https://arm.sputniknews.ru/20241130/turqamet-ahabekichnery-grete-gravel-en-halepy-zlm-83540445.html
Թուրքամետ ահաբեկիչները գրեթե գրավել են Հալեպը. ԶԼՄ
Թուրքամետ ահաբեկիչները գրեթե գրավել են Հալեպը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ըստ չհաստատված տեղեկությունների՝ քաղաքի որոշ շրջաններ և հյուսիսում գտնվող որոշ բնակավայրեր, որոնք լքել են Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները, անցել են... 30.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-30T15:20+0400
2024-11-30T15:20+0400
2024-11-30T15:27+0400
սիրիա
հալեպ
տեսանյութ
տեսանյութեր
ահաբեկիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1e/83538661_0:0:1280:720_1920x0_80_0_0_4599a692912bdc29702b9280bb9d441b.jpg
Սիրիական Հալեպ քաղաքը գրեթե գրավվել է թուրքամետ ահաբեկիչների կողմից։ Տեղեկությունը հաղորդում է «Sky News Arabia»-ն։Գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել մի շարք կառավարական շենքեր, ոստիկանության և պետական անվտանգության կենտրոնակայաններ։ Զինյալները նաև բանտերից հարյուրավոր բանտարկյալների են ազատել:Սիրիական կառավարական զորքերի հետ գիշերային բախումներից հետո (որոնց հրամանատարությունը հավաստիացնում էր, որ իրենց հաջողվել է հետ մղել զինյալներին) ահաբեկչական խմբավորումները ընդլայնել են Հալեպի կենտրոնական հատվածում վերահսկողության գոտին: Գրոհայինները հաջողություն են գրանցել նաև Իդլիբի արևելքում։Մի շարք ԶԼՄ–ների տվյալներով՝ Մոսկվան Դամասկոսին լրացուցիչ ռազմական օգնություն է խոստացել, որը տեղ կհասնի առաջիկա 72 ժամվա ընթացքում:Միաժամանակ տեղեկություններ կան, որ գրոհայինները հարվածներ են հասցրել Հալեպի նահանգի Քվեյրիս ավիաբազայում ռուսական դիրքերին:Հիշեցնենք` թուրքամետ արմատական խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Սիրիական զորքն անցել է հակահարձակման։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» * ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։Սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբ և Աթ-Դանա քաղաքներում ահաբեկիչների շտաբներին. ԶԼՄ* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։
սիրիա
հալեպ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Алеппо практически захвачен террористами
Sputnik Արմենիա
Алеппо практически захвачен террористами
2024-11-30T15:20+0400
true
PT0M49S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1e/83538661_161:0:1121:720_1920x0_80_0_0_d28e23be285ff08d50b055ac12c41258.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հալեպ, տեսանյութ, տեսանյութեր, видео, ահաբեկիչ
սիրիա, հալեպ, տեսանյութ, տեսանյութեր, видео, ահաբեկիչ
Թուրքամետ ահաբեկիչները գրեթե գրավել են Հալեպը. ԶԼՄ
15:20 30.11.2024 (Թարմացված է: 15:27 30.11.2024) Ըստ չհաստատված տեղեկությունների՝ քաղաքի որոշ շրջաններ և հյուսիսում գտնվող որոշ բնակավայրեր, որոնք լքել են Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները, անցել են քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ:
Սիրիական
Հալեպ քաղաքը գրեթե գրավվել է թուրքամետ ահաբեկիչների կողմից։ Տեղեկությունը հաղորդում է «Sky News Arabia»-ն։
Գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել մի շարք կառավարական շենքեր, ոստիկանության և պետական անվտանգության կենտրոնակայաններ։ Զինյալները նաև բանտերից հարյուրավոր բանտարկյալների են ազատել:
Սիրիական կառավարական զորքերի հետ գիշերային բախումներից հետո (որոնց հրամանատարությունը հավաստիացնում էր, որ իրենց հաջողվել է հետ մղել զինյալներին) ահաբեկչական խմբավորումները ընդլայնել են Հալեպի կենտրոնական հատվածում վերահսկողության գոտին: Գրոհայինները հաջողություն են գրանցել նաև Իդլիբի արևելքում։
Մի շարք ԶԼՄ–ների տվյալներով՝ Մոսկվան Դամասկոսին լրացուցիչ ռազմական օգնություն է խոստացել, որը տեղ կհասնի առաջիկա 72 ժամվա ընթացքում:
Միաժամանակ տեղեկություններ կան, որ գրոհայինները հարվածներ են հասցրել Հալեպի նահանգի Քվեյրիս ավիաբազայում ռուսական դիրքերին:
Հիշեցնենք` թուրքամետ արմատական խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Սիրիական զորքն անցել է հակահարձակման։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» * ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։