https://arm.sputniknews.ru/20241129/hh-n-petq-e-ogni-rd-in-taratsashrjanum-anvtangutjan-tshartarapetutjun-steghtselu-avetisjan-83518896.html
ՀՀ-ն պետք է օգնի ՌԴ-ին տարածաշրջանում անվտանգության ճարտարապետություն ստեղծել. Ավետիսյան
ՀՀ-ն պետք է օգնի ՌԴ-ին տարածաշրջանում անվտանգության ճարտարապետություն ստեղծել. Ավետիսյան
Sputnik Արմենիա
Մհեր Ավետիսյանը համոզված է, որ Հարավային Կովկասում ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չի բխում Ռուսաստանի շահերից: 29.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-29T17:33+0400
2024-11-29T17:33+0400
2024-11-29T17:34+0400
մհեր ավետիսյան
ռուսաստան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հարավային կովկաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1d/83517281_0:0:1281:720_1920x0_80_0_0_be6fc07afa5ed1ebf75cf8bb177ef57a.jpg
Հայաստանը պետք է օգնի Ռուսաստանին տարածաշրջանում կառուցելու անվտանգության ճարտարապետություն. դա լիովին բխում է Երևանի շահերից։Նման կարծիք է հայտնել «Անմահ գունդ» միջազգային շարժման համակարգող, «Ռուսաստան-Հայաստան» համաժողովի տնօրեն Մհեր Ավետիսյանը Մոսկվայում անցկացված համաժողովի երկրորդ նիստում:Հասարակական գործիչն ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ հրահրելու Արևմուտքի փորձերի վրա, ինչը լրացուցիչ բարդություններ և աշխարհաքաղաքական խնդիրներ կստեղծի Ռուսաստանի համար:Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի համար և Հայաստանը, և Վրաստանը, և Ադրբեջանը բնական դաշնակիցներ են, ու տարածաշրջանում հակամարտությունը ոչ մի կերպ չի համապատասխանում Ռուսաստանի պետական շահերին։Ավետիսյանը միաժամանակ կարծում է, որ ոչ բոլոր հետխորհրդային հանրապետություններին է հաջողվել պատվով անցնել ինքնիշխան պետություններ կոչվելու իրավունքի քննությունը. նրանցից ոմանք ընդամենը հնազանդ գործիք են դարձել Արևմուտքի ձեռքում: Ասվածը, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինային, որը չի կարողացել գիտակցել իր պետական շահերը։ Վրաստանը սկզբում նույնպես չի կարողացել հանձնել այդ քննությունը՝ թույլ տալով Արևմուտքին հակառուսական հեղափոխություն, որն ի վերջո հանգեցրեց պատերազմի։ Իսկ այսօր այդ երկիրը դժվար ընտրության առաջ է կանգնած, քանի որ ԱՄՆ-ն ու հավաքական Արևմուտքը շարունակում են հակառուսական օրակարգ թելադրելու փորձերը և ամեն ինչ անում են, որպեսզի այն կրկին դառնա հակառուսական գործոն։ Առանց Ռուսաստանի Հայաստանը որպես պետություն չի պահպանվի. Պյոտր ՏոլստոյՀասարակական գործիչը համոզված է, որ հետխորհրդային երկրների օրինակը պետք է ուսանելի դառնա Հայաստանի իշխանությունների համար։ Երկրի քաղաքական էլիտաները չպետք է ինքնիշխանությունը շփոթեն ամենաթողության հետ։ Ավետիսյանի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել մերձենալ Արևմուտքին՝ հետևելով 1990-ականների Ռուսաստանում նմանատիպ գործընթացների օրինակին։ Սակայն այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Արևմուտքը փորձում է փլուզել Ռուսաստանը, հարաբերությունները ենթարկվել են զգալի փոփոխությունների։ Հենց դա չեն հասկանում Հայաստանի քաղաքական էլիտաները՝ շարունակելով երկու աթոռի վրա միաժամանակ նստելու փորձերը։«Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովը երկու երկրների կարծիքի առաջնորդների և երիտասարդների համար միավորող հարթակ է, որոնց գործունեությունն իրականացվում է քաղաքականության, գիտության, կրթության, ԶԼՄ-ների և մշակութային-հումանիտար համագործակցության ոլորտներում: Միջոցառման շրջանակներում անցկացվում են թեմատիկ նստաշրջաններ, երկկողմ նախագծերի շնորհանդեսներ, ինչպես նաև կնքվում են համագործակցության փաստաթղթեր:
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ՀՀ շահերից է բխում տարածաշրջանում անվտանգության ճարտարապետության ստեղծման հարցում ՌԴ-ին օգնելը. Մհեր Ավետիսյան
Sputnik Արմենիա
ՀՀ շահերից է բխում տարածաշրջանում անվտանգության ճարտարապետության ստեղծման հարցում ՌԴ-ին օգնելը. Մհեր Ավետիսյան
