https://arm.sputniknews.ru/20241201/rus-parashjutistnery-trichqi-heraharutjan-hamashkharhajin-rekvord-en-sahmanel-83555210.html
Ռուս պարաշյուտիստները թռիչքի հեռահարության համաշխարհային ռեկորդ են սահմանել
Ռուս պարաշյուտիստները թռիչքի հեռահարության համաշխարհային ռեկորդ են սահմանել
Sputnik Արմենիա
«Դալնոլետը» դարձել է աշխարհում առաջին պարաշյուտային համակարգը, որը թույլ է տալիս ստրատոսֆերայից թռիչքներ կատարել գերերկար հեռավորությունների վրա: 01.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-01T13:52+0400
2024-12-01T13:52+0400
2024-12-01T13:52+0400
պարաշյուտ
ռուսաստան
ռեկորդ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/01/83554732_1:0:1279:719_1920x0_80_0_0_75ec2c19e88703d4c3e430813f7f4ee5.jpg
Չկալովի անվան պետական թռիչքափորձարարական կենտրոնի մասնագետները թռիչքի հեռահարության համաշխարհային ռեկորդ են սահմանել «Ռոստեխ» պետական կորպորացիայի կողմից մշակված «Դալնոլետ» պարաշյուտային համակարգի կիրառմամբ:Կորպորացիայի տվյալներով՝ փորձարկողները թռիչք են կատարել 10 կմ բարձրությունից՝ թռչելով ավելի քան 80 կմ, ինչը համաշխարհային պրակտիկայում բացարձակ ռեկորդ է:Փորձարկող պարաշյուտիստները Ան-72 ինքնաթիռից դեսանտավորում են կատարել 350 կմ/ժ արագությամբ՝ օդի մինուս 57 ջերմաստիճանի պարագայում։ Նախկինում նման հեռավորություն դեսանտավորման ժամանակ չէր հաղթահարել աշխարհում ոչ մի մարդ։Համակարգն արդեն անցել է պետական փորձարկումներ և թույլատրվել սերիական արտադրության։ Ի սկզբանե դրա օգտագործումը սահմանափակվել էր մինչև 8 հազար մետր բարձրությամբ, սակայն իրականացված փորձարկումները թույլ են տվել այդ ցուցանիշը հասցնել 10 հազար մետրի։«Դալնոլետը» դարձել է աշխարհում առաջին պարաշյուտային համակարգը, որը թույլ է տալիս ստրատոսֆերայից թռիչքներ կատարել գերերկար հեռավորությունների վրա: «Ռոստեխի» տեղեկատվության համաձայն՝ 50 կգ քաշով բեռնատար կոնտեյներով դեսանտավորման ժամանակ պարաշյուտիստները հաղթահարել են ավելի քան 40 կմ, իսկ առանց բեռի՝ բարենպաստ եղանակային պայմաններում՝ ավելի քան 80 կմ:«Ռոստեխի» գործադիր տնօրեն Օլեգ Եվտուշենկոն նշել է, որ «Դալնոլետ» համակարգը ստեղծվել է կորպորացիայի պարաշյուտային կլաստերի կողմից մշակված ներքին տեխնոլոգիաների և նյութերի օգտագործմամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Российские парашютисты впервые в мире покинули самолет из стратосферы
Sputnik Արմենիա
Российские парашютисты впервые в мире покинули самолет из стратосферы
2024-12-01T13:52+0400
true
PT1M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/01/83554732_161:0:1120:719_1920x0_80_0_0_ff5ea86cdf2b28eb0d7eebcfe7d9c54d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարաշյուտ, ռուսաստան, ռեկորդ, տեսանյութեր, տեսանյութ, видео
պարաշյուտ, ռուսաստան, ռեկորդ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ռուս պարաշյուտիստները թռիչքի հեռահարության համաշխարհային ռեկորդ են սահմանել
«Դալնոլետը» դարձել է աշխարհում առաջին պարաշյուտային համակարգը, որը թույլ է տալիս ստրատոսֆերայից թռիչքներ կատարել գերերկար հեռավորությունների վրա:
Չկալովի անվան պետական թռիչքափորձարարական կենտրոնի մասնագետները թռիչքի հեռահարության համաշխարհային ռեկորդ են սահմանել «Ռոստեխ» պետական կորպորացիայի կողմից մշակված «Դալնոլետ» պարաշյուտային համակարգի կիրառմամբ:
Կորպորացիայի տվյալներով՝ փորձարկողները թռիչք են կատարել 10 կմ բարձրությունից՝ թռչելով ավելի քան 80 կմ, ինչը համաշխարհային պրակտիկայում բացարձակ ռեկորդ է:
Փորձարկող պարաշյուտիստները Ան-72 ինքնաթիռից դեսանտավորում են կատարել 350 կմ/ժ արագությամբ՝ օդի մինուս 57 ջերմաստիճանի պարագայում։ Նախկինում նման հեռավորություն դեսանտավորման ժամանակ չէր հաղթահարել աշխարհում ոչ մի մարդ։
«Դալնոլետ» պարաշյուտային համակարգը նախատեսված է ուսումնամարզական և մարտական ցատկի համար: Այն նախատեսված է մինչև 190 կգ թռիչքային քաշով աշխատելու համար, ներառյալ՝ թթվածնային սարքավորումները և բեռը: «Ռոստեխի» տվյալներով՝ պարաշյուտի աերոդինամիկ որակը կազմում է առնվազն չորս (յուրաքանչյուր կորցրած մեկ կիլոմետր բարձրության դիմաց պարաշյուտիստը կարող է անցնել առնվազն 4 կիլոմետր հորիզոնական ուղղությամբ- խմբ):
Համակարգն արդեն անցել է պետական փորձարկումներ և թույլատրվել սերիական արտադրության։ Ի սկզբանե դրա օգտագործումը սահմանափակվել էր մինչև 8 հազար մետր բարձրությամբ, սակայն իրականացված փորձարկումները թույլ են տվել այդ ցուցանիշը հասցնել 10 հազար մետրի։
«Դալնոլետը» դարձել է աշխարհում առաջին պարաշյուտային համակարգը, որը թույլ է տալիս ստրատոսֆերայից թռիչքներ կատարել գերերկար հեռավորությունների վրա: «Ռոստեխի» տեղեկատվության համաձայն՝ 50 կգ քաշով բեռնատար կոնտեյներով դեսանտավորման ժամանակ պարաշյուտիստները հաղթահարել են ավելի քան 40 կմ, իսկ առանց բեռի՝ բարենպաստ եղանակային պայմաններում՝ ավելի քան 80 կմ:
«Ռոստեխի» գործադիր տնօրեն Օլեգ Եվտուշենկոն նշել է, որ «Դալնոլետ» համակարգը ստեղծվել է կորպորացիայի պարաշյուտային կլաստերի կողմից մշակված ներքին տեխնոլոգիաների և նյութերի օգտագործմամբ: