00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսիում լուսադեմին են կարողացել ցրել ցուցարարներին. 107 մարդ է բերման ենթարկվել

Բաժանորդագրվել
Արդեն երկրորդ գիշերն է` Թբիլիսի կենտրոնում բողոքի ակցիաներ են։ Վրաստանը կրկին փոթորկվեց, երբ իշխանությունները հայտարարեցին, որ մինչև 2024 թվականը օրակարգից հանում են ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները։
Ոստիկանությունը 7 ժամ տևած գործողություններից հետո կարողացել է լուսադեմին ցրել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարներին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Ուժայինները ցուցարարներին մղել են դեպի մետրոյի Ռուսթավելի կայարան և սկսել են բերման ենթարկել նրանց։ Ըստ ԶԼՄ–ների` բազմաթիվ տուժածներ կան։ Հստակ թիվը հայտնի չէ:
Վրաստանի ՆԳՆ–ի տվյալներով` գիշերային ցույցերի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 107 մարդու, տուժել է 10 իրավապահ, նրանցից մեկը այրվածքներ է ստացել և գտնվում է հիվանդանոցում։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն` ցուցարարները տարբեր առարկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա` քարեր, ապակե շշեր, երկաթե իրեր։
Վաղ առավոտից Ռուսթավելիում աշխատում են կոմունալ ծառայությունները։ Նրանք ապամոնտաժում են նստարաններից, աղբամաններից, էլեկտրական սկուտերներից և այլ առարկաներից կառուցված բարիկադների մնացորդները։
Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, Թբիլիսիում և մի քանի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին:
Արևմուտքի և Թբիլիսիի միջև հարաբերությունները վատթարացան 2024 թվականի գարնանը՝ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ Սառեցվեց կառավարությանը տրամադրվող օգնության մի մասը, և կասեցվեց երկրի ինտեգրումը ԵՄ-ին։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ սահմանեց Վրաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ: Կրակին յուղ լցրեց այս տարվա սեպտեմբերին Վրաստանում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունումը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը*:
Քննադատությունը շարունակվեց նաև հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքները հրաժարվեցին ճանաչել բոլոր չորս ընդդիմադիր ուժերը:
Վրաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ հույս ունեն վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։ Նրանք պնդում են, որ հավատարիմ են եվրոպական արժեքներին, իսկ վերոնշյալ օրենքներն ընդունվել են երկրի ազգային շահերից ելնելով։
*ԼԳԲՏ շարժումը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Լրահոս
0