2024-11-29T17:33+0400
true
PT3M00S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1d/83517281_63:0:1023:720_1920x0_80_0_0_0a1d5d50c8e18af8131a031635e2003e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր ավետիսյան, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հարավային կովկաս, видео
մհեր ավետիսյան, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հարավային կովկաս, видео
ՀՀ-ն պետք է օգնի ՌԴ-ին տարածաշրջանում անվտանգության ճարտարապետություն ստեղծել. Ավետիսյան
17:33 29.11.2024 (Թարմացված է: 17:34 29.11.2024) Մհեր Ավետիսյանը համոզված է, որ Հարավային Կովկասում ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չի բխում Ռուսաստանի շահերից:
Հայաստանը պետք է օգնի Ռուսաստանին տարածաշրջանում կառուցելու անվտանգության ճարտարապետություն. դա լիովին բխում է Երևանի շահերից։
Նման կարծիք է հայտնել «Անմահ գունդ» միջազգային շարժման համակարգող, «Ռուսաստան-Հայաստան» համաժողովի տնօրեն Մհեր Ավետիսյանը Մոսկվայում անցկացված համաժողովի երկրորդ նիստում:
Հասարակական գործիչն ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ հրահրելու Արևմուտքի փորձերի վրա, ինչը լրացուցիչ բարդություններ և աշխարհաքաղաքական խնդիրներ կստեղծի Ռուսաստանի համար:
«Հայաստանի շահերից է բխում տարածաշրջանում անվտանգության ճարտարապետության ստեղծման հարցում օգնել ՌԴ-ին։ Հայաստանը ոչ միայն չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, այլև պետք է օգնի Ռուսաստանին և ձեռնարկի դիվանագիտական քայլեր, որպեսզի Ադրբեջանը ևս դառնա ՀԱՊԿ անդամ, ինչն էլ ավելի կբարձրացնի մեր տարածաշրջանում անվտանգության ճարտարապետության խնդիրների լուծման արդյունավետությունը», - հայտարարել է Ավետիսյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի համար և Հայաստանը, և Վրաստանը, և Ադրբեջանը բնական դաշնակիցներ են, ու տարածաշրջանում հակամարտությունը ոչ մի կերպ չի համապատասխանում Ռուսաստանի պետական շահերին։
Ավետիսյանը միաժամանակ կարծում է, որ ոչ բոլոր հետխորհրդային հանրապետություններին է հաջողվել պատվով անցնել ինքնիշխան պետություններ կոչվելու իրավունքի քննությունը. նրանցից ոմանք ընդամենը հնազանդ գործիք են դարձել Արևմուտքի ձեռքում: Ասվածը, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինային, որը չի կարողացել գիտակցել իր պետական շահերը։ Վրաստանը սկզբում նույնպես չի կարողացել հանձնել այդ քննությունը՝ թույլ տալով Արևմուտքին հակառուսական հեղափոխություն, որն ի վերջո հանգեցրեց պատերազմի։ Իսկ այսօր այդ երկիրը դժվար ընտրության առաջ է կանգնած, քանի որ ԱՄՆ-ն ու հավաքական Արևմուտքը շարունակում են հակառուսական օրակարգ թելադրելու փորձերը և ամեն ինչ անում են, որպեսզի այն կրկին դառնա հակառուսական գործոն։
Հասարակական գործիչը համոզված է, որ հետխորհրդային երկրների օրինակը պետք է ուսանելի դառնա Հայաստանի իշխանությունների համար։ Երկրի քաղաքական էլիտաները չպետք է ինքնիշխանությունը շփոթեն ամենաթողության հետ։ Ավետիսյանի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել մերձենալ Արևմուտքին՝ հետևելով 1990-ականների Ռուսաստանում նմանատիպ գործընթացների օրինակին։ Սակայն այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Արևմուտքը փորձում է փլուզել Ռուսաստանը, հարաբերությունները ենթարկվել են զգալի փոփոխությունների։ Հենց դա չեն հասկանում Հայաստանի քաղաքական էլիտաները՝ շարունակելով երկու աթոռի վրա միաժամանակ նստելու փորձերը։
«Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովը երկու երկրների կարծիքի առաջնորդների և երիտասարդների համար միավորող հարթակ է, որոնց գործունեությունն իրականացվում է քաղաքականության, գիտության, կրթության, ԶԼՄ-ների և մշակութային-հումանիտար համագործակցության ոլորտներում: Միջոցառման շրջանակներում անցկացվում են թեմատիկ նստաշրջաններ, երկկողմ նախագծերի շնորհանդեսներ, ինչպես նաև կնքվում են համագործակցության փաստաթղթեր: