15 ուղղություն, որտեղ զբոսաշրջիկների մուտքը 2025 թ.-ին անցանկալի է
15 ուղղություն, որտեղ զբոսաշրջիկների մուտքը 2025 թ.-ին անցանկալի է
Sputnik Արմենիա
Միջազգային Fodor 's Travel հրատարակչությունը կազմել է ամենամյա ուղղությունների, այսպես կոչված,No list-ը, որտեղ զբոսաշրջիկների մուտքը չի խրախուսվում։ Այդ... 01.12.2024, Sputnik Արմենիա
Փորձագետների կարծիքով, No List-ում ներկայացված ուղղությունները արժանի են այն համբավին, որ վայելում են զբոսաշրջիկների շրջանում, սակայն այդ ուղղությունների առջև ծառացած անթիվ մարտահրավերները պահանջում են անհապաղ լուծումներ:Զբոսաշրջիկների մեծաթիվ քանակը վնասներ է հասցնում տեղական տնտեսությանը, էկոհամակարգին ու բնությանը։ Օրինակ,2025 թվականի No List-ը գլխավորում է Ինդոնեզիայի Բալի կղզին, որտեղ զբոսաշրջիկների մեծ թիվը հանգեցրել է «պլաստիկ ապոկալիպսիսի»։ 2023 թվականին այստեղ է ժամանել 5,3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը դարձել է պլաստիկ թափոնների քանակի աճի պատճառներից մեկը։ Բնապահպանների գնահատականներով ՝ Բալիի երբեմնի կուսական լողափերն այժմ թաղված են աղբի շերտի տակ, որը կազմում է մոտ 303 հազար տոննա:Բարսելոնան, Մալյորկան և Կանարյան կղզիները ընդգրկվել են եվրոպական ուղղությունների հակավարկանշային ցուցակում ՝ անցած ամռանը զբոսաշրջիկների դեմ տեղի բնակիչների բողոքների պատճառով:Վենետիկն ու Լիսաբոնը հայտնվել են No List-ում մեկօրյա զբոսաշրջիկների համար մուտքի հարկի ներդրման և բնակարանների պակասի պատճառով:Ինչ վերաբերում է ցանկում առկա մնացած ուղղություններին, ապա փորձագետները տեղի իշխանություններին հորդորում են փոխել զբոսաշրջիկներին գրավելու իրենց քաղաքականությունը։ Հակառակ դեպքում նրանց ենթակառուցվածքները չեն դիմանա զբոսաշրջային հոսքի աճին, ինչը կխորացնի անհարմարությունները տեղի բնակիչների համար։
Միջազգային Fodor 's Travel հրատարակչությունը կազմել է ամենամյա ուղղությունների, այսպես կոչված,No list-ը, որտեղ զբոսաշրջիկների մուտքը չի խրախուսվում։ Այդ ուղղությունների թվում են Բալին, Բարսելոնան, Տոկիոն, Էվերեստը, Իտալիան և այլն։
Փորձագետների կարծիքով, No List-ում ներկայացված ուղղությունները արժանի են այն համբավին, որ վայելում են զբոսաշրջիկների շրջանում, սակայն այդ ուղղությունների առջև ծառացած անթիվ մարտահրավերները պահանջում են անհապաղ լուծումներ:
Զբոսաշրջիկների մեծաթիվ քանակը վնասներ է հասցնում տեղական տնտեսությանը, էկոհամակարգին ու բնությանը։ Օրինակ,2025 թվականի No List-ը գլխավորում է Ինդոնեզիայի Բալի կղզին, որտեղ զբոսաշրջիկների մեծ թիվը հանգեցրել է «պլաստիկ ապոկալիպսիսի»։ 2023 թվականին այստեղ է ժամանել 5,3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը դարձել է պլաստիկ թափոնների քանակի աճի պատճառներից մեկը։ Բնապահպանների գնահատականներով ՝ Բալիի երբեմնի կուսական լողափերն այժմ թաղված են աղբի շերտի տակ, որը կազմում է մոտ 303 հազար տոննա:
Նմանատիպ նախազգուշացումներ են արվել Էվերեստի արկածային զբոսաշրջության ուղղության վերաբերյալ: Էվերեստի տարածքում շրջակա միջավայրը չափազանց փխրուն է և չի կարող այդքան շատ մարդ ընդունել, հատկապես առանց համապատասխան ենթակառուցվածքների։
Բարսելոնան, Մալյորկան և Կանարյան կղզիները ընդգրկվել են եվրոպական ուղղությունների հակավարկանշային ցուցակում ՝ անցած ամռանը զբոսաշրջիկների դեմ տեղի բնակիչների բողոքների պատճառով:
Վենետիկն ու Լիսաբոնը հայտնվել են No List-ում մեկօրյա զբոսաշրջիկների համար մուտքի հարկի ներդրման և բնակարանների պակասի պատճառով:
Ինչ վերաբերում է ցանկում առկա մնացած ուղղություններին, ապա փորձագետները տեղի իշխանություններին հորդորում են փոխել զբոսաշրջիկներին գրավելու իրենց քաղաքականությունը։ Հակառակ դեպքում նրանց ենթակառուցվածքները չեն դիմանա զբոսաշրջային հոսքի աճին, ինչը կխորացնի անհարմարությունները տեղի բնակիչների համար։