00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս վերլուծաբանը խոսել է Եվրասիայի առջև ծառացած մարտահրավերների մասին

© Sputnik / Vladimir TrefilovԱլեքսեյ Կուզնեցով
Ալեքսեյ Կուզնեցով - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2024
Բաժանորդագրվել
Վերլուծական հանրույթը պետք է տնտեսական հարաբերությունների և անվտանգության ոլորտում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ձևավորի, քանի որ միամտություն է ենթադրել, որ ընդլայնված ԲՐԻԿՍ-ն ինքնաբերաբար կհանգեցնի «ինչ-որ լավ բանի», կարծում է Կուզնեցովը:
ԵՐԵՎԱՆ, դեկտեմբերի 2 - Sputnik. Աշխարհակարգի վերափոխման ճանապարհին ԲՐԻԿՍ-ի ընդլայնումը դառնում է իրական հնարավորություն, նոր հարթակ: «Եվրասիական անվտանգության նոր համակարգի ուրվագծերը. տեսակետներ և առաջարկներ» թեմայով Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ընթացքում նման տեսակետ հայտնեց տնտեսական աշխարհագրագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Կուզնեցովը:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հարթակի միացմամբ տեսակամուրջը նվիրված էր «Ռուսաստանի վերլուծաբանների ֆորում» 8-րդ գիտագործնական համաժողովի արդյունքներին։
Կուզնեցովի խոսքով՝ համաժողովում մեծ ուշադրության է արժանացել ԲՐԻԿՍ-ի ընդլայնման օրակարգը։
«Մենք շատ ենք մտածում նոր, ավելի արդար աշխարհակարգի անցնելու մասին, բայց 2024 թվականը, փաստորեն, ցույց տվեց, որ ի հաշիվ ԲՐԻԿՍ-ի ընդլայնման, որն իրականացվել է հիմնականում ասիական երկրների շրջանակներում, ինչպես նաև նոր գործընկեր երկրների ի հայտ գալու շնորհիվ՝ Մեծ Եվրասիայում, իսկապես, կարող ենք խոսել նոր հնարավորությունների, աշխարհակարգն այլ ձևաչափի վերափոխելու գործնական քայլերի նոր հարթակի մասին», - ընդգծեց Ռուսաստանի ԳԱ Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի տնօրենը:
Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ այս առումով, մեծ հնարավորությունների հետ մեկտեղ, վերլուծական հանրույթի համար իրական մարտահրավեր է առաջանում:
Այն է՝ վերլուծական համայնքը պետք է օպերատիվ կերպով ձևավորի առաջարկություններ՝ կապված տնտեսական հարաբերությունների և անվտանգության ոլորտում փոփոխությունների հետ, քանի որ միամտություն կլինի ենթադրել, որ ընդլայնված ԲՐԻԿՍ-ն ավտոմատ կերպով կհանգեցնի «ինչ-որ նոր բանի» և «լավի», ասաց փորձագետը։
Այս առումով նա կարևորեց վերլուծական հանրույթի և իշխանական կառույցների միջև առավել արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտությունը։ Եվ դա պետք է լինի ոչ թե մեկանգամյա շփման համակարգ, այլ հետադարձ կապ ունեցող մեխանիզմ:
ՆԱՏՕ-ն` ի դեմս Թուրքիայի, փորձում է շարժվել դեպի Կասպից ծով. Ավատկովը՝ ՀՀ–ի դերի մասին
Այն պայմաններում, երբ Մեծ Եվրասիայում աշխարհաքաղաքական լարվածությունը ոչ մի տեղ չի անհետացել, այլ նույնիսկ աճել է, վերլուծաբանների առաքելությունը փորձագետը տեսնում է հետազոտությունների ակտիվացմամբ այն ուղղություններով, որոնք հաճախ հայտնվում են «լուսանցքում», սակայն աշխարհակարգի վերափոխման համատեքստում՝ գիտության, գիտատեխնիկական համագործակցության, կրթական տարածքի ոլորտներում, չափազանց կարևոր են։
Իր հերթին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գոլովնինը նշեց, որ Մեծ Եվրասիայի տարածաշրջանը դարձել է աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հակամարտությունների հիմնական դաշտը, որտեղ, համաշխարհային տնտեսության տեսանկյունից, միաժամանակ զարգանում են երկու առանցքային միտումներ։
© SputnikՄիխայիլ Գոլովնին
Михаил Головнин во время видеомоста Москва-Минск-Ереван-Бишкек с подключением площадки в мультимедийном пресс-центре Sputnik Армения Контуры новой системы евразийской безопасности по итогам прошедшего Форума аналитиков России (2 декабря 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2024
Միխայիլ Գոլովնին
Մի կողմից դա աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տրոհումն է, իսկ մյուս կողմից՝ ինտեգրացիոն փոխգործակցությունների բարդ թնջուկը, նշեց Գոլովնինը։ Ընդ որում, դասական ինտեգրացիոն նախագծերի հետ մեկտեղ, ինչպիսիք են ԵՄ-ն, ԵԱՏՄ-ն, ԱՍԵԱՆ-ը, անընդհատ աճում է մեգագործընկերային անդրտարածաշրջանային նախագծերի մասնակիցների թիվը. դա և' տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերությունն է, և' անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունը, և' հնդկախաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը։
Այսպիսով, տրոհման ֆոնին ակտիվանում են նաև ինտեգրացիոն գործընթացները։ Մասնավորապես, ներկայումս, ըստ Գոլովնինի դիտարկումների, Եվրասիայի ներսում ուժեղանում են տնտեսական կապերը։ Վերջին 10-15 տարիների ընթացքում փոխադարձ առևտրի մասնաբաժինը զգալիորեն աճել է այնպիսի ասոցիացիաներում, ինչպիսիք են ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը:
© SputnikԵրևան Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ տեսակամուրջը
Видеомост Москва-Минск-Ереван-Бишкек с подключением площадки в мультимедийном пресс-центре Sputnik Армения Контуры новой системы евразийской безопасности по итогам прошедшего Форума аналитиков России (2 декабря 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2024
Երևան Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ տեսակամուրջը
«Բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացում նոր կենտրոններ են առաջանում հենց Եվրասիայի տարածքում։ Դրանք են՝ Հնդկաստանը, իսլամական պետությունները և ԱՍԵԱՆ-ի անդամ երկրները: Եվ փոխգործակցության ինչ-որ նոր մոդել կառուցելու համար կարևոր դեր է խաղում եվրասիական մեծ գործընկերության նախաձեռնությունը», - եզրափակեց տնտեսագիտության ինստիտուտի տնօրենը։
Ռուսաստանի վերլուծաբանների 8-րդ գիտագործնական կոնֆերանս-համաժողովն անցկացվել է նոյեմբերի 28-29-ը Մոսկվայում։ «Վերլուծությունը գլոբալ մարտահրավերների պայմաններում» խորագրով գիտաժողովում քննարկվել են ժամանակակից աշխարհակարգի խնդիրները և Մեծ Եվրասիայի անվտանգության նոր համակարգի ստեղծմանն ուղղված միջոցառումները: Համաժողովի նպատակն էր համակողմանի վերլուшել առկա աշխարհակարգի խնդիրները և դրա հիման վրա ձևավորել եվրասիական տարածքի անվտանգության նոր համակարգի սկզբունքներն ու ուրվագիծը:
Լրահոս
0