https://arm.sputniknews.ru/20241129/vrastani-ishkhanutjunneri-vorvoshumy-agn-ic-hetvo-datapartel-en-naev-pni-nerkajacucichnery-83527037.html
Վրաստանի իշխանությունների որոշումը ԱԳՆ-ից հետո դատապարտել են նաև ՊՆ–ի ներկայացուցիչները
Վրաստանի իշխանությունների որոշումը ԱԳՆ-ից հետո դատապարտել են նաև ՊՆ–ի ներկայացուցիչները
Sputnik Արմենիա
Հայտարարության մեջ նշվում է, որ եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիան երկրի ինքնիշխանության և անվտանգության ճանապարհն է: 29.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-29T21:10+0400
2024-11-29T21:10+0400
2024-11-29T22:18+0400
վրաստանի հանրապետություն
բողոքի ակցիա
եվրամիություն
ռուսաստան
իշխանություն
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83094967_0:66:1280:786_1920x0_80_0_0_572377c100c793a5df4d3fa332510ceb.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի ԱԳՆ աշխատակիցներից հետո երկրի պաշտպանության նախարարության շուրջ 50 ներկայացուցիչներ հայտարարություն են ստորագրել իշխանությունների` Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու որոշման դեմ:Ընդգծվում է եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ համագործակցության կարևորությունը:Ի՞նչ է կատարվում հիմա ԹբիլիսիումԱյս պահին ԵՄ-ին անդամակցության բանակցությունները դադարեցնելու՝ Վրաստանի իշխանությունների որոշման դեմ բողոքողները հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ: Ռուսթավելու պողոտան փակ է, այնտեղ ոստիկանական կուտակումներ են։ Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել դուրս չգալ օրենքի շրջանակներից: Իրավապահների տվյալներով՝ այժմ ցուցարարները սոցցանցերում քննարկում են ռազմավարական օբյեկտների, այդ թվում՝ երկաթուղային կայարանների և կենտրոնական մայրուղիների արգելափակման հնարավորությունը:Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները թույլ չեն տա արհեստական գործիքների միջոցով շանտաժի ենթարկել երկիրը:Թբիլիսիում ցույցը ցրելու ժամանակ իրավապահ մարմինների 32 աշխատակից է տուժել. Վրաստանի ՆԳՆ«Մենք տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել մեր երկրի շուրջ, այդ գործընթացները սկսվել են դեռևս 2022 թվականի փետրվարից, երբ երկիրը փորձում էին ներքաշել պատերազմի մեջ, դրանք շարունակվում են նաև հիմա»,– ասել է նա։Նախօրեին Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում ամբողջ գիշեր՝ մինչև լուսաբաց, անկարգություններ են տեղի ունեցել` մայրաքաղաքի Ռուսթավելի պողոտայում՝ աղբամանների և անվադողերի հրկիզմամբ։ Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Վրացական հատուկջոկատայինները քանդել են արևմտամետ ընդդիմության մասնակիցների տեղադրած բարիկադները՝ արցունքաբեր գազով, ծխային ռումբերով և ջրցան մեքենայով նրանց հետ մղելով կենտրոնական հրապարակից։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83094967_73:0:1208:851_1920x0_80_0_0_6c77efeb8770000013d0e91c4da359fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, բողոքի ակցիա, եվրամիություն, ռուսաստան, իշխանություն, ընդդիմություն
վրաստանի հանրապետություն, բողոքի ակցիա, եվրամիություն, ռուսաստան, իշխանություն, ընդդիմություն
Վրաստանի իշխանությունների որոշումը ԱԳՆ-ից հետո դատապարտել են նաև ՊՆ–ի ներկայացուցիչները
21:10 29.11.2024 (Թարմացված է: 22:18 29.11.2024) Հայտարարության մեջ նշվում է, որ եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիան երկրի ինքնիշխանության և անվտանգության ճանապարհն է:
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի ԱԳՆ աշխատակիցներից հետո երկրի պաշտպանության նախարարության շուրջ 50 ներկայացուցիչներ հայտարարություն են ստորագրել իշխանությունների` Եվրամիությանն անդամակցելու շուրջ
բանակցությունները դադարեցնելու որոշման դեմ:
«Մեզ համար կարևորագույն պարտականությունը պետական անվտանգության հաստատումն է, անվտանգության բարձրացումը և հավատարմությունը Սահմանադրությանը։ Վրաստանի ՊՆ-ն երկար տարիներ հաջողությամբ սպասարկել է երկրի ազգային շահերը։ Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիան ճանապարհ է դեպի երկրի ինքնիշխանություն և անվտանգություն», - ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվում է եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ համագործակցության կարևորությունը:
Ի՞նչ է կատարվում հիմա Թբիլիսիում
Այս պահին ԵՄ-ին անդամակցության բանակցությունները դադարեցնելու՝ Վրաստանի իշխանությունների որոշման դեմ բողոքողները հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ: Ռուսթավելու պողոտան փակ է, այնտեղ ոստիկանական կուտակումներ են։ Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել դուրս չգալ օրենքի շրջանակներից: Իրավապահների տվյալներով՝ այժմ ցուցարարները սոցցանցերում քննարկում են ռազմավարական օբյեկտների, այդ թվում՝ երկաթուղային կայարանների և կենտրոնական մայրուղիների արգելափակման հնարավորությունը:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները թույլ չեն տա արհեստական գործիքների միջոցով շանտաժի ենթարկել երկիրը:
«Մենք տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել մեր երկրի շուրջ, այդ գործընթացները սկսվել են դեռևս 2022 թվականի փետրվարից, երբ երկիրը փորձում էին ներքաշել պատերազմի մեջ, դրանք շարունակվում են նաև հիմա»,– ասել է նա։
Նախօրեին Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում ամբողջ գիշեր՝ մինչև լուսաբաց, անկարգություններ են տեղի ունեցել` մայրաքաղաքի Ռուսթավելի պողոտայում՝ աղբամանների և անվադողերի հրկիզմամբ։ Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Վրացական հատուկջոկատայինները քանդել են արևմտամետ ընդդիմության մասնակիցների տեղադրած բարիկադները՝ արցունքաբեր գազով, ծխային ռումբերով և ջրցան մեքենայով նրանց հետ մղելով կենտրոնական հրապարակից։