00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղամ Նազարյանին առաջարկել են դուրս գալ «Հայաստան» խմբակցությունից. նա համաձայնել է

© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Նազարյան
Գեղամ Նազարյան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2024
Գեղամ Նազարյան
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցությունը Գեղամ Նազարյանից բաժանվում է խաղաղությամբ և միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Պատգամավոր Գեղամ Նազարյանին առաջարկվել է դուրս գալ «Հայաստան» խմբակցությունից, նա համաձայնել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Ագնեսա Խամոյանը` հրապարակելով խմբակցության հայտարարությունը։

««Հայաստան» խմբակցությունում բազմակարծությունը, հավաքաբար որոշումներ կայացնելը վարքականոն է։ Վերջին շրջանում Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։ Այս իրավիճակում նրա հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար: Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից` վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է»,- ասված է հայտարարությունում։

Խմբակցությունը Նազարյանից բաժանվում է խաղաղությամբ և միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ։
ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ չի բացառվում` «Հայաստան» խմբակցությունը դիմի Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու հարցով, քանի որ երկար ժամանակ է՝ նա ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ է մեկնել և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա: Ըստ ԶԼՄ–ների` Վիետնամ այցելելուց հետո նա հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի հեռացման հարց օրակարգում չկա։
Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որոնք չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Խամոյանը ևս մեկ անգամ հիշեցրել էր, որ «Հայաստան» խմբակցության թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Նազարյանի հարցն առաջիկայում քննարկման առարկա կդառնա «Հայաստան» դաշինքում։
Լրահոս
0