերաբար արկղերով «Դվին» կոնյակ ուղարկեն։
Բայց ահա թե ինչ է գրում այդ մասին ԲիԲիՍի-ն. «Այն, որ Չերչիլը հայկական կոնյակ խմել է, կասկած չի հարուցում։ Խորհրդային ավիացիայի մարշալ Ալեքսանդր Գոլովանովն իր հուշերում նկարագրում է, որ 1942 թվականի ամռանը Ստալինի հետ հանդիպման ժամանակ Չերչիլը տեսավ հայկական կոնյակի շիշը, ուսումնասիրեց պիտակը և լցրեց Ստալինի բաժակը, Ստալինն էլ նույն կոնյակից Չերչիլին լցրեց։ Կենացները հետևում էին մեկը մյուսին, իսկ Ստալինն ու Չերչիլը խմում ու խմում էին հայկական կոնյակը»։
Միևնույն ժամանակ, հոդվածի մեկնաբանը խիստ կասկածելի է համարում այն պնդումները, թե պատերազմի ավարտից հետո էլ Չերչիլը Ստալինից հայկական կոնյակ էր ստանում։ Մանավանդ որ հենց Չերչիլը 1946 թվականի իր հայտնի Ֆուլթոնյան ճառում ազդարարեց «սառը պատերազմի» մեկնարկը։ Ավելին, հայկական ուտելիքների հետ կապված առասպելների մասին իրենց գրքում հեղինակները՝ Իրինա Պետրոսյանը և Դեյվիդ Անդերվուդը, արխիվային աղբյուրներում բացարձակ ոչ մի ակնարկի չեն հանդիպել Չերչիլին հայկական կոնյակ մատակարարելու մասին և հանգել են այն եզրակացության, որ այդ ամբողջ պատմությունը հորինված է։ Ի՞նչ արած՝ հո չե՞նք կարող անտեսել մեր հարազատ ղեկավարության հորդորը և շարունակել ապրել պատրանքային իրականությունում։ Չնայած ես այնուամենայնիվ կշարունակեմ պատմել օտարազգիներին, թե ինչպես էր Ստալինը արկղերով «Դվին» ուղարկում Չերչիլին։ Դե գեղեցիկ պատմություն է։
Հայտնի է, որ 1950-ականների առաջին կեսին Չերչիլը Գրականության Նոբելյան մրցանակ ստացավ։ Բայց քչերն են ծանոթ նրա գեղանկարներին։ Այնինչ, բրիտանացի նկարիչ սըր Օսվալդ Բիրլին մի անգամ ասել է. «Եթե Ուինսթոն Չերչիլը կերպարվեստին նույնքան ժամանակ հատկացներ, որքան քաղաքականությանը, նա կդառնար մեր մոլորակի ամենամեծ նկարիչներից մեկը»։ Հետաքրքիր է, որ հենց քաղաքական իրադարձությունները Չերչիլին մղեցին դեպի արվեստ։ Առաջին աշխարհամարտի հենց սկզբին՝ 1915 թվականին, Չերչիլի նախաձեռնությամբ Անտանտը փորձեց գրավել Դարդանելի նեղուցը, մտնել Ստամբուլ և ստիպել Օսմանյան կայսրությանը դուրս գալ պատերազմից։ Սակայն դաշնակիցները պարտություն կրեցին։ Այդ ամենն այնքան ազդեց Չերչիլի վրա, որ նա հրաժարվեց մտնել նոր կաբինետի կազմի մեջ, հեռացավ Լոնդոնից և ընտանիքով հաստատվեց գյուղական շրջաններից մեկում վարձակալած փոքրիկ տնակում։ Ու սկսեց նկարել։
Այսպես նա կարողացավ հաղթահարել ծանրագույն դեպրեսիան, մոռանալ քաղաքական խժդժությունները ու մի անգամ խոստովանեց կնոջը. «Երբեմն ես պատրաստ եմ ամեն ինչ թողնել հանուն գեղարվեստի»։ Ընկերներն ու հարազատները հիանում էին նրա նկարներով, բայց հենց դա էլ ամենից շատ էր տանջում Չերչիլին՝ արդյոք մարդիկ իսկապե՞ս գնահատում են իր գործերի գեղարվեստական արժանիքները, թե՞ գովում են իր ստեղծագործությունները միայն նրա համար, որ դրանց հեղինակը Չերչիլն է։ 1921 թվականին նա մասնակցեց Փարիզի միջազգային ցուցահանդեսին, սակայն իր կտավները մակագրեց Չարլզ Մորին անունով։ Դրանցից 6-ն արժանացան ժյուրիի դրվատանքին և վաճառվեցին բավական բարձր գնով։ Եվ այնուամենայնիվ կասկածներն ուղեկցում էին Չերչիլին ողջ կյանքի ընթացքում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ստեղծեց ընդամենը մի գեղանկար։ Դա պատահեց այսպես։ Կասաբլանկայի խորհրդակցությունից հետո Չերչիլն առաջարկեց նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին. «Դուք չեք կարող այցելել Մարոկկո և չտեսնել, թե ինչպես է արևը մայր մտնում Ատլասյան լեռներում»։ Նրանք ջիփերով կտրեցին անցան անապատը, հայտնվեցին Մարաքեշում, զինվորներն Ամերիկայի նախագահի սայլակը բարձրացրին փոխհյուպատոս Թեյլորի առանձնատան տանիքը, և անտեղ մայրամուտի տեսարանով զմայլված Չերչիլը շշնջաց. «Այս մոլորակում Մարաքեշից ավելի գեղեցիկ վայր գոյություն չունի»։ Հետագայում այստեղ նկարած կտավը Չերչիլը նվիրեց Ռուզվելտին՝ որպես հիշատակ։
Իսկ հետո կատարվեց անհասկանալին։ 1945 թվականի ամռանը Մեծ Բրիտանիայում վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին։ Եվ պատերազմում իր երկրին հաղթանակ բերած Ուինսթոն Չերչիլի կուսակցությունը ջախախիչ պարտություն կրեց։ Իսկ ինչո՞ւ ենք զարմանում։ Մեզ մոտ էլ մարդկանց մեծ մասը քվեարկել է պատերազմում պարտություն կրած քաղաքական ուժի օգտին։ Իզուր հո չէ՞ր ասում Ուինսթոն Չերչիլը. «Փորձեք ընդամենը հինգ րոպե խոսել միջին ընտրողի հետ՝ ժողովրդավարության դեմ ավելի համոզիչ փաստարկ գոյություն չունի»։
Լրահոս
0