https://arm.sputniknews.ru/20241201/verin-larsn-ancnelun-en-spasum-1000-hajkakan-bernatar-83563410.html
Վերին Լարսն անցնելուն են սպասում 1000 հայկական բեռնատար
Վերին Լարսն անցնելուն են սպասում 1000 հայկական բեռնատար
Sputnik Արմենիա
Անցակետը հատելու հերթում գրանցված տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը հասնում է 3300–ի։ 01.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-01T20:00+0400
2024-12-01T20:00+0400
2024-12-01T20:00+0400
լարս
վերին լարս
բեռնատար
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1c/70603636_0:300:1600:1200_1920x0_80_0_0_10dfb90d269009ceda9ebc6a6cdf2d50.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ 1000 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով նոյեմբերի 25–ին փակվել էր բեռնատարների համար։Անցակետը հատելու հերթում, այս ժամի դրությամբ, ընդհանուր 3300 տրանսպորտային միջոց կա, որոնցից 1000–ը հայկական են։ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համարՀիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահման) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
լարս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1c/70603636_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c1fa1f5ce99b55ecfd28173d921eaacf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս, վերին լարս, բեռնատար, վրաստանի հանրապետություն
լարս, վերին լարս, բեռնատար, վրաստանի հանրապետություն
Վերին Լարսն անցնելուն են սպասում 1000 հայկական բեռնատար
Անցակետը հատելու հերթում գրանցված տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը հասնում է 3300–ի։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ 1000 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով նոյեմբերի 25–ին փակվել էր բեռնատարների համար։
Անցակետը հատելու հերթում, այս ժամի դրությամբ, ընդհանուր 3300 տրանսպորտային միջոց կա, որոնցից 1000–ը հայկական են։
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահման) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: