00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանյան տնտեսությունը որակական տեղաշարժերի կարիք ունի. Արմեն Քթոյան

© Sputnik / Andranik GhazaryanԱրմեն Քթոյան
Արմեն Քթոյան - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2024
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ` շինարարության ոլորտում տնտեսական ակտիվության աճի ցուցանիշում արդեն արտացոլվել է եկամտահարկի վերադարձի չեղարկման բացասական ազդեցությունը։ Տնտեսության այլ ճյուղերում էլ աճը հիմնականում պայմանավորել են արտաքին գործոնները։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում վերջին 2 տարիներին գրանցվող տնտեսական բարձր աճի տեմպը գնալով դանդաղում է` տարեկան կտրվածքով աճի ավելի համեստ ցուցանիշ արձանագրելով. Sputnik Արմենիայի եթերում ասել է տնտեսագետ Արմեն Քթոյանը` մեկնաբանելով վիճակագրության կոմիտեի հրապարակած Տնտեսական ակտիվության ցուցանիշները։
«Մի կողմից ունենք մի քանի հիմնական ոլորտներում նախորդ ամիսներին արձանագրված միտումների շարունակություն։ Այստեղ կա շինարարության դերակատարումը, առևտրի, ոսկու վերաարտահանման նշանակալի դերակատարումը` արդյունաբերության ցուցանիշի մասով։ Մյուս կողմից ունենք որոշակի երևույթների իներցիոն բնույթ, որը աստիճանաբար դանդաղում է, և դա տրամաբանական է։ Ըստ էության մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը առկա ռեսուրսների պայմաններում 4.5- 5.5 տոկոսի տիրույթում է, և երկարաժամկետ տնտեսական աճն էլ պետք է լինի դրա շրջանակներում»,– կարծիք է հայտնել մասնագետը։
Ներկա պոտենցիալը գերազանցող աճ գրանցելու համար հայաստանյան տնտեսությունը, Արմեն Քթոյանի դիտարկմամբ, կապիտալի, աշխատուժի որակի և քանակի, տեխնոլոգիական զարգացման որակական տեղաշարժերի կարիք ունի։
Մինչդեռ ներկա պահին 2024թ–ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ տնտեսական ակտիվության աճը կազմել է ընդամենը 4.2 տոկոս։ Առևտուրն աճել է 13.7%-ով, շինարարությունը` 13.5, արտաքին առևտուրը` 12.9, արդյունաբերությունը` 5.3 և ծառայությունները` 5.2 տոկոսով։ Արտահանման ցուցանիշը մեկ տարվա ընթացքում ավելացել է 23.1 տոկոսով։
Արտաքին առևտրի և արդյունաբերության դեռևս բարձր պահպանվող տեմպը Արմեն Քթոյանը պայմանավորում է անցած տարիներին տնտեսության մեջ մեծ դերակատարում ստացած արտաքին գործոններով, մասնավորապես` ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում դեպի Հայաստան կապիտալի և մարդկային ռեսուրսների ներհոսքով, վերաարտահանման ծավալների աճի և հատկապես ոսկու վերաարտահանմամբ, որն իր հերթին արհեստական աճ է ապահովել նաև արդյունաբերության ոլորտի համար։
ՀՀ–ում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թ. 9 ամսում աճել է 8.7%–ով. վիճակագրություն
Շինարարության ոլորտի համար մինչ օրս բավական լուրջ խթանիչ գործոն է հանդիսացել եկամտահարկի վերադարձը, որը 2025թ–ի հունվարից Երևանի տարածքում այլևս չի գործելու։
Տնտեսագետը չի բացառում, որ վերջին հանգամանքը հաջորդ տարվանից իր բացասական ազդեցությունը կթողնի նաև տնտեսության այս ճյուղի վրա։
«Շինարարության հրապարակվող աճի ցուցանիշում հաշվարկված են ոչ միայն մասնավոր կառուցապատող ընկերությունների, այլև բնակչության միջոցներով ու պետական բյուջեի հաշվին արվող շինարարության ծավալները։ Եթե այս աճը բաղդատենք ըստ այս բաղադրիչների, ապա արդեն կազմակերպությունների միջոցներով արվող շինարարության աճի տեմպերը նկատելիորեն նվազել են։ Այսինքն` կարելի է ասել, որ արտոնյալ հիփոթեքի հետ կապված օրենսդրական կարգավորումների փոփոխությունն այստեղ արդեն իսկ արտացոլվել է»,– արձանագրում է մեր զրուցակիցը` հավելելով, որ կտրուկ անկման կանխատեսում անելը դեռ վաղ է։ Նրա համոզմամբ` անկումը ավելի սահուն կլինի` ի հաշիվ շինարարության` Երևանից դեպի երևանամերձ մարզեր տեղափոխվելու։
Մյուս կողմից` հիփոթեքային վարկավորման ծավալների կրճատումը, Քթոյանի դիտարկմամբ, որոշակի բացասական ազդեցություն կթողնի նաև բանկային ոլորտի վրա։
Տնտեսագետը, սակայն, չի բացառում, որ թե՛ կառուցապատողները, թե՛ բանկերը, և թե՛ պետությունը նոր խթաններ կկիրառեն ոլորտի անկումը հնարավորինս մեղմելու համար, քանի որ պահանջարկի նվազումը անխուսափելիորեն կհանգեցնի նաև բնակարանների գների նվազման, ինչը ֆինանսական կայունության տեսանկյունից այնքան էլ ցանկալի չէ։
Համեմատության համար նշենք, որ 1 տարի առաջ` 2023թ–ի հոկտեմբերին` 2022-ի հոկտեմբերի համեմատ, շինարարության ոլորտում աճը կազմել է 13.6 տոկոս, այսինքն` վերջին 1 տարում այն մնացել է կայուն։ Առևտրի ոլորտում աճը 1 տարի առաջ 26.3 տոկոս է եղել` ներկա ցուցանիշից կրկնակի ավելի։ Արտահանման աճը 2023-ի հոկտեմբերի դրությամբ 14.4 տոկոս էր, քանի որ ոսկու վերաարտահանման տեմպերը արագացան անցած տարեվերջին միայն (նոյեմբերից սկսած)։ Այդ նույն պատճառով էլ անցած տարի արդյունաբերության աճը ընդամենը 0.6 տոկոս էր` ներկա 5.3–ի փոխարեն։
Լրահոս
0