https://arm.sputniknews.ru/20241202/larsy-bac-e-bajc-khcanumnery-chen-veracel-hertum-aveli-qan-1000-hajkakan-bernatar-ka-83568973.html
Լարսը բաց է, բայց խցանումները չեն վերացել. հերթում ավելի քան 1000 հայկական բեռնատար կա
Լարսը բաց է, բայց խցանումները չեն վերացել. հերթում ավելի քան 1000 հայկական բեռնատար կա
Sputnik Արմենիա
Վերջին տվյալներով` հերթագրված բեռնատարների ընդհանուր թիվը 3509 է։ 02.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-02T11:05+0400
2024-12-02T11:05+0400
2024-12-02T11:05+0400
հայաստան
վերին լարս
լարս
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51769609_0:0:1081:608_1920x0_80_0_0_06cbc42690dc45c277a85a5caf19ba38.jpg
ԵՐԵՎԱՆ,2 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1000 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում։Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51769609_0:0:811:608_1920x0_80_0_0_28ba34bcc0778f572e898b53943f0bc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վերին լարս, լարս, բեռնատար
հայաստան, վերին լարս, լարս, բեռնատար
Լարսը բաց է, բայց խցանումները չեն վերացել. հերթում ավելի քան 1000 հայկական բեռնատար կա
Վերջին տվյալներով` հերթագրված բեռնատարների ընդհանուր թիվը 3509 է։
ԵՐԵՎԱՆ,2 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1000 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում։
Այս պահի դրությամբ անցակետը հատելու համար 3509 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1021-ը հայկական են։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց
թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